Jump to content

Էշլի Ջադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էշլի Ջադ
անգլ.՝ Ashley Judd
Էշլի Ջադը 2014 թվականին
Ծնվել էապրիլի 19, 1968 (58 տարեկան)
ԾննդավայրԳրանադա Հիլզ, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ, Կենտուկիի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Paul G. Blazer High School? և Franklin High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1991 - այժմ
Ժանրերփոփ
Ծնողներհայր՝ Michael Ciminella?[1], մայր՝ Նաոմի Ջադ
Ամուսին(ներ)Դարիո Ֆրանկիտի (2001–2013)
ԱնդամությունPhi Beta Kappa և Silence Breakers?
ashleyjudd.com
Էշլի Ջադ՝ Վիքիպահեստ

Էշլի Ջադ (անգլ.՝ Ashley Judd, ի ծնե անունը՝ Էշլի Թայլեր Սիմինելլա, անգլ.՝ Ashley Tyler Ciminella, ապրիլի 19, 1968(1968-04-19)[2][3][4][…], Granada Hills, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հումանիտար և քաղաքական գործիչ, դիզայներ, մոդել և բարերար, առավել հայտնի է «Համբուրելով աղջիկներին», «Կրկնակի սխալ հաշվարկ», «Ծանր հանցագործություններ» և «Ամնեզիա» ֆիլմերում գլխավոր դերերից։

Վաղ տարիները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջադը 2009 թվականին:

Էշլի Ջադը ծնվել է 1968 թվականի ապրիլի 19-ին Կալիֆորնիայում։ Նրա հայրը Մայքլ Սիմինելան է, մայրը՝ քանթրի ժանրի ճանաչված երգչուհի Նաոմի Ջադը, իսկ քույրը՝ Վայնոնա Ջադը։ 1972 թվականին Էշլիի ծնողները բաժանվել են և երկու տարի անց Էշլին մոր և քրոջ հետ տեղափխվել է Կենտուկի նահանգ։ Ընտանիքը շատ աղքատ է եղել, անընդհատ տեղափոխվելու պատճառով Էշլին 12 դպրոց է փոխել։ Նա հայր-ուխտավոր Ուիլիամ Բրյուսթերի ժառանգն է[5]։

Երբ լրացել էր Էշլի Ջադի 14 տարի, նրա մայր Նաոմիի և քրոջ՝ Վայնոնայի The Judds դուետը դարձավ հայտնի։ Ընտանիքի ֆինանսական դրությունը բավականին լավացավ։

Էշլին սովորում էր ֆրանսերեն լեզվի և գրականության ֆակուլտետում Կենտուկիի համալսարանում։ 1990 թվականին նա թողեց համալսարանը և ավարտել է կրթությունը 2007 թվականին՝ ստանալով ֆրանսերեն լեզվի բակալավրի աստիճան։

Տեղափոխվելով Լոս Անջելես՝ Էշլին սկսեց նկարահանվել հեռուստասերիալներում։ 1991 թվականին Էշլին ստացավ փոքրիկ դեր «Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդ» հեռուստասերիալում։ Էշլին համատեղ մատուցողուհի էր աշխատում The Ivy ռեստորանում և հաճախում էր Playhouse West դերասանական դպրոց։ 1991-ից 1994 թվականներին Ջադը խաղում էր դերասանուհի Սվուսի Կյորցի հերոսուհու դստերը «Քույրիկներ» հեռուստասերիալում։

1994 թվականին խաղաց փոքրիկ դեր «Ի ծնե մարդասպաններ» ֆիլմում։ Նրա մասնակցությամբ դրվագները հանվեցին լայն մասային ներկայացվելիք տարբերակից։ Այդ դրվագները կարող են տեսնել միայն ֆիլմի ռեժիսորական տարբերակում։

2004 թվականին Էշլին խաղաց բրոդվեյյան արտադրությունում՝ «Կատուն անագ տանիքի վրա» (անգլ.՝ Cat on a Hot Tin Roof

2007 թվականի հոկտեմբերին Վանկուվերում սկսվել են «Էլեն[en]» դրամայի նկարահանումները, որում Էշլին խաղաց գլխավոր դեր[6]։

2012 թվականին Ջադը խաղաց գլխավոր դեր ամերիկյան ABC հեռուստաալիքի «Անհետացածը» հեռուստասերիալում, որը մի կնոջ մասին է, որի որդուն գողացել են։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի դեկտեմբերի 12-ին Էշլին ամուսնացել է ավտոմրցարշավորդ Դարիո Ֆրանկիտիի հետ[7]։ 2013 թվականի հունվարի 29-ին զույգը հայտարարել է, որ իրենք ցանկանում են բաժանվել[8]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1991Աստղային ճանապարհ. Հաջորդ սերունդStar Trek: The Next GenerationՌոբին Լեֆլեր
1992ՔաֆսKuffsՆերկերի խանութի տիրոջ կինը
1993Ռուբին դրախտում (անգլ.)Ruby in ParadiseՌուբի Լի Գիսսինգ
1991-1994Քույրեր (սերիալ)SistersՌիդ Հելսի
1994Ի ծնե մարդասպաններ (անգլ.)Natural Born KillersԳրեյս Մալբերի
1995Մութ կեսօր (անգլ.)The Passion of Darkly NoonԿալլի
1995Ծուխ (անգլ.)SmokeՖելիսիտի
1995ՏապHeatՇառլին Շիհերլիս
1996Նորմալ կյանք (անգլ.)Normal LifeՓեմ Անդերսոն
1996Նորմա Ջին և ՄերիլինNorma Jean & MarilynՆորմա Ջին
1996Սպանելու ժամանակ (անգլ.)A Time to KillԿառլա Բրիդժենս
1996Դիկ ՌիչարդսDick RichardsՋուլի
1997Մորեխ (անգլ.)The LocustsՔիթի
1997Համբուրելով աղջիկներին (անգլ.)Kiss the Girlsբժիշկ Քեյթ ՄակԹիրնեն
1998Սայմոն Բիրչ (անգլ.)Simon BirchՌեբեկա Վենտվորդ
1999Մեր ընկերը, Մարտինը (անգլ.)Our Friend, Martinտիկին Դեյլ
1999Ականատես (անգլ.)Eye of the BeholderՋոաննա Էրիս
1999Կրկնակի սխալ հաշվարկ (անգլ.)Double JeopardyԷլիզաբեթ Փերսոնս
2000Այնտեղ, ուր սիրտն էWhere the Heart IsԼեքսի Քուփ
2000Ռայանի հարցազրույցըThe Ryan InterviewՖրեդերիկա Ռոուզ
2001Քեզ նման ինչ-որ մեկը (անգլ.)Someone Like YouՋեյն Գուդեյլ
2002Ծանր հանցագործություններ (անգլ.)High CrimesՔլեր Կուբիկ
2002Յա-Յա քույրիկների աստվածային գաղտնիքները (անգլ.)Divine Secrets of the Ya-Ya Sisterhoodպատանի Վիվի Ուոքեր
2002Ֆրիդա (անգլ.)FridaԹինա Մոդոտի
2004ԱմնեզիաTwistedՋեսիկա Շեպարդ
2004Ընտանի կենդանի (անգլ.)De-LovelyԼինդա Փորտեր
2006Արի վաղ առավոտյան (անգլ.)Come Early MorningԼյուսի Ֆաուլեր
2006Փայտոջիլ (անգլ.)BugԱգնես Ուայթ
2009Էլեն (անգլ.)HelenԷլեն Լեոնարդ
2009Անցում (անգլ.)Crossing OverԴենիզ Ֆրենկել
2010Ատամի փերի (անգլ.)Tooth FairyԿառլի
2011Կպչուն թերթիկFlypaperՔեյթլին
2011Դելֆինին պատմություն (անգլ.)Dolphin TaleԼորեյն Նելսոն
2012ԱնհետացածըMissingՌեբեկա Ուինսթոն
2013Օլիմպի անկումը (անգլ.)Olympus Has FallenԱՄՆ-ի առաջին տիկին Մարգարետ Էշեր
2014ԴիվերգենտDivergentՆատալի Պրայոր
2014Դելֆինի պատմություն 2Dolphin Tale 2Լորեյն Նելսոն
2015Դիվերգենտ, գլուխ 2։ ԻնսուրգենտThe Divergent Series: InsurgentՆատալի Պրայոր

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակների և անվանակարգերի ցուցակ
Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
1993 Նյու Յորքի կինոգետների հասարակություն Լավագույն կանացի դեր «Ռուբին դրախտում» Հաղթանակ
1994 ԱՄՆ-ի ազգային կինոգետների հասարակություն Լավագույն կանացի դեր Հաղթանակ
«ԱՆկախ հոգի» Լավագույն կանացի դեր Հաղթանակ
Չիկագոյի կինոգետների ասոցիացիա Ամենախոստումնալից դերասանուհի Հաղթանակ
1996 Էմմի Լավագույն կանացի դեր մինի-սերիալում կամ ֆիլմում «Նորմա Ջին և Մերիլին» Առաջադրված
1997 Ոսկե Գլոբուս Լավագույն կանացի դեր մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում Առաջադրված
1998 Blockbuster Entertainment Awards Լավագույն կանացի դեր «Համբուրելով աղջիկներին» Առաջադրված
Արբանյակային մրցանակ Լավագույն կանացի երկրորդական դեր Առաջադրված
1998 Lone Star Film & Television Awards Լավագույն կանացի երկրորդական դեր «Մորեխ» Հաղթանակ
2000 Lone Star Film & Television Awards Լավագույն կանացի դեր «Կրկնակի սխալ հաշվարկ» Հաղթանակ
MTV Movie Awardsժ Լավագույն կանացի դեր Առաջադրված
2003 Ֆենիքսի կինգետների հասարակություն Լավագույն կանացի երկրորդական դեր «Յա-Յա քույրիկների աստվածային գաղտնիքները» Առաջադրված
Prism Awards Լավագույն կանացի դեր Առաջադրված
2005 Ոսկե Գլոբուս Լավագույն կանացի դեր կատակերգությունում կամ մյուզիքլում «Ընտանի կենդանի» Առաջադրված
2008 Սատուրն Լավագույն կանացի դեր «Խափանումները» Առաջադրված
2011 Kids’ Choice Awards Լավագույն կանացի դեր «Ատամի փերի» Առաջադրված

Աղբյուր։[9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Geni(բազմ․) — 2006.
  2. Internet Movie Database — 1990.
  3. Internet Broadway Database — 2000.
  4. FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. Melanie Fleury. (2011 թ․ ապրիլի 8). «Ashley Judd's Ancestors are Found on 'Who Do You Think You Are?'» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. Создательница Вкуса жизни получила прописку в Голливуде. Новости кино. Кино на Фильм. Ру(չաշխատող հղում)
  7. C. Young. (2001 թ․ դեկտեմբերի 14). «WEEK IN REVIEW: Winona Busted; Ashley Gets Married» (անգլերեն). Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  8. Jeff Gluck. (2013 թ․ հունվարի 30). «Ashley Judd, Dario Franchitti announce plan to divorce» (անգլերեն). USA Today. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  9. Internet Movie Database. «Awards for Ashley Judd». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշլի Ջադ» հոդվածին։