Ժամանակակից արվեստի թանգարան (Մեխիկո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժամանակակից արվեստի թանգարան (այլ կիրառումներ)
Ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակժամանակակից արվեստի թանգարան և պատկերասրահ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
ՏեղագրությունՉապուլտեպեկ զբոսայգի
ՎայրPrimera Sección del Bosque de Chapultepec?
Ղեկավարության նստավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՀասցեChapultepec Station, Line 1
Հիմնադրվել է1964[2]
ՏնօրենՄագդալենա Զավալա
Կայքmam.inba.gob.mx(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ

Մեխիկոյի ժամանակակից արվեստի թանգարան, (իսպ.՝ Museo de Arte Moderno) գտնվում է Մեխիկոյի Չապուլտեպեկ զբոսայգում։ Բացվել է 1964 թվականի սեպտեմբերի 20-ին, կառուցվել է նախագահ Ադոլֆո Լոպես Մաթևոսի նախաձեռնությամբ։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ցուցադրվում են Մեքսիկայի ժամանակակից արվեստի գլուխգործոցները՝ սկսած 1930 թվականից։ Մշտական ցուցադրություններում ընդգրկված են մեքսիկացի մեծանուն արվեստագետներ՝ Ֆրիդա Կալո, Խուլիո Կաստելիանո, Ռոբերտո Մոնտենեգրո, Խոսե Կլեմենտե Օրոզկո, Դիեգո Ռիվերա, Մարիա Իսկերեդո, Ռոսա Կասիլյո, Աբրահամ Անխել, Լուիս Լոպես Լոզա և այլք։

Թանգարանի նախասրահներն ու այգիները զարդարում են մեքսիկացի և օտարազգի քանդակագործների աշխատանքները։

Թանգարանային ցուցանմուշների թեմատիկան Մեքսիկայի գեղանկարչական դպրոցի և «Տարանջատված սերնդի» (Generación de la Ruptura) գործերն են։ Միաժամանակ ներկայացված են միջազգային ժամանակակից արվեստի նմուշներ։

Թանգարանի հավաքածուում ներառված են նաև մեքսիկացի մեծանուն լուսանկարիչ Մանուել Ալվարես Բրավոյի աշխատանքները։

Թանգարանի շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխիկոյի ժամանակակից արվեստի թանգարանի շենքը կառուցվել է ճարտարապետներ Պեդրո Ռամիրես Վասկեսի, Կառլոս Կասարես Սալսիդոյի և Ռաֆայել Միխարես Ալսեռեկայի համատեղ նախագծով։ Բնօրինակ նախագծի մի մասն անավարտ է, որը ներառում է դահլիճ, գրադարան, գինետուն[3]։

Սրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի չորս սրահներ, որոնք կրում եմ 20-րդ դարի մեքսիկացի մշակութային գործիչների անունները՝ Խավիեր Վիլյաուրուտիյա, Կառլոս Պելիսեր, Անտոնիետա Ռիվաս Մերկադո, Խոսե Խուան Տաբլադա, ինչպես նաև Ֆեռնանդո Գամբոա ցուցասրահը։ Մշտական ցուցադրվող հավաքածուն ներկայացված է գլխավոր մասնաշենքի "C" սրահի առաջին հարկում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. https://mam.inba.gob.mx/museum#
  3. «Historia del Museo de Arte Moderno, 14 de junio de 2011». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]