Անդրե Ժիդ
Անդրե Ժիդ (ֆր.՝ Andre Gide, նոյեմբերի 22, 1869[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - փետրվարի 19, 1951[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի գրող, դրամատուրգ, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1947)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրե Ժիդը ծնվել է Փարիզում։ Տասնմեկ տարեկանում զրկվելով հորից, Ժիդը՝ ստանում է խստաշունչ մոր դաստիարակությունը։ Ուսանում է Մոնպելյեի ալզասյան լիցեյում։ Տասնհինգ տարեկանից մաքրեմաքուր զգացմունքներով կապվում է զարմուհու՝ Մադլեն Ռոնդոյի հետ։ Այս զգացմունքները արտահայտում է «Անդրե Վալտերի տետրերը» (1891) և «Անդրե Վալտերի բանաստեղծությունները» (1892) արձակ բանաստեղծությունների ժողովածուներում։
Այնուհետև ծանոթանում է Պոլ Վալերիի և Ստեֆան Մալարմեի հետ, հաճախում Հերիդայի հյուրասրահ, որտեղ հավաքվում էին պառնասականները։ Այստեղ որոշում է դառնալ սիմվոլիստական վեպի հայրը, ինչպես Մալարմեն՝ պոեզիայում, իսկ Մորիս Մետերլինկը՝ թատրոնում։ Գրում է «Տրակտատ Նարգիզի մասին» (1893) էսսեն։
Քսանչորս տարեկանում մեկնում է Ալժիր, ապա Թունիս՝ թոքախտից ապաքինվելու։ Նրան ուղեկցում է նկարիչ Պոլ Լորանսը։
1895 թվականին մոր մահից հետո ամուսնանում է Մադլեն Ռոնդոյի հետ և նրա հետ կրկին մեկնում Աֆրիկա։ Նույն թվին հրատարակում է «Խրուտներ» սոտին, որը Պոլ Կլոդելի կարծիքով ամենամբողջական փաստաթուղթն է 1885 - 1890 թթ. փարիզյան գրական աշխարհի մասին։ Միաժամանակ աշխատում է «Երկրային կերակուրներ» քնարական գործի վրա, որը հրատարակվում է 1897-ին։ Այս գործը մեծ ազդեցություն է ունենում երիտասարդ մի քանի սերունդների վրա։
1909 թվականին Կոպոյի և Շլեմբերժեի հետ միասին հիմնում է «Նուվել ռըվյու ֆրանսեզ» գրական հանդեսը, որտեղ նույն թվականին լույս է ընծայում «Նեղ դուռը»։
1914 թվականին հրատարակում է «Վատիկանի նկողները» սոտին, որը կարելի է նաև վեպ համարել։ Սրան հաջորդում է «Հովվերգական սիմֆոնիա» սիմվոլիստական վիպակը, ապա՝ «Եթե հատիկը չմեռնի» (1920) ինքնակենսագրական պատմվածքը։ Ժիդի միակ վեպը՝ «Դրամանանենգները» (1925) մի բարդ վեպ է, ուր նա անդրադառնում է գրականության ստեղծման խնդրին։
Ժիդը Աֆրիկայում ճանապարորդելուց հետո հանդես է գալիս գաղութատիրության չարաշահումների դեմ «Ճանապարհորդություն Կոնգոյում» (1927) և «Վերադարձ Չադից» (1928)։ 1931 թվականին հրատարակում է «Էդիպ» թատերգությունը։
Այնուհետև ընդունվում է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1936-ի հուլիսին ճանապարհորդում է ԽՍՀՄ-ում։ Ուղևորությունից վերադառնում է ամբողջովին հիասթափված և գրում «Վերադարձ ԽՍՀՄ»-ից (1936)։ Կոմունիստներն այս գործի համար չներեցին նրան։
1938 թվականին մահանում է կինը։ Երկրորդ աշխարհամարտի նախօրեին Ժիդը տպագրում է իր գիտակցական կյանքի հիսուն տարիները՝ «Օրագրեր» (1898-1939)։ Պատերազմի տարիներին գերմանացիների կողմից աքսորվում է Թունիս։ 1946 թվականին տպագրվում է «Թեսևս» դրաման։
1947 թվականին արժանանում է Նոբելյան մրցանակ։ 1950 թվականին գրական աշխարհը մի վերջին անգամ ողջունում է մեծանուն գրողին, դիտելով Կոմեդի-Ֆրանսեզի բեմադրած «Վատիկանի նկուղները»։ Մահկանացուն կնքել է 1951 թվականին[10]։
Ստեղծագործություններ ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծական ժողովածուները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրե Վալտերի տետրերը
- Անդրե Վալտերի բանաստեղծությունները
- Երկրային կերակուրներ
- Նոր երկրային կերակուրներ
- Ամինտաս
Սոտիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նեղ դուռը
- Իզաբել
- Բարոյազուրկը
- Հովվերգական սիմֆոնիա
- Կանանց դպրոցը
- Ռոբեր
- Ժընևև
- Թեսևս
Վեպ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դրամանենգները
Թատերգություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլ գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուրիենի ճանապարհորդությունը
- Անառակ որդու վերադարձը
- Եթե հատիկը չի մեռնում
- Տրակտատ Նարգիզի մասին
- Ճանապարհորդություն Կոնգոյում
- Վերադարձ Չադից
- Կորիդոն
- Դոստոևսկի
- Վերադարձ ԽՍՀՄ-ից
- Օսկար Ուայլդ
- Պատրվակներ
- Օրագիր (1889-1939)
- Օրագիր (1939-1949)
Նամակգրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոլ Կլոդելի հետ (1899-1926)
- Պոլ Վալերիի հետ (1890-1942)
- Անդրե Սուարեսի հետ (1908-1920)
- Ֆրանսուա Մորիակի հետ (1912-1950)
- Ռոժե Մարտեն դյու Գարի հետ (1913-1951)[11]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118539124 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.landrucimetieres.fr/spip/spip.php?article293
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1947/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Les "douze meilleurs romans français du demi-siècle" (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1950. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ Անդրե Ժիդ (1994). Նեղ դուռը. Երևան: ԱևՄ. էջ 6-11.
- ↑ Անդրե Ժիդ (1994). Նեղ դուռը. Երևան: ԱևՄ. էջ 188-189.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրե Ժիդը Զանգակ հրատարակչությունում
- Անդրե Ժիդը դասարան․ամ կայքում
- Անդրե Ժիդը գրապահարանում Արխիվացված 2020-07-04 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Ժիդ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Ժիդ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 286)։ |
- Նոյեմբերի 22 ծնունդներ
- 1869 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 19 մահեր
- 1951 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ֆրանսիացի արձակագիրներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- Ֆրանսալեզու գրողներ
- Ֆրանսալեզու բանաստեղծներ
- Ֆրանսալեզու դրամատուրգներ
- ԼԳԲՏ վիպասաններ
- Ֆրանսիացի նոբելյան մրցանակակիրներ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի թարգմանիչներ
- Ֆրանսիացի ճանապարհորդներ
- Ֆրանսիացի լրագրողներ
- Մոդեռնիստ գրողներ