Տինա Մոդոտտի
| Տինա Մոդոտտի իտալ.՝ Assunta Adelaide Luigia Modotti | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 17, 1896[1][2] |
| Ծննդավայր | Ուդինե, Իտալիա[3] |
| Մահացել է | հունվարի 5, 1942[1][2] (45 տարեկան) |
| Մահվան վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3] |
| Գերեզման | Panteón de Dolores[4] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | լուսանկարիչ, ակտիվիստ, մոդել, դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, արվեստագետ և հեղափոխական |
Տինա Մոդոտտի (իտալ.՝ Assunta Adelaide Luigia Modotti Mondini, օգոստոսի 17, 1896[1][2], Ուդինե, Իտալիա[3] - հունվարի 5, 1942[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]), իտալացի լուսանկարիչ, դերասանուհի, հեղափոխական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]17 տարեկանում ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ, աշխատել է Հոլիվուդում։ 1921 թվականին ծանոթացել է Էդվարդ Ուեսթոնի հետ, 1922 թվականին նրա հետ մեկնել է Մեքսիկա։ Ընկերացել է Դիեգո Ռիվերայի, Խոսե Դավիդ Սիկեյրոսի, Ֆրիդա Կալոյի հետ, մտել Մեքսիկայի Կոմունիստական կուսակցության շարքերը (1927): 1930 թվականին Մեքսիկայի նախագահ Պ. Օ. Ռուբիոի մահափորձի նախապատրաստման կասկածանքով արտաքսվել է երկրից։ Գնացել է Գերմանիա, այնուհետև` ՍՍՀՄ։ Մասնակցել է ՄՕՊՌ-ի կենտրոնական մասերի աշխատանքին։ 1934 թվականին մեկնել է Իսպանիա և մինչև Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ավարտը եղել է ինտերնացիոնալ բրիգադներում:
1939 թվականին Իսպանիայից աքսորվածների հետ վերադարձել է Մեքսիկա։ Կուբայի Կոմունիստական կուսակցության հիմնադիր Անտոնիո Մելյայի հետ զբաղվել է ակտիվ քաղաքական գործունեությամբ, հանդես է եկել հակաֆաշիստականների շարքերում։ 1940 թվականին նախագահ Կարդենաս ի դել Ռիոն չեղյալ համարեց նրա մեղադրանքը Մեքսիկայի նախագահի մահափորձի նախապատրաստման հարցում։
Մահացել է անհայտ հանգամանքներում, ինֆարկտից։ Մեխիկոյում Տինա Մոդոտտիի տապանաքարի վրա գրված է Պաբլո Ներուդայի նրան նվիրված բանաստեղծությունը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես լուսանկարիչ մոտ է Ալեքսանդրա Ռոդչենկոյի որոնումներին։ 1999 թվականին Մոսկվայում անց է կացվել նրա լուսանկարների ցուցահանդեսը։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոդոտիի ռոմանտիկացված կենսագրությունը գրել է մեքսիկացի բանաստեղծուհի Էլենա Պոնյատովսկան (1992): Նրա մասին նկարահանվել են մի քանի վավերագրական ֆիլմեր (տես` , ):
Ջուլի Թեյմորի «Ֆրիդա» խաղարկային ֆիլմում Տինայի դերը կատարել է Էշլի Ջադը (2002):
Տինա Մոդոտտիի կենսագրության մտացածին փաստեր են օգտագործվել «Գողեր և անառակներ» կատակերգական ֆիլմում (2004):
Տեքստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vita, arte, e rivoluzione: lettere a Edward Weston, 1922-1931. Milano: Feltrinelli, 1994 (ֆր. թարգմ. 1995)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Constantine M. Tina Modotti: a fragile life: an illustrated biography. New York: Paddington Press, 1975
- Poniatowska E. Tinísima: novela. México: Ediciones Era, 1992 (англ. пер.1996)
- Cacucchi P. Tina Modotti. Barcelona: Circe, 1992
- Hooks M. Tina Modotti, photographer and revolutionary. London; San Francisco: Pandora, 1993
- Albers P. Shadows, fire, snow: the life of Tina Modotti. New York: Clarkson Potter, 1999
- Argenteri L. Tina Modotti: between art and revolution. New Haven: Yale UP, 2003
- Lowe S.M. Tina Modotti & Edward Weston: the Mexico years. London; New York: Merrell, in association with Barbican Art Gallery, 2004
- Гольдштейн А. Тина// Он же. Расставание с Нарциссом. Опыты поминальной риторики. 2-е изд. М.: Новое литературное обозрение, 2011, с.98-105
- Балаховская Фаина Тина Модотти. Профессия - фотограф // Photographer.ru. — 5 марта 1999 года.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #11858295X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Виртуальная галерея Тины Модотти Արխիվացված 2021-01-16 Wayback Machine(անգլ.)
- Сайт Комитета Тины Модотти (ит.)
- (исп.) Արխիվացված 2007-12-24 Wayback Machine
- Работы в музеях мира
- На сайте Мастера фотографии
- На сайте IMDB
- (рус.)
- Фото on line Արխիվացված 2008-02-20 Wayback Machine
- Фото on line (рус.) Արխիվացված 2017-05-28 Wayback Machine
- В.Кутейщикова. Мексиканцы в Мекке коммунизма (рус.)(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տինա Մոդոտտի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Օգոստոսի 17 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Հունվարի 5 մահեր
- 1942 մահեր
- Մեխիկո քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Իտալացի դերասանուհիներ
- Իտալացի լուսանկարիչներ
- Իտալացի կինոդերասանուհիներ
- Իտալացի մոդելներ
- Իտալիայի կին քաղաքական գործիչներ
- Իտալացի ակտիվիստներ
- Մեքսիկացի կին արվեստագետներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ