Լուսանկարիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
լուսանկարիչներ

Լուսանկարիչ (հունարեն՝ լույս և γραφή՝ «նկարչություն» և «գրություն», որոնք միասին նշանակում են լույսով նկարչություն[1]), մարդ, որը ստեղծում է լուսանկարներ։

Պարտականություններն ու գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի Ամերիկացի լուսանկարիչ իր ստուդիայում 1850 թվականին

Լուսանկարչության մեջ սիրողական և պրոֆեսիոնալ հասկացությունները ամբողջովին կատեգորիկ չեն։ Պրոֆեսիոնալ լուսանկարիչը լուսանկարում է գումար վաստակելու համար ցուցադրությունների և վաճառքի միջոցով, մինչդեռ սիրողական լուսանկարիչը լուսանկարում է հաճույքի կամ որևէ իրադարձություն, վայր, զգացողություն արձանագրելու համար, առանց դրամական շարժառույթի։

Պրոֆեսիոնալ լուսանկարիչը կարող է լինել օրինակ թերթի աշխատակից, կամ որևէ կարևոր իրադարձություն, հարսանիք կամ ավարտական երեկո, գովազդ նկարահանող։ Մյուսները, ներառյալ պապարացիները, արվեստի գործերի լուսանկարիչները անկախ մասնագետներ են, որոնք սկզբում լուսանկարում են, այնուհետև զբաղվում են դրանց վաճառքով կամ ցուցադրությամբ։ Որոշ աշխատողներ, օրինակ դեպքի վայրի խուզարկուները, լրագրողները, անշարժ գույքի գործակալները, գիտնականները ստեղծում են որպես այլ գործի մաս կազմող լուսանկարներ։

Այն լուսանկարիչները, որոնք ավելի հաճախ ստեղծում են շարժական նկարներ, կոչվում են կինոգործիչներ կամ օպերատորներ, կախված առևտրի կոնտեքստից։ Սիրողական լուսանկարիչները կարող են մեծ գումարներ ներդնել մրցույթների մասնակցելու և նույսնիսկ իրենց աշխատանքները ամսագրերում ընդգրկելու համար։ Պրոֆեսիոնալ տերմինը նաև կարող է նշանակել ուսուցում՝ լուսանկարիչների հմտությունները զարգացնելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]