Իսպանիայի քաղաքացիական պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանիայի քաղաքացիական պատերազմ
Ինտերբելում
Испанская 11 интербригада в бою под Бельчите. 1937-edit.jpg
Հանրապետական բրիգադների XI միջազգային բրիգադների անդամները Բելչիտեի ճակատամարտի ընթացքում
Թվական 17 հուլիս 1936 – 1 ապրիլ 1939
Վայր
Արդյունք Ազգայնականների հաղթանակ
Հակառակորդներ
Հանրապետականներ

Աջակցություն

Իսպանիա Ազգայնականներ


Աջակցություն

 Իսպանիայի պատմություն
Escudo de España (mazonado).svg
Վաղ պատմություն
Նախապատմական Իբերիա
Հռոմեական Հիսպանիա
Միջնադարյան Իսպանիա
Վեստգոթական թագավորություն
Աստուրիայի թագավորություն
Սվեբական թագավորություն
Բյուզանդական Իսպանիա
Ալ-Անդալուս
Ռեկոնկիստա
Իսպանիայի թագավորություն
Ընդարձակման ժամանակաշրջան
Լուսավորության ժամանակաշրջան
Հանրապետություն
Հավազդում և Հեղափոխություն
Առաջին Հանրապետություն
Վերածնունդ
Երկրորդ Հանրապետություն
Ֆրանկոյի օրոք
Քաղաքացիական պատերազմ
Իսպանական պետականություն
Ժամանակակից
Անցում դեմի ժողովրդավարություն
Ժամանակակից Իսպանիա
Թեմաներ
Տնտեսական պատմություն
Ռազմական պատմություն

Իսպանիա Իսպանիայի պորտալ

Իսպանիայի քաղաքացիական պատերազմ (իսպ.՝ Guerra Civil Española), ազգայնականների մոտ նաև հայտնի որպես Խաչակրաց արշավանք (իսպ.՝ La Cruzada), կառլիստների մոտ` Չորրոր Կառլիստական պատերազմ (իսպ.՝ Cuarta Guerra Carlista) և ապստամբություն (իսպ.՝ La Rebelión) կամ Հեղափոխություն (իսպ.՝ Sublevación) հանրապետականների մոտ: Իսպանիայում լայն տարածված է պարզապես Քաղաքացիական պատերազմ (իսպ.՝ Guerra Civil) կամ Պատերազմ (իսպ.՝ La Guerra) հասկացությունները: Տեղի է ունեցել 1936-ից 1939 թվականներին մի կողմից Հանրապետականների, ովքեր ժողովրդական էին և սատարում էին Իսպանիայի երկրորդ հանրապետությանը և դաշնակցում էին Անարխիստական տարբեր խմբավորումների հետ, ու մյուս կողմից Ազգայնականները, որոնք ֆալանգիստ, Կառլիստ և հիմնականում արիստոկրատական խմբավորումներից, որը գլխավորում էր Գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոն: Չնայած հաճախ պատերազմը համարում են պայքար ժողովրդավարության և ֆաշիզմի միջև, որոշ պատմաբաններ այն համարում են բախում ձախակողմյան հեղափոխականների և աջակողմյան հակահեղափոխականների միջև[1]: Արդյունքում ազգայնականները հաղթեցին և Ֆրանկոն ղեկավարեց Իսպանիան մյուս 36 տարիների ընթացքում, 1939 թվականի ապրիլից մինչև իր մահը` 1975 թվականի նոյեմբերը: Պատերազմը սկսվել է մի խումբ գեներալների ապստամբությունից, սկզբում Խոսե Սանխուրխոյի գլխավորությամբ ընդդեմ Իսպանիայի երկրորդ հանրապետության ընտրված ձախակողմյան կառավարության, որը այդ ժամանակ գլխավորում էր Մանուել Ասանան: Ազգայնականներին սատարում էին մեծ թվով պահպանողական խմբեր, ակդ թվում մոնարխիստները, կառլիստները, ֆալանգիսները և ֆաշիստները[2]: Սանխուրխոն սպանվեց օդանավի աղետում մինչ փորձում էր վերադառնալ Պորտուգալիայում արտաքսումից, իսկ Ֆրանկոն դարձավ Ազգայնականների ղեկավար:

Հեղաշրջմանը սատարում եին Մարոկկոյի իսպանական պրոտեկտորատի, Պամպլոնայի, Բուրգոսի, Սարագոսայի, Վալյադոլիդի, Կադիսի, Կորդովայի և Սևիլյայի ռազմական խմբավորումները: Սակայն այնպիսի կարևոր քաղաքներում, ինչպիսիք են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Բիլբաոն և Մալագան, ազգայնականները չկարողացան արագ հեղաշրջում իրականացնել և քաղաքները մնացին Հանրապետականների ենթակայության տակ: Այսպիսով Իսպանիան քաղաքապես և ռազմական առումով բաժանվեց երկու մասի: Ազգայնականները և Հանրապետականները կտվում էին երկրում վերահսկողության հասնելու համար: Ազգայնականները զենքի և մարդկային ուժի տեսքով աջակցություն էին ստանում Նացիստական Գերմանիայից և Ֆաշիստական Իտալիայից, մինչդեռ Հանրապետականներին օգնում էին Խորհրդային միությունը և սոցյալիստական Մեքսիկա: Մյուս մեծ տերությունները որոշել էին չխառնվել Իսպանիայի ներքին հարցերին: Ազգայնականները օգտագործեցին իրենց առավելությունը հարավում և արևմուտքում` նվաճելով Իսպանիայի հյուսիսային ափամերձ գոտու մեծ մասը 1937 թվականին: Նրանք նաև պաշարեցին Մադրիդը և նրանից հարավ և արևմուտք ընկած տարածքները պատերազմի մեծ հատվածի ընթացքում: Երբ ազգայնականները 1938 և 1939 թվականներին նվաճեցին Կատալոնիայի մեծ մասը, պատերազմը ավարտվեց նրանց հաղթանակով և հազարավոր ձախակողմյան իսպանացիների մահապատժով, իսկ շատերը պահվեցին համակենտրոնացման ճամբարներում Ֆրանսիայի հարավային սահմանի մոտ: Իշանությունը ամբողջությամբ անցավ Գեներալ Ֆրանկոյին, բոլոր աջակողմյան կուսակցությունները վերաձևավորվեցին Ֆրանկոյի ռեժիմի ներքո[2]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարն Իսպանիայում անցավ ցնցումներով: Նրանք, ովքեր ցանկանում էին Իսպանիայի պետական համակարգում բարեփոխումներ իրականացնել, պայքարում էին պահպանողականների դեմ, ովքեր դեմ էին բարեփոխումներին: Որոշ լիբերալներ շարունակում էին Իսպանիայի 1812 թվականի սահմանադրության ավանդույթը, որի նպատակն էր սահմանափակել Իսպանիայի միապետության իշխանությունը և ստեղծել ժողովրդավարական պետություն: 1812 թվականի բարեփոխումները չեղարկվեցին Ֆերդինանդ VII-ի կողմից, ով չեղարկեց սամանադրությունը և վերջ դրեց լիբերալ կառավարությանը[3]: 1814-ից 1874 թվականներին տեղի ունեցան տասներկու հաջող հեղաշրջումներ[3]: Մինչև 1850-ական թվականները Իսպանիայի տնտեսությունը հիմնականում հիմնված էր գյուղատնտեսության վրա: Շատ փոքր առաջընթաց կար բուրժուական արդյունաբերության և առևտրական դասերի մեջ: Կալվածատերերը մնում էին շատ հզոր: Ժողովրդի փոքր մաս ուներ մեծ սեփականություններ, որոն կոչվում էին Լատիֆունդիա[4]:

Իսպանիայի թագավոր Ամադեյ I-ը:

1868 թվականի ապստամբության արդյունքում գահընկեց արվեց Իզաբելա II-ը: Ապստամբությունը ուներ երկու հիմնական պատճառ` մեծ թվով գործադուլներ և միջին խավի կողմից ձևավորված լիբերալ շարժումներ, որոնք պայքարում էին ուլտրա-պահպանողական միապետի դեմ: 1873 թվականին Իզաբելլային փոխարինեց Ամադեյ IՍավոյի արքայատոհմից, ով քաղական ճնշման ներքո ստեղծեց կարճ կյանք ունեցած Իսպանիայի առաջին հանրապետությունը[5][6]: Բուբոնների կողմից 1874 թվականի դեկտեմբերին իշխանությունը վերականգնելուց հետո[7] Կառլիստները և Անարխիստները միավորված ընդդիմություն կազմեցին միապետի դեմ[8][9]: Իսպանացի քաղաքական գործիչ և Արմատական հանրապետական կուսակցության առաջնորդ Ալեխանդրո Լեռուսը օգնեց, որպեսզի Կատալոնիայում հանրապետականիզմը զարգանա, որտեղ աղքատությունը առավել սուր մակարդակի վրա է[10]: Պարտադիր զինվորական ծառայության դեմ աճող ընդվզումները իրենց կիզակետին հասան 1909 թվականի Ողբերգական շաբաթվա ժամանակ Բարսելոնայում[11]:

Իսպանիան չեզոք էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Պատերազմից հետո աշխատավոր դասը, բանվորական դասը և զինվորականները հույս ունեին, որ կենտրոնական կառավարությունը կպայքարի կոռուպցիայի դեմ, սակայն նրանց հույսերը չարդարացան[12]: Կոմունիզմի ժողովրդականության բարձրացումը մեծ սպառնալիք էր այս ժամանակահատվածում[13]: 1929 թվականին ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկավ Պրիմո դե Ռիվերան, ով պետական համակարգը վերածեց ռազմական դիկտատուրայի[14]: Ռիվերիայի ռեժիմի աջակցությունը աստիճանաբար նվազեց, և նա հրաժարական տվեց 1930 թվականի հունվարին: Նրան փոխարինեց գեներալ Դամասո Բերենգերը, ում իր հերթին փոխարինեց Խուան Բաուտիստա Ասնար-Կանաբաս, ով շարունակեց գործող քաղաքականությունը: Միապետությունը ուներ շատ քիչ աջակցություն հիմնական քաղաքներում: Ալֆոնսո XIII-ը հանրային ճնշման ներքո 1931 թվականին հիմնադրեց հանրապետություն և նույն թվականի ապրիլի 12-ին նշանակեց տեղական ընտրություններ: Սոցիալիստ և լիբերալ հանրապետականները հաղթանակ տարան գրեթե բոլոր տարածքային մայրաքաղաքներում, ինչից հետո Ասնարի կառավարությունը հրաժարական տվեց, իսկ թագավոր Ալֆոնսո XIII-ը լքեց երկիրը[15]: Այս ժամանակ հիմնադրվեց Իսպանիայի երկրորդ հանրապետությունը, որը մնաց իշխանության մինչև Իսպանիայի քաղաքացիական պատերազմի կիզակետը[16]:

Հեղափոխական կոմիտեն Նիկոտո Ալկալա-Սամորայի գլխավորությամբ դարձավ ժամանակավոր կառավարություն, իսկ Ալկալա-Սամորան որպես նախագահ և երկրի ղեկավար[17]: Հանրապետություն մեծ աջակցություն ուներ հասարակության բոլոր խմբերի մոտ[18]: Մայիսին, տաքսու վարորդի վրա միապետական ակուբից դուրս հարձակում գործելու միջադեպը առիթ դարձավ հակակրոնական բռնությունների Մադրիդում և Իսպանիայի հարավ-արևմուտքում: Կառավարության թույլ արձագանքը թուլացրեց նրա հեղինակությունը և առիթ տվեց կարծելու, որ հանրապետությունը չի կարողանում ներգործել եկեղեցու վրա: Հունիսին Աշխատանքի ազգային կոնֆեդերացիա (ԱԱԿ) հրահրեց մի քանի բողոքի ցույցեր, որը հանգեցրեց բռնի միջադեպի ԱԱԿ-ի և Քաղաքացիական գվարդիայի միջև և դաժանորեն ճնշվեց Քաղաքացական գվարդիայի և բանակի կողմից Սևիլյայում: Սա առիթ հանդիսացավ աշխատավոր դասին կարծելու, որ Իսպանիայի երկրորդ հանրապետությունը պայքարում էր միայն միապետության դեմ և ԱԱԿ-ն հայտարարեց իր պատրաստակամության մասին հասնել հաջողության հեղափոխության միջոցով[19]: 1931 թվականի ընտրություններում հաղթանակ տարան հանրապետականները և սոցիալիսները[20]: Մեծ ճգնաժամւն դիմակայելու համար կառավարությունը սահմանեց ութժամյա աշխատանքային օր և գյուղացիներին տվեց հողի սեփականության իրավունք[21][22]:

Ֆաշիզմը մնում էր երկրի գլխավոր սպառնալիքներից մեկը, ինչի շնորհիվ երկրի զինված ուժերում կատարվեցին բարեփոխումներ[23]: Դեկտեմբերին ընդունվեց նոր ժողովրդավարական, ռեֆորմիստական և լիբերալ նոր սահմանադրությունը: Հանրապետական Մանուել Ասանան դարձավ վարչապետ 1931 թվականի հոկտեմբերին[24][25]: 1933 թվականի գլխավոր ընտրություններում հաղթանակ տարան աջակողմյան ուժերը ուժերը` խլելով հիմնականում անարխիստների ձայները[26], ինչը զայրույթ առաջացրեց գործող կառավարության մոտ, որն ընդունեց հողերի բարեփոխումների վերաբերյալ վիճահարույց հրաման: Կանանց վերջին ներգրավվածությունը, որոնց մեծ մասը կենտրոնացած են աջ կողմերի շուրջ, նույնպես նպաստող գործոն էր[27]:

1933 թվականի նոյեմբերից հետո հիրադարձություններն անվանեցին «սև երկու տարիներ», իսկ քաղաքացիական պատերազմն ավելի իրատեսական էր դառնում[28]: Ալեխանդրո Լառուսի Արմատական հանրապետական կուսակցությունը (ԱՀԿ) ձևավորեց կառավարությունը, չեղարկելով նախկին կառավարության փոփոփոխությունները[29] և ամունիստիա հայտարարեց Գեներալ Խոսե Սանժուրժոյի գլխավորած 1932 թվականի օգոստոսի ապստամբության անդամների նկատմամբ[30][31]: Շատ միապետականներ միացան այդ ժամանակվեց նացիոնալ-ֆաշիստական Ֆալանգ շարժմանը[32]: Բռնությունները տիրեցին Իսպանիայի քաղաքների փողոցներում և իրավապահ մարմինները շարունակեցին մեծացնել [33] աջակցությունը արմատական շարժումներին, խաղաղապահ դիրք ընդունելու փոխարեն[34]:

1934 թվականի վերջին ամիսներին երկու կառավարությունների բախումների արդյունքում կառավարություն եկան անկախ աջակողմյան ուժերը[35][36]: Ֆերմերային աշխատողների աշխատավարձերը իջեցվեցին երկու անգամ և զինվորականները լքեցին հանրապետականներին[36]: Ձևավորվեց ազգային ճակատ դաշինքը[36], որը հաղթեց 1936 թվականի ընտրություններում[37]: Ասանան մնաց թույլ փոքրամասնական կառավարության գլուխ, սակայն նրան շուտով փոխարինեց Սամորան, որպես նախագահ[38]: Վարչապետ Սանտիագո Կասարես Կիրոգան կարևորություն չտվեց ռազմական ոլորտում մի քանի գեներալների խռովություններին, որոնք որոշել էին, որ կառավարությունը պետք է փոփոխվի Իսպանիայի փլուզումը կանխելու համար[39]:

Ռազմական հեղաշրջում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք չեն անցնի: Հանրապետական պաստառ Մադրիդում, որտեղ գրված է «Ֆաշիզմը ցանկանում է նվաճել Մադրիդը: Մադրիդը պետք է դառնա ֆաիզմի գերեզմանը:»:Պաստառը փակցվել է 1936-39 թվականների պաշարման ժամանակ:

Հանրապետական կառավարությունը հրամայեց հեռացնել մի քանի գեներալի ազդեցիկ պաշտոններից: Ֆրանկոն ուղարկվեց Կանարյան կղզիներ որպես տեղի ստորաբաժանման հրամանատար[40]: Մանուել Գոդեդը հեռացվեց գեներալ ինսպեկտորի պաշտոնից և նշանակվեց Բալեարիկ կղզիների գծով գեներալ: Էմիլիո Մոլան հեռացվեց Աֆրիկյան բանակի հրամանատարի պաշտոնից և նշանակվեց Պամպլոնայի զինվորական հրամանատար[40]: Սա, այնուամենայնիվ թույլ տվեց Մոլային ապստամբություն կազմակերպել մայրցամաքային Իսպանայում: Գեներալ Խոսե Սանխուրխոն դարձավ գլխավոր գործող անձը, ով օգնեց հաշտություն կնքել կառլիստների հետ[40]: Մոլան գլխավոր նախագծողն էր և երկրորդը հրամանատարական կազմում[41]: Խոսե Անտոնիո Պրիմո դե Ռիվերան ինքնակամ բանտարկվեց, որպեսզի համոզի Ֆալանգին միանալ իրենց[40]: Կառավարությունը չարեց անհրաժեշտ քայլերը, որպեսզի բացառի հնարավոր հեղաշրջում, չնայած բազմաթիվ զգուշացումների[42]:

Հունիսի 12 վարչապետ Կասարես Կիրոգան հանդիպեց գեներալ Խուան Յագուեի հետ, ով խաբեությամբ համուզեց Կասարեսին հանրապետությանը իր հավատարմության վերաբերյալ[43]: Մոլան սկսեց լրջորեն նախապատրաստվել գարնանը[41]: Ֆրանկոն գլխավոր խաղացողներից էր, քանի որ նա ուներ մեծ հեղինակություն, որպես ռազմական ակադեմիայի նախկին տնօեն և որպես աստուրացի բանվորների 1934 թվականի ցույցերը ճնշող[41]: Բացի այդ Ֆրանկոն մեծ հեղինակություն ուներ Աֆրիկյան բանակում[44]: Նա հունիսի 23-ին հանելուկային նամակ գրեց Կասարեսին` նշելով որ բանակը հավատարիմ չէ, սակայն կարող է անցնել իր կողմը, եթե ինքը գլխավորի այն: Կասարեսը ոչինչ չարեց` վախենալով Ֆրանկոյից[44]: Ֆրանկոյի բրիտանացի կողմնակիցները օդնավաի միջոցով գաղտնի կերպով Ֆրանկոյին Կանարյան կղզիներից տեղափոխեցին Իսպանական Մարոկկո[45]: Ֆրանկոն Մարոկկո ժամանեց հուլիսի 19-ին[46]:

1936 թվականի հուլիսի 12-ին ֆալանգիսնտերը Մադրիդում սպանեցին ոստիկանության սպա լեյտենանտ Խոսե Կաստիլիոյին: Կաստիլիոն սոցիալիստական կուսակցության անդամ էր, ով մյուս ակտիվիստների հետ մարզում էր Քաղաքացիական գվարդիայի երիտասարդներին[46]:

Հեղաշրջման սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի քարտեզ (1936–39)
     Ազգայնականների նախնական գոտի – հուլիս 1936      Ազգայնականների առաջխաղացում սեպ. 1936      Ազգայնականների առաջխաղացում հոկ. 1937      Ազգայնականների առաջխաղացում նոյ. 1938      Ազգայնականների առաջխաղացում փետ. 1939      Հանրապետականների վերահսկողության տակ վերջին տարածք  Solid blue.png   Ազգայնականների հիմնական կենտրոններ
 Red-square.gif   Հանրապետականների հիմնական կենտրոններ
Panzer aus Zusatzzeichen 1049-12.svg Ցամաքային մարտեր
Vattenfall.svg Ծովային մարտեր
Icon vojn new.png Ռմբակոծված քաղաքներ
City locator 4.svg Համակենտրոնացման ճամբարներ
Gatunek trujący.svg Կոտորածներ
   Red dot.svg   Գերիների ճամբարներ

Ապստամբության ժամը նշանակվեց հուլիսի 17-ին ժամը 17:01, համաձայնեցվեց կառլիստների առաջնորդ Մանուել Ֆալ Կոնդեի կողմից[47]: Սակայն ժամը փոխվեց Մարոկկոյի իսպանական գաղութի զինվորականների կողմից և նշանակվեց հուլիսի 18-ին ժամը 05:00, քանի որ ժամանակ էր պետք զորքերը Իսպանական Մարոկկոյից տեղափոխել Պիրենեյան թերակղզի[48]: Ապստամբները պլանավորել էին արագ հեղաշրջում, սակայն կառավարությունը կարողացավ իր վերահսկողությունը պահպանել երկրի մեծ մասում[49]:

Ապստամբները իրենց վերահսկողության տակ առան գրեթե ամբողջ Իսպանական Մարոկկոն[50]: Հեղաշրջման պլանը Մարոկկոյում վացահայտվեց, ինչը ստիպեց կազմակերպիչներին արագորեն գործի անցնել: Ընդհանուր առմամբ ապստամբները սպանեցին 189 մարդու[51]: Գեդեդը և Ֆրանկոն անմիջապես իրենց վերահսկողության տակ վերցրեցին կղզիները, որտեղ նրանք նշանակված էին[41]: Հուլիսի 18-ին Կասարե Կիրոգան հրաժարվեց ԱԱԿ և Աշխատավորների ընդհանուր միության (ԱԸՄ) օգնության առաջարկներից` հայտարարեց զորահավաք: Նրանք բացեցին զինապահեստները, որոնցից շատերը պահվել էին 1934 թվականների ապստամբությունների ժամանակ[50]: Խորհրդարանական պաշտպանական զորքերը սպասեցին ուժերի դասավորվածությանը, որից հետո պետք է որոշեին միանային ապստամբերին, թե կառավարությանը: Անարխիստների ուժերը երբեմն բավարար էին, որպեսզի հեղաշրջում անցկացնեին քաղաքներում[52]: Գեներալ Գոնսալո Կուեպո դե Լյանոն որոշեց պաշտպանել Սևիլյան ապստամբների համար` ձերբակալելով մեծ թվով այլախոհ սպաների[53]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Payne (2012). p. 231.
  2. 2,0 2,1 Payne (1973). pp. 200–203.
  3. 3,0 3,1 Beevor (2006). p. 7.
  4. Preston (2006). p. 19.
  5. Thomas (1961). p. 13.
  6. Preston (2006). p. 21.
  7. Preston (2006). p. 22.
  8. Preston (2006). p. 24.
  9. Fraser (1979). pp. 38–39.
  10. Preston (2006). pp. 24–26.
  11. Thomas (1961). p. 15.
  12. Preston (2006). pp. 32–33.
  13. Beevor (2006). p. 15.
  14. Thomas (1961). p. 16.
  15. Beevor (2006) p. 20-22.
  16. Beevor (2006). p. 20.
  17. Beevor (2006) p. 23.
  18. Preston (2006). pp. 38–39.
  19. Beevor (2006) p.26.
  20. Preston (2006). p. 50.
  21. Preston (2006). p. 42.
  22. Beevor (2006). p. 22.
  23. Preston (2006). pp. 45–48.
  24. Thomas (1961). p. 47.
  25. Preston (2006). p. 61.
  26. Casanova (2010). p. 90.
  27. Beevor (2006). p. 27.
  28. Preston (2006). pp. 66–67.
  29. Preston (2006). pp. 67–68.
  30. Preston (2006). pp. 63–65.
  31. Thomas (1961). p. 62.
  32. Preston (2006). pp. 69–70.
  33. Preston (2006). p. 70.
  34. Preston (2006). p. 83.
  35. Thomas (1961). p. 78.
  36. 36,0 36,1 36,2 Preston (2006). p. 81.
  37. Preston (2006). pp. 82–83.
  38. Payne (1973). p. 642.
  39. Preston (2006). p. 93.
  40. 40,0 40,1 40,2 40,3 Preston (2006). p. 94.
  41. 41,0 41,1 41,2 41,3 Preston (1983). pp. 4–10.
  42. Preston (2006). pp. 94–95.
  43. Preston (2006). p. 95.
  44. 44,0 44,1 Preston (2006). p. 96.
  45. Alpert, Michael BBC History Magazine April 2002
  46. 46,0 46,1 Preston (2006). p. 98.
  47. Thomas (1961). p. 126.
  48. Beevor (2006). pp. 55–56.
  49. Preston (2006). p. 102.
  50. 50,0 50,1 Beevor (2006). p. 56.
  51. Beevor (2006). pp. 56–57.
  52. Beevor (2006). pp. 58–59.
  53. Beevor (2006). p. 59.