Ակտիվիզմ
Ակտիվիզմ, փիլիսոփայական, քաղաքագիտական, տնտեսական, բնապահպանական, սոցիալական տերմին է, որը տարբեր համատեքստերում կարող է նշանակել մարդկային գործունեության տարբեր տեսակներ, գործունեություն[1][2]։
Ակտիվիզմ դավանող մարդիկ կոչվում են ակտիվիստներ։ Պետք է տարբերել ակտիվզմը պրագմատիզմից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուրժուական հասարակության զարգացման ժամանակաշրջանում, նույնիսկ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, ակտիվիզմը առաջացավ որպես գրական և սոցիալական ուղղություն՝ սկզբում Գերմանական կայսրությունում, այնուհետև Արևմուտքի որոշ երկրներում։ Համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո ակտիվիզմը զգալի փոփոխություններ է կրել։ Ակտիվիզմի հիմնական կրողը ձախ բուրժուական մտավորականությունն էր։ Ի տարբերություն «մաքուր» արվեստի ուսմունքի՝ ակտիվիստները քարոզում են «մինչև վերջ ապաքաղաքականացված արվեստի» գաղափարը։ Ակտիվիզմը, ըստ իր սոցիալ-փիլիսոփայական աշխարհայացքի, իդեալիստական է, բխում է Գ. Վ. Ֆ. Հեգելի, Յ. Գ. Ֆիխտեի, Կ. Մարկսի ուսմունքներից և սովորեցնում է, որ «ոչ թե մարդը պետք է փոխվի հասարակության փոփոխության միջոցով, այլ հասարակությունը անձի փոփոխության միջոցով»։
Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ ակտիվիզմը ներծծված էր պացիֆիստական և հակառազմական տրամադրություններով, և նոյեմբերի 9-ի հեղափոխությունից հետո, ի դեմս խմբի որոշ ձախ անդամների, իրեն հռչակեց հեղափոխության և նույնիսկ «Աշխատավոր դասակարգի անհապաղ ազատագրում» գաղափարի կողմնակից։
Ակտիվիզմի տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից աշխարհում կան ակտիվիզմի հետևյալ տիպերն ու տեսակները .
Քաղաքացիական ակտիվիզմ- քաղաքացիների գործողություններն են՝ ուղղված իրենց երկրում որոշակի փոփոխությունների, որոնք ձեռնարկվում են սեփական նախաձեռնությամբ՝ անկախ պետական իշխանությունի։
քաղաքական ակտիվություն- ակտիվություն պետական, քաղաքական ոլորտում։
Բնապահպանական ակտիվիզմ - ակտիվություն էկոլոգիայի ոլորտում, հասարակական բնապահպանական շարժում, որն ուղղված է շրջակա միջավայրը մարդու գործունեության բացասական ազդեցությունից պաշտպանելու միջոցառումների ամրապնդմանը, բնակավայրերի ոչնչացումը կանխելուն։
Ինտերնետային ակտիվիզմ - ինտերնետ- ակտիվիզմ, էլեկտրոնային հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործում, ինչպիսիք են էլ. փոստը, Համաշխարհային ցանցը և փոդքասթերը գործունեության տարբեր ձևերի համար՝ քաղաքացիների գործունեության մասին վաղ ծանուցում և անհատական տեղեկատվության ներկայացում աշխարհի լայն լսարանին։
Էքսպրեսիոնիզմ - «ակտիվիզմ» տերմինն առաջարկվել է 20-րդ դարի սկզբին գերմանացի գրող Կուրտ Հիլերի կողմից՝ անդրադառնալու գրականության նոր ուղղություններին, որոնք հետագայում պատմության մեջ մտան էքսպրեսիոնիզմ անվան տակ։
Տնտեսական ակտիվություն - օրինակ՝ բոյկոտը, ինչ-որ ապրանքի կամ կազմակերպության դեմ։
Մեդիա ակտիվիզմ - հաղորդակցման, տեղեկատվական ինֆորմացիայի փոխանցման այլ միջոցներում ծավալված ակտիվություն։
Ասցետիզմ - ակտիվություն կրոնական ոլորտում։
Ներդրումային ակտիվիզմ ընկերությունների փոքր բաժնետոմսերի գնումն է և նրանց գործունեության վրա ազդելու փորձը հրապարակայնության միջոցով[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Владимир Евгеньевич Жаботинский, «Активизм».
- ↑ Николай Александрович Бердяев, «О смене поколений и о вечном возвращении : К спорам о личности и коллективе».
- ↑ «Инвест-активизм. Что это такое?»։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-16-ին։ Վերցված է 2017-06-04