RTVE
RTVE | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, պետական ձեռնարկություն և մեդիա ընկերություն |
Հիմնադրված է | հոկտեմբերի 28, 1956 |
Հիմնադիր | Government of Spain? |
Վայր | Պոսուելո դե Ալարկոն, Մադրիդ, Իսպանիա և Torrespaña, Մադրիդ, Իսպանիա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | Զանգվածային լրատվության միջոցներ |
Մայր ընկերություն | Sociedad Estatal de Participaciones Industriales? |
Դուստր ընկերություններ | Televisión Española, RNE? և Radiocadena Española? |
Սեփականատեր | Sociedad Estatal de Participaciones Industriales? |
Կայք | rtve.es |
Մասնակից է | Եվրոպական հեռարձակողների միություն |
![]() |
Corporación de Radio y Televisión Española, S.A. (իսպ.՝ Իսպանիայի Ռադիոյի և Հեռուստատեսության Ընկերություն; հապավումը՝ RTVE)[1], Իսպանիայի պետական մեդիաընկերություն։ Ֆինանսավորվում է միայն պետական բյուջեից։
Ընկերությունը ունի երկու ստորաբաժանում՝
- Televisión Española - հեռուստատեսություն
- Radio Nacional de España - ռադիո
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոգո | Ալիք | Հիմնում |
---|---|---|
![]() |
TVE 1 գլխավոր հեռուստաալիքը |
1956, հոկտեմբերի 28 |
![]() |
TVE 2 մշակութային ուղղվածությամբ ազգային հեռուստաալիք |
1965, հունվարի 1 |
![]() |
Clan երիտասարդ հեռուստադիտողներին ուղղված ալիք |
2005 դեկտեմբերի 12 |
![]() |
Teledeporte սպորտային ուղղվածությամբ ազգային հեռուստաալիք |
1994, փետրվարի 14 |
![]() |
Canal 24 Horas լրատվական հեռուստաալիք |
1997 սեպտեմբերի 15 |
![]() |
TVE HD TVE-ի տարբեր հեռուստաալիքներից լավագույն հաղորդումները՝ HD ֆորմատով |
2008, օգոստոսի 6 |
![]() |
TVE Internacional միջազգային արբանյակային հեռուստաալիք[2] |
1989, դեկտեմբերի 1 |
Լուծարված հեռուստաալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Canal Nostalgia - գործել է 1996 - 2005 թվականներին[3]։
Canal Clásico
TVE 50 Años - կաբելային հեռուստաալիք, գործել է 2005 - 2007 թվականներին[4]։
Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]
RTVE ընկերության ռադիոկայանները գտնվում են Radio Nacional de España ստորաբաժանման կազմում։
Լոգո | Ուղղվածություն |
---|---|
![]() |
Radio Nacional: (նախկինում Radio 1) RNE Radio Nacional - RTVE-ի գլխավոր ռադիոկայանն է։ Հեռարձակում է լրատվություն և այլ հաղորդումներ։ Կայանը հիմնվել է 1937 թվականին։ |
![]() |
Radio Clásica: (նախկինում՝ Radio 2) Ռադիոկայանը հիմնականում հեռարձակում է դասական երաժշտություն։ Հեռարձակվում է 1965 թվականից։ |
![]() |
RNE Radio 3: Լսողներին ներկայացնում է մշակույթի, ինչպես նաև պատանիներին ուղղված հաղորդումներ։ Հեռարձակվում է 1979 թվականից։ |
![]() |
RNE Ràdio 4: Կատալոներեն լեզվով ռադիոկայան, ուղղված է Կատալոնիայի բնակիչներին։ Հեռարձակվում է 1988 թվականից լուծարված «Radiocadena Española» ռադիոկայանի հաճախականություններում։ |
![]() |
RNE Radio 5: (նախկինում՝ Radio 5 Todo Noticias) Շուրջօրյա լրատվական ռադիոկայան. Հեռարձակվում է 1994 թվականից։ |
![]() |
Radio Exterior de España Միջազգային հեռարձակման ռադիոկայան։ Ռադիոկայանի լսարանը կազմում է 80 միլիոն մարդ, և այդ ցուցանիշով կայանը զիջում է միայն BBC և Վատիկանի Ռադիո կայաններին։ Հեռարձակումը իրականացվում է նաև արբանյակով՝ իսպաներեն, ֆրանսերեն, արաբերեն, լատիներեն, պորտուգալերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Corporación RTVE(իսպ.)
- ↑ «Clasico ալիքը LyngSat Adress կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 5-ին։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 16
- ↑ mundoplus.tv
- ↑ TVE 50(իսպ.)