Էլենա Պոնյատովսկա
Էլենա Պոնյատովսկա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1932[1][2][3][…] (90 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Երկեր | Q18223892? |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Ամուսին | Guillermo Haro? |
Ծնողներ | հայր՝ Jan Poniatowski? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | fundacionelenaponiatowska.org |
![]() |
Էլենա Պոնյատովսկա, իշխանուհի Hélène Elizabeth Louise Amélie Paula Dolores Poniatowska Amor (իսպ.՝ Elena Poniatowska, մայիսի 19, 1932[1][2][3][…], Փարիզ), մեքսիկացի գրող, լրագրող, ձախ ուղղության քաղաքական ակտիվիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրը՝ Jean Joseph Evremond Sperry Poniatowski, վերջին լեհ արքա՝ Ստանիսլավ Ավգուստ Պոնյավսկու զարմիկ՝ Ստանիսլավ Պոնյատովսկու ծոռնորդին։ Էլենայի նախնիններից է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս15-րդը, ֆրանսիական արիստոկարատիայի ներկայացուցիչներ, Ֆրանսիայի քաղաքական և պետական գործիչներ։ Մայրը՝ ֆրանսիական ծագում ունի, պատկանում էր մեքսիկական ազնվականության վերնախավին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքը լքել է Եվրոպան, 1942 թվականին հաստատվել է Մեխիկոյում, 1943-1953-ական թվականներին սովորել է ԱՄՆ-ում։ Մեքսիկա վերադառնալուց հետո զբաղվել է լրագրությամբ և գրականությամբ։ Նաև նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր (Խուան դե լա Կրուսի, Խոսե Կլեմենտե Օրոսկոյի մասին)։
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա վեպերը միավորում են գեղարվեստական երևակայությունը լրագրողական հետաննության հետ։ Այսպես են գրվել նրա ամենահայտնի գրքերը՝ «Գիշերը Տլատելոկոյում» (1971, այն պատմում է ուսանողական ցույցերի մասնակիցների նկատմամբ մեքսիկական իշխանության արյունալի հաշվեհարդարի մասին՝ 1968 թվականին Մեխիկոյում, Օլիմպիական խաղերի ֆոնին), «Տինիսիմա» (1992, Տինա Մոդոտիի մասին), Լեոնորա (2011, Լեոնորա Կարինգթոնի մասին) և այլն։
Քաղաքական ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականին հարցազրույց է վերցրել Սուբկոմանդանտա Մարկոսից։ 2006 թվականին նախագահական ընտրություններին ակտիվորեն աջակցել է Դեմոկրատական հեղափոխության կուսակցության թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորին։ Նույն թվականի հուլիսին նա դատապարտեց Լիբանանի իսրաելյան ռմբակոծությունը։ (Երկրորդ Լիբանանյան պատերազմ)։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1954: Lilus Kikus (роман с элементами автобиографии, иллюстрации Леоноры Каррингтон)
- 1956: Melés y Teleo. Apuntes para una comedia
- 1961: Palabras cruzadas. Crónicas
- 1963: Todo empezó el domingo
- 1969 : Hasta no verte, Jesús mío
- 1971 : La noche de Tlatelolco. Testimonios de historia oral
- 1978 : Querido Diego, te abraza Quiela (роман о Диего Ривере)
- 1979 : De noche vienes
- 1979 : Gaby Brimmer
- 1980 : Fuerte es el silencio
- 1982 : Domingo 7
- 1982 : El último guajolote
- 1988 : La « Flor de Lis» (автобиографический роман)
- 1988 : Nada, nadie. Las voces del temblor (хроника землетрясения в Мехико, 1985)
- 1992 : Tinísima
- 1994 : Luz y luna, las lunitas
- 1996 : Paseo de la reforma
- 1998 : Octavio Paz, las palabras del árbol (Օկտավիո Պասի մասին)
- 1999 : Las soldaderas (Մեքսիկական հեղափոխության կանանց մասին)
- 2000 : Las mil y una… La herida de Paulina
- 2000 : Juan Soriano. Niño de mil años (մեքսիկացի նկարիչ և քանդակագործ Խուան Սորիանոյի մասին)
- 2000 : Las siete cabritas
- 2001 : Mariana Yampolsky y la buganvillia (Մեքսիկացի լուսանկարիչ Մարիանա Յամպոլսկու մասին)
- 2001 : La piel del cielo (վեպ)
- 2003 : Tlapalería(նովելներ)
- 2006 : El tren pasa primero (վեպ)
- 2007 : Amanecer en el Zócalo. Los 50 días que confrontaron a México (ժամանակագրություն)
- 2008 : Jardín de Francia
- 2011 : Leonora (Լեոնորա Կարինգթոնի կենսագրությունը, Բրեվե գրադարանի մրցանակ
- 2013 : El universo o nada. Biografía del estrellero Guillermo Haro (2013)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jorgensen B.E. The writing of Elena Poniatowska: engaging dialogues. Austin: University of Texas Press, 1994
- Pino-Ojeda W. Sobre castas y puentes: conversaciones con Elena Poniatowska, Rosario Ferré y Diamela Eltit. Providencia: Editorial Cuarto Propio, 2000
- Bird L.C. Elena Poniatowska and the literary collage. New York: P. Lang, 2000
- Schuessler M.K. Elenísima: ingenio y figura de Elena Poniatowska. México: Editorial Diana, 2003 (англ.пер. 2007)
- Perilli C. Catálogo de ángeles mexicanos: Elena Poniatowska. Rosario: Beatriz Viterbo Editora, 2006
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Elena Poniatowska (իսպ.)
- ↑ 2,0 2,1 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ https://lanetaneta.com/90-anos-de-elena-poniatowska-el-dia-que-se-naturalizo-mexicana/
- ↑ https://www.gf.org/fellows/all-fellows/jennifer-nelson/
- ↑ https://organisation.univ-pau.fr/fr/decouvrir-l-uppa/histoire/docteur-honoris-causa.html
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրություն (իսպ.)
- [1] (իսպ.)
- Էլենա Պոնյատովսկան IMDB կայքում
|