Էդվարդ Ուեսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդվարդ Ուեսթոն
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1886(1886-03-24)[1][2][3][…]
ԾննդավայրՀայլենդ–Պարկ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4]
Մահացել էհունվարի 1, 1958(1958-01-01)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրՔարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ[5]
ԵրկերNautilus?, Pepper No. 30? և Nude?
Մասնագիտությունլուսանկարիչ և օրագրի հեղինակ
ԱմուսինCharis Wilson?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունGroup f/64?
ԵրեխաներBrett Weston?[6] և Edward Chandler Weston?
Commons-logo.svg Edward Weston Վիքիպահեստում

Էդվարդ Հենրի Ուեսթոն (անգլ.՝ Edward Henry Weston, մարտի 24, 1886(1886-03-24)[1][2][3][…], Հայլենդ–Պարկ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4] - հունվարի 1, 1958(1958-01-01)[1][2][3][…], Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), 20-րդ դարի ամերիկացի լուսանկարիչ։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Ուեսթոնը 16 տարեկանում ստացել է նվեր՝ Կոդակ լուսանկարչական ապարատ։ Լուսանկարել է Չիկագոյում, 1906 թվականին տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ 1909 թվականին ամուսնացել է։ 1911 թվականին բացել է սեփական ֆոտոստուդիան։ Հայտնի է որպես «Նոր տեսիլ» ուղղության կարևորագույն ներկայացուցիչ։ 1929 թվականին Շտուտգարտում կայացած «Ֆիլմ և Լուսանկար» (Film and Foto) ցուցահանդեսում առանձնացրել է աշխատանքները և պատասխանատու է եղել ամերիկյան հանձնաժողովի համար։ Մտերիմ է եղել լուսանկարիչներ Ալֆրեդ Ստիգլիցի, Փոլ Սթրենդի հետ։

1923 թվականին թողել է ընտանիքը և իր օգնական Տինա Մոդոտտիի հետ մեկնել Մեքսիկա։ Ծանոթացել է նկարիչներ Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի հետ։ 1932 թվականին Անսել Ադամսի հետ հիմնել է «f/64» լուսանկարչական խումբը։ 1937 թվականին ստացել է Գուգենհայմի հիմնադրամի կրթաթոշակ, որի շնորհիվ նա կարողացել է երկու տարվա ընթացքում ճանապարհորդել Միացյալ Նահանգներում և, մասնավորապես, Կալիֆոռնիայում[7][8]։ Ստեղծել է նատյուրմորտ նկարների շարք։ Նկարազարդել է գրքեր, այդ թվում՝ Ուոլթ Ուիթմենի «Խոտի տերևները» (1941)։ Սկսել է ծաղիկներ նկարել (1947)։

Վերջին ֆոտոաշխատանքները թվագրվում են 1948 թվականին, այնուհետև Ուեսթոնը, տառապելով Պարկինսոնի հիվանդությամբ, դադարել է լուսանկարել։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեսթոնի ստեղծագործությունը, որը կապված է ամերիկյան և համաշխարհային ավանգարդի հետ, դարձել է 20-րդ դարի լուսանկարչական արվեստի խոշորագույն երևույթներից մեկը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջխաղացման մեդալ (Ամերիկայի լուսանկարչական հասարակություն) (1957)

Տեքստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Edward Weston on photography / Peter C.Bunnell, ed. — Salt Lake City: P. Smith Books, 1983.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 Guggenheim Fellows database
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. Union List of Artist Names — 2019.
  7. Эдвард Уэстон на сайте Мемориального фонда Джона Саймона Гуггенхайма
  8. Фотография XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Maddow B. Edward Weston, his life and photographs. — Millerton: Aperture, 1979.
  • Edward Weston: forms of passion/ Gilles Mora e.a. — N. Y.: H.N. Abrams, 1995.
  • Lowe S. M. Tina Modotti & Edward Weston: the Mexico years. — L.; N. Y.: Merrell, in association with Barbican Art Gallery, 2004.
  • Nancy Newhall (ed.), Edward Weston. — New York: Aperture, 1971.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]