Կանտաբրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Կանտաբրիա
իսպ.՝ Español Cantabria
flag of Cantabria Զինանշան
Flag of Cantabria (Official).svg
Escudo de Cantabria (oficial).svg
Iglesia de Barcenaciones.JPG
Երկիր Իսպանիա Իսպանիա
Հիմն Himno a la Montaña
Կարգավիճակ Ինքնավար համայնք
Մտնում է Իսպանիա
Վարչկենտրոն Սանտանդեր
Խոշորագույն քաղաք վարչական կենտրոն
Միգել Անխել Ռևիլյա Ռիոս Համայնքապետ
ՀՆԱ (2002) € 8 912 միլիարդ
Հիմնական լեզու Իսպաներեն
Բնակչություն (2011)
592 560 (16-րդ տեղ)
Խտություն 111,36 ( 8-րդ տեղ)
Տարածք 5321 կմ² (15-րդ տեղ)
Cantabria in Spain.svg
Հիմնադրված է 1982 թ.
Պատմական շրջան(ներ) Իբերիա
Սահմանում է Աստուրիա, Castile and León և Բասկերի երկիր
Ժամային գոտի +1
Նախորդ Province of Cantabria
ISO 3166-2 կոդ ES-CB
Կոորդինատներ: 43°20′ հս․ լ. 4°0′ ամ. ե. / 43.333° հս․. լ. 4.000° ավ. ե. / 43.333; 4.000
cantabria.es

Կանտաբրիա (իսպ.՝ Español Cantabria), ինքնավար համայնք և համանուն պրովինցիա Իսպանիայի հյուսիսում: Վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը Սանտանդերն է: Արևելքում սահմանակցում է Բասկերի Երկրին (Բիսկայայի պրովինցիայով), հարավում՝ Կաստիլիա և Լեոնին, իսկ հարավում՝ Աստուրիասին:

Ըստ 2011 թվականին Իսպանիայում անցկացված մարդահամարի տվյալների՝ Կատաբրիայի բնակչությունը կազմում է 592 560 մարդ:

Կանտաբրիան մտնում է «Կանաչ Իսպանիա» աշխարհագրական գոտու մեջ: «Կանաչ Իսպանիան» աշխարհագրական տարածաշրջան է Բիսկայան ծոցից մինչև Գալիսիա՝ Ֆրանսիայի սահմանից մինչև Պորտուգալիայի սահմանը: Բնութագրական է ծովային (օվկիանոսային) կլիման՝ բարձր հարաբերական խոնավությամբ, զով ամառներով և տաք ձմռներով:

Կանտաբրիան համարվում է Իսպանիայի առավել հարուս հնագիտական տարածքներ ունեցող վարչական միավորներից մեկը, որի տարածքում գտնվում են բազմաթիվ հինքարեդարյա հուշարձաններ՝ ժայռափոր նկարներով:

Դրանցից ամենահայտնին Ալտամիրան է, որը նույն տարածաշրջանում գտնվող 9 քարանձավների հետ միասին մտնում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ:

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կանտաբրիա» անվան ծագման շուրջ կան բազմաթիվ տարբերակներ, սակայն հայտնի է, որ անվանումը իսպաներեն կամ պորտուգալերեն չէ:

Հիմնական ուսումնասիրություններ կատարողը իսպանացի եկեղեցական գործիչ և կաթոլիկ եկեղեցու սուրբ Իսիդոր Սևիլյացին է: Որոշ տարբերակներ են առաջարկում նաև Խուլիո Կարո Բարոյան, Ավրելիանո Ֆերնանդես-Գուերան, Խոակին Գոնզալեզ Էխեգարայը:

Տարածված է ընդունել այն հանգամանքը, որ «Կանտաբրիա» բառը առաջացել է կելտական «կանտ» (կելտ.՝ cant) արմատից, որը թարգմանաբար նշանակում է քաղաք: Կելտական լեզուներով «Աբր» ածանցը թարգմանաբար նշանակում է լեռնականներ՝ լեռներում ապրոց մարդիկ:

Հետևաբար, ըստ տարածված վարկածի՝ «Կանտաբրիա» անվանումը թարգմանաբար նշանակում է «լեռնականների քաղաք»:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտաբրիա ինքնավար համայնքը տեղակայված է Պիրենեյան թերակղզու հյուսիսային ափին: Զբաղեցնում է 5321 կմ² տարածք (15-րդը Իսպանիայի ինքնավար համայնքների մեջ):

Կանտաբրիայի ափագծի ջրափնյա գծի ընդհանուր երկարությունը կազմում է 284 կմ: Երկրամասի տարածքով անցնում է Կանտաբրյան լեռները:

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտաբրիայի տարածքը բնութագրվում է բարձրադիր լեռնային և բլրավոր ռելիեֆով: Երկրամասի տարածքի 40 %-ը գտնվում է ծովի մակարդակից 700 մետր բարձրության վրա:

Հաշվի առնելով այս հատկանիշները և լանդշաֆտական գոտիականությունը, Կանտաբրիայի տարածքը բաժանված է երեք աշխարհագրական գոտիների՝ Լա-Մարինա, Լա-Մոնտանիա և Կամպո (պաշտոնապես՝ Կամպո և հեռավոր հարավ):

Լա Մարինան Կանտաբրիայի այն ափամերձ տարածքն է, որի բնակավայրերի կենտրոնի բարձրությունը չի գերազանցում ծովի մակարդակից 500 մետրը:

Տարբերվում է Կանտաբրիայի կենտրոնական, լեռնային շրջաններից և Լա Մոնտանիայից: Զբաղեցնում է ամբողջ Կանտաբրիայի մեկ երրորդը և համարվում է ինքնավար համայնքի տնտեսապես ամենազարգացած աշխարհագրական գոտին: Ափամերձ գոտիներում գտնվում են Իսպանիայի մի շարք նշանավոր քաղաքներ, այդ թվում Կանտաբրիայի մայրաքաղաք Սանտանդերը:

Լա Մոնտանիան ոչ միայն այս գոտու աշխարհագրական, այլ նաև պատմական անվանումն է: Լա Մոնտանիան ներկայացնում է Կանտաբրիայի կենտրոնական լեռնային տարածքները, որոնք գտնվում են ծովի մակարդակից 500 մետր բարձրության վրա: Ամենամեծ լեռնաշղթան Պիկոս դե Էուրոպան է, որը բաղկացած է երեք խոշոր լեռնազանգվածներից՝ արևմտյան (Կորնիոն), կենտրոնական (Ուրիելես), որտեղ էլ գտնվում է Կանտաբրիայի ամենաբարձր լեռնագագաթը՝ Պենիա Վիեխա (2617 մետր բարձրությամբ): Երրորդ զանգվածը Անդարան է, որը կազմում է Կանտաբրիայի և Աստուրիայի սահմանը: