Եվրոպական հեռարձակողների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԵՀՄ-ի պատկերանիշը

Եվրոպական հեռարձակողների միությունը, ԵՀՄ (անգլ.՝ European Broadcasting Union, EBU; ֆր.՝ Union Européenne de Radio-Télévision, UER) եվրոպական կազմակերպություն, աշխարհի ազգային հեռարձակողային միություններից ամենամեծն է։ Գլխավոր օֆիսը գտնվում է Ժնևում։ ԵՀՄ-ն ստեղծված է եղել 1950 թվականի փետրվարի 12-ին 23 միջերկրածովյան երկրամասի եվրոպական հեռուստա- և ռադիոընկերությունների կողմից Տորկի կուրորտային քաղաքում, Դևոն կոմսություն, Մեծ Բրիտանիա։

2007 թվականի տվյալներով կազմակերպության մեջ մտնում են 75 անդամ-ընկերություն Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 57 երկրներից։

ԵՀՄ-ն Եվրատեսիլ երգի մրցույթի, Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի, Եվրատեսիլ պարային մրցույթի և Եվրատեսիլի երիտասարդ երաժիշտների կազմակերպիչն է։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական հեռարձակողային միության պաշտոնական կայքը(անգլ.)