Իսպանիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
 Իսպանիայի պատմություն
Escudo de España (mazonado).svg
Վաղ պատմություն
Նախապատմական Իբերիա
Հռոմեական Հիսպանիա
Միջնադարյան Իսպանիա
Վեսթգոթերի թագավորություն
Աստուրիայի թագավորություն
Սվեբական թագավորություն
Բյուզանդական Իսպանիա
Ալ Անդալուս
Ռեկոնկիստա
Իսպանիայի թագավորություն
Ընդարձակման ժամանակաշրջան
Լուսավորության ժամանակաշրջան
Հանրապետություն
Հավազդում և Հեղափոխություն
Առաջին Հանրապետություն
Վերածնունդ
Երկրորդ Հանրապետություն
Ֆրանկոյի օրոք
Քաղաքացիական պատերազմ
Իսպանական պետականություն
Ժամանակակից
Անցում դեմի ժողովրդավարություն
Ժամանակակից Իսպանիա
Թեմաներ
Տնտեսական պատմություն
Ռազմական պատմություն

Իսպանիայի պորտալ

Իսպանիայի պատմություն, նախկին Իսպանիա պրովինցիայի տարածքում բնակվող ազգերի պատմություն։ Այն ներառում է Պիրենեյան թերակղզու ամբողջ տարածքը՝ ոչ միայն ժամանակակից Իսպանիան, այլև Պորտուգալիան, Անդորրան և Բրիտանական գաղութ Ջիբրալթարը։ Պատմությունն սկսվում է Նախապատմական Իբերիայից, շարունակվում Իսպանական կայսրության վերելքով և անկումով և ավարտվում ներկայիս Իսպանիայի պատմությամբ։

8-րդ դարում իսլամադավան արաբները նվաճել են թերակղզին, և տեղաբնիկ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է նրանց դեմ՝ մինչև ամենավերջին գավառի՝ Անդալուսի ազատագրումը 1492 թվականին: Իսպանիայի պատմության մեջ այդ փուլը կոչվում է Ռեկոնկիստա (711-1492), բառացի՝ ազատագրում: Արագոնի թագավոր Ֆերդինանդի և Կաստիլիայի թագուհի Իզաբելլայի ամուսնությամբ թերակղզու մեծ մասը (բացի Պորտուգալիայից) միավորվեց մեկ պետության մեջ, որը կոչվեց Իսպանիա: 1516 թվականին Մադրիդում հաստատվեց գերմանական Հաբսբուրգների արքայատոհմը: 1500-1650-ական թվականները հայտնի են որպես Իսպանիայի ոսկե դարաշրջան, որի ընթացքում Հաբսբուրգյան Իսպանիան դարձավ Եվրոպայի հզորագույն տերությունը, նվաճեց նորանոր երկրներ Լատինական Ամերիկայում և Ֆիլիպիններում:

Այս ժամանակահատվածում Իսպանիան ներքաշվեց Եվրոպական բոլոր հիմնական պատերազմներին, այդ թվում` Իտալական պատերազմները, Ութսունամյա պատերազմը, Երեսնամյա պատերազմը և Ֆրանկո-իսպանական պատրեզմը: 17-րդ դարի վերջերին Իսպանիան սկսեց թուլանալ Հաբսբուրգների հարստության վերջին թագավորի մահից հետո, ժառանգության համար պատերազմը թուլացրեց Իսպանիային և Բուրբոնների ժամանակ Իսպանիան դարձավ երկրորդային ուժ: Այսպես կոչված Բուրբոնների բարեփոխումներով փորձ եղավ վերականգնել Իսպանիայի վաղեմի ուժը փոքր հաջողություններով, սակայն դարի վերջի Ֆրանսիական հեղափոխությունը և Պիրենեյան պատերազմը վերացրին Իսպանիայի հզորությունը վերականգնելու ջանքերը:

Պատերազմներից հյուծված Իսպանիան 19-րդ դարի սկզբին դարձավ մի քանի քաղաքական կուսակցությունների կռվախնձոր, որոնք կարճ ժամանակով հասնում էին իշխանության, սակայն երկարատև կայունություն չէին կարողանում ապահովել: Նախկին Իսպանիայի կայսրության գաղութները արագ անջատվեցին Լատինական Ամերիկայի անկախության պատերազմների արդյունքում և վերջնական կորցրին բոլոր գաղութները 1898 թվականի Իսպանա-ամերիկյան պատերազմում:

Լիբերալների և կոնսերվատիվների հավասարակշռությանը հասնելու համար 1874-1931 թվականներին հաստատվեց սահմանադրական միապետություն, որը սակայն չկայունացրեց իրավիճակը և բերեց քաղաքացիական պատերազմի: Այն ընթանում էր հանրապետական խմբակցության և ազգայնական խմբակցության միջև:

Պատերազմն ավարտվեց ազգայնական Ֆրանցիսկո Ֆրանկոյի հաղթանակով, ով ղեկավարեց երկիրը մինչև 1975 թվականը: Հետպատերազմական ժամանակները համեմատաբար կայուն էին (բացառությամբ Բասկերի երկրում անկախության շարժման գործողությունների), և երկրի տնտեսությունը արձանագրեց առաջանցիկ աճի տեմպեր 1960-ական թվականների վերջին և 1970-ական թվականների սկզբին:

Միայն Ֆրանկոյի մահվանից հետո 1975 թվականին Իսպանիան վերադարձավ սահմանադրական միապետության Խուան Կառլոս I-ի գլխավորությամբ և երկրում անցում կատարեց դեպի ժողովրդավարություն: Իսպանիան մտավ Եվրոպական տնտեսական համագործակցություն 1986 թվականին (որը դարձավ Եվրոպական միություն 1992 թվականին) և Եվրոգոտի 1999 թվականին: 2007-08 թվականների ֆինանսական ճգնաժամի արդյունքում Իսպանիայում սկսվեց պարտքային ճգնաժամ, ինչի արդյունքում աճեց գործազրկությունը և թուլացավ տնտեսությունը:

Իսպանիան համարվում է միջին հզորությամբ պետություն, Մ20-ում հանդես է գալիս հյուրի կարգավիճակով: Իսպանիան հանդիսանում է Մ6 անդամ:

Նախապատմություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նախապատմական Իբերիա


Պիրենեյան թերակղզու ազգագրություն մ.թ.ա. 200 թվական

Պիրենեյան թերակղզում ժամանակակից մարդը առաջին անգամ բնակություն է հաստատել 32 հազար տարի առաջ:

Արևմտյան Եվրոպայում ապրող նախամարդու առաջին հետքերը գտել են Ատապուերկա քարանձավում, որտեղ գտնվել են կայծքարից գործիք, որը ունի 1,4 միլիոն տարվա պատմություն,[1], և նախամարդու կմաղքներ, որոնք ունեն 1,2 միլոն տարվա պատմություն:[2] Ժամանակակից մարդը Կրոմանյոնյան մարդու տեսքով ժամանել է Պիրենեյան թերակղզի Պիրենեյների հյուսիսից մոտ 35.000 տարի առաջ: Նախամարդու ամենահայտնի հիշատակումները գտնվել են նկարչությունների տեսքով Իսպանիայի հյուսիսում գտվող Ալտամիրա քարանձավում, որը ժամանակագրվում է մ.թ.ա. մոտ 15,000 թվականին և համարվում է քարանձավային նկարչության կարևորագույն նմուշներից մեկը:[3]

Բացի այդ Ալմերիա պրովինցիայում գտվող Լոս Միլարես և Էլ Արգար վայրերում և Մուրսիայի մոտ գտնվող Լա Ալմոլոյա վայրում հայտնաբերվել են ուշ Նոր քարի դարի և Բրոնզե դարի մարդու մշակույթային հետքեր:[4]

Իսպանիայի նախապատմությունը վերաբերում է նաև նախահռոմեական Երկաթե դարի մշակույթները, որոնք վերահսկում էին Պիրենեյան թերակղզու մեծ մասը. այս մշակույթների կրողներն էին Իբերիացիները, Կելտիբերները, Տարտեսոսցիները, Լուսիտանիացիները և Վասկոնները, ինչպես նաև Փյունիկիացիների, Կարթագենիացիների և Հույների առևտրային բնակավայրերը Միջերգրական ծովի ափերին:

Պիրենեյան թերակղզու վաղ պատմություն[խմբագրել]

Մինչ Հռոմի կողմից թերակղզու զավթումը այստեղի հիմնական մշակույթներից էր Իբերիացիներինը, ովքեր բնակվում էին Մեջերկրական ծովի ափամերձ հատվածում, Կելտերինը, ովքեր բնակվում էին հյուսիս-արևմուտքում, Լուսիտանիացիներիներինը` արևմուտքից և Տարտեսոսցիներինը` հարավ-արևմուտքից: Փյունիկիացիները, կարթագենցիները և հույները հիմնել էին առևտրային բնակավայրեր Միջերկրական ծովի արևելյան և հարավային ափերին: Առաջին հունական գաղութները, ինպիսիք էին Էմպորիոնը հիմնադրվել էին հյուսիս-արևելյան ափին մ.թ.ա. 9-րդ դարում` թողնելով հարավային ափերը փյունիկիացիներին:[5]

Հույների կողմից տրվել է Իբերիա անվանումը, հավանաբար Իբրո (Էբրո) գետի անվանումից: Կարթագենցիները Պիրենեյներ են եկել մ.թ.ա. 6-րդ դարում, պայքարելով հույների հետո նաև հռոմեացիենրի դեմ, որպեսզի տիրանան Միջերկրական ծովի երկրներին: Նրանց հիմնած ամենակարևոր բնակավայրն էր Կարթեգո Նովան (ներկայումս կոչվում է Կարթագենա):[5]

Հռոմեացիները իրենց Իսպանիա կատարած արշավանքի ժամանակ հանդիպեցին Իբերիացիներին, որոնք բնակվում էին Պիրենեյան թերակղզու հյուսիս-արևելքից մինչև հարավ-արևելք: Կելտերը հիմնականում ապրում էին թերակղզու հյուսիս-արևմուտքում: Թերակղզում մնացյալ հատվածում այս երկու մշակույթները միախառնվել էին և առաջացել էին Կելտիբերներ: Կելտիբերյան պատերազմներում նրանք մարտընչում էին հռոմեական զավթիչների դեմ մ.թ.ա. 181 թվականից մինչև 133 թվականը:[6][7] Հռոմեացիները վերջնական նվաճեցին թերակղզին մ.թ.ա. 19 թվականին:

Հռոմեական Իսպանիա[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հռոմեական Իսպանիա
1rightarrow.png  Տե՛ս նաև Հռոմեացիների կողմից Իսպանիայի զավթում 
1rightarrow.png  Տե՛ս նաև Իսպանիայի Հռոմեականացում 

Լատիներեն Hispania անվանվել է Պիրենեյան թերակղզին Հռոմեական ժամանակաշրջանում մ.թ.ա. 2-րդ դարից: Թերակղզու բնակչության մշակույթը հիմնականում հռոմեական էր և տեղի ղեկավարները հիմնականում նշանակվում էին Հռոմի ազնավականությունից:[8]

Հռոմեացիները հիմնեցին այնպիսի քաղաքներ, ինպիսիք են Տարրագոնան (Tarraco), Սարագոսան (Caesaraugusta), Մերիդան (Augusta Emerita), Վալենսիան (Valentia), Լեոն (Իսպանիա)ը ("Legio Septima"), Բադախոսը ("Pax Augusta") և Պալենսիան:[9] Թերակղզու տնտեսությունը ընդլայնվեց հռոմեական խնամակալության ներքո: Թերակղզին Հռոմե էր արտահանում մթերք, ձիթապտղի յուղ, գինի և մետաղ: Թերակղզում են ծնվել Տրայանոս, Հադրիանոս և Թեոդոսիոս Ա Մեծ կայսրերը, փիլիսոփա Սենեկան, բանաստեղծներ Մարցիալիսը, Քվինթիլիանուսը և Լուկանոս:

Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո 5-րդ դարում թերակղզին ընկավ գերմանակն ցեղեր` վանդալների, սվեվների և Վեստգոթերի տիրապետության տակ:

Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը չբերեց դասական հասարակության ոչնչացման, ինչպես դա եղավ Հռոմեական Բրիտանիայում, Գալիայում և Գերմանիայում վաղ միջնադարում: Ներկայիս իսպաներենի, կրոնի, օրենքների հիմք են եղել հռոմեական ժամանակաշրջանը: Դարեր շարունակ տևած հռոմեական տիրապետությունը իր խորը հետքն է թողել ներկայիս Իսպանիայի մշակույթի մեջ:

Գոթական Իսպանիա (5-8-րդ դարեր)[խմբագրել]

Թուլուզի Վեստգոթերի թագավորության ամենամեծ տարածքը։ Վույեի ճակատամարտի արդյունքում կորցված տարածքները բաց նարնջագույն են ներկված։

Հռոմեական կայսրության թուլացման շրջանում՝ 5-րդ դարի ընթացքում Իսպանիա ներխուժեցին գերմանական ցեղերը[10]։ Վեստգոթերը, սվեվները, վանդալներն ու ալաններն Իսպանիա ժամանեցին Պիրենեյան լեռնազանգվածով և Գալեսիայում հիմնադրեցին Սվեվների թագավորությունը, հյուսիս-արևմուտքում՝ Վանդալուսիան՝ Վանդալների թագավորությունը և Տոլեդոյում՝ Վեստգոթերի թագավորությունը։ Հռոմեական վեստգոթերը ներխուժեցին Իսպանիա 415 թվականին։ Միապետությունը կաթոլիկություն ընդունելուց և հյուսիս-արևմուտքում անկանոն սվեվական, իսկ հարավ-արևելքում բյուզանդական տարածքները գրավելուց հետո Վեստգոթերի թագավորությունն արդեն իր մեջ ներառում էր Պիրենեյան թերակղզու մեծ մասը[8][11]։

Հռոմեական կայսրության փլուզման ժամանակ (476) գերմանական ցեղերը ներխուժեցին նախկին կայսրության տարածք։ Նրանց մի մասը ֆեդերատներ էին, ովքեր ծառայում էին հռոմեական բանակում և իրենց ծառայության դիմաց սահմանամերձ հողեր և ռոճիկ էին ստանում, իսկ մյուսները, օրինակ՝ վանդալները, օգտվելով կայսրության թուլացումից, ավար էին փնտրում սահմաններին։ Այն ցեղերը, որոնք փրկվեցին, հիմնվելով առկա հռոմեական կառույցների վրա, Եվրոպայի տարբեր մասերում ստեղծեցին Հռոմեական կայսրությանը հաջորդող թագավորություններ։ Վեստգոթերը գրավել էին Պիրենեյան թերակղզին 410 թվականից հետո[12]։

Միևնույն ժամանակ իրականացվում էր գերմանական և հոնական ցեղերի հռոմեականացումը, որոնք հաստատվել էին լիմեսի 2 կողմում (կայսրության պարսպապատ սահմանն անցնում էր Հռենոսի և Դանուբի երկայնքով)։ Վեստգոթերն արիոսական էին դարձել մոտ 360 թվականին, նույնիսկ նախքան նրանց թիվը ստվարացավ կայսրությունում՝ հոների տարածվելու պատճառով։ [13]։

406 թվականի ձմռանը վանդալ, սվեվ և ալան փախստականները, օգտվելով Հռենոսի սառցակալումից, փախչելով վրա հասնող հոներից, ուժով ներխուժեցին կայսրություն։ 3 տարի անց նրանք Պիրենեյներից անցան Պիրենեյան թերակղզի և նրա արևմտյան հատվածը 2 մասի բաժանեցին․ դրանք են այժմյան Պորտուգալիան և արևմտյան Իսպանիան։ Մադրիդը մնաց երկուսի միջև[13]

Վեստգոթերը, ովքեր դեռևս 2 տարի առաջ էին հեռացել Հռոմից, տարածաշրջան եկան 412 թվականին՝ հիմնադրելով Թուլուզի Վեստգոթերի թագավորությունը (ժամանակակից Ֆրանսիայի հարավում) և աստիճանաբար մեծացրին իրենց ազդեցությունը Պիրենեյան թերակղզու վրա, որի արդյունքում վանդալներն ու ալանները տեղաշարժվեցին դեպի Հյուսիսային Աֆրիկա՝ իսպանական մշակույթի մեջ առանց երկարատև հետք թողնելու։ Վեստգոթերի թագավորության մայրաքաղաքը տեղափոխվեց Տոլեդո և Լեովիգիլդի թագավորության ժամանակ իր զարգացման բարձրակետին հասավ։ 

Վեստգոթական տիրապետություն[խմբագրել]

Վեստգոթերը նվաճեցին ողջ Իսպանիան և իշխեցին այնտեղ մինչև 8-րդ դարը, երբ թերակղզին անցավ արաբական ցեղերի տիրապետության տակ։ Արաբները Պիրենեյան թերակղզին կոչեցին «Ալ-Անդալուս»։ Արաբական տիրապետության ողջ շրջանը՝ 711-1492 թվականները, Իսպանիայի միջնադարյան պատմության մեջ հայտնի է որպես Ռեկոնկիստան էր (ետ նվաճում, ազատագրում)։ 12-րդ դարում տեղի ունեցան լուրջ փոփոխություններ. ստեղծվեցին մի քանի անկախ թագավորություններ՝ Պորտուգալիա, Արագոն, Կաստիլիա, Նավարրա։ 1250 թվականին արաբական տիրապետությունն արդեն սահմանափակվում էր միայն Գրանադայի էմիրությամբ՝ թերակղզու հարավ-արևելքում։ Գրանադան մնաց արաբների տիրապետության տակ մինչև 1492 թվականը, այնուհետև անցավ կաթոլիկ միապետներին։

Վեստգոթերը, ֆեդերատներ լինելու ժամանակ յուրացնելով հռոմեական մշակույթը, ձգտում էին պահպանել հին հռոմեական կառույցներից շատերը: 415-711 թվականների իրենց իշխանության շրջանում նրանք բացառիկ հարգանք են ունեցել իրավական օրենսգրքերի հանդեպ։ Վեստգոթերի իշխանության ժամանակ ֆրանկների և այլ գերմանական ցեղերի մշակույթը չէր զգացվում թերակղզում, իսկ արաբական նվաճումից հետո այլևս չի տարածվում այլ թագավորություններում։

Վեստգոթերի Իսպանիան և նրա վարչատարածքային բաժանումը 700 թվականին՝ նախքան արաբական նվաճումը։

Վեստգոթերի թագավորությունը երեք կողմից ողողվում էր Միջերկրական ծովի ու Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Դրա շնորհիվ այն փոքրիշատե մասնակցում էր արևմտյան միջերկրածովյան առևտրին: Արդյունքում թերակղզում զարգանում էր յուրօրինակ վեստգոթական մշակույթ։ Վեստգոթական ազնվականությունը իրեն բարձր էր դասում տեղական կաթոլիկ բնակչությունից։ Իշխող դասը կրկնօրինակում էր Կոստանդնուպոլսի ոճը և տեխնոլոգիաները մինչդեռ իշխանության և մշակույթի հակառակորդները կաթոլիկ եպիսկոպոսներն էին: Արդյունքում բյուզանդական իշխանությունը մուտք է գործել Կորդովա։

Այս ժամանակաշրջանում իսպանական կաթոլիկությունը ևս ուժեղացավ։ Վեստգոթերի իշխանության ժամանակ կարճ ժամանակում արիոսականությունը տարածվեց Իսպանիայում[14]։ Տոլեդոյի խորհուրդը քննարկեց ուղղափառ կաթոլիկության հավատամքն ու պատարագը և 546 թվականին Լերիդայի խորհուրդը սահմանափակեց հոգևորականության իշխանությունը և խստացրեց նրանց նկատմամբ կիրառվող օրենքները։ 587 թվականին Վեստգոթերի թագավոր Ռիկարդո I-ը Տոլեդոյում ընդունեց կաթոլիկություն և Իսպանիայում շարժում սկսեց՝ որպեսզի միավորի երկրում գործող այլ կրոնական դոկտրինաները։ Սրանով վերջ տրվեց արիոսականության շուրջ տարաձայնություններին։ 

Վեստգոթերը վաղ միջնադարում Իսպանիա են ներմուծել ավատատիրական կարգեր, որը հարավում արտահայտվում էր հռոմեական վիլլաների համակարգով, իսկ հյուսիսում՝ վասալներով, որոնցից կազմվում էր բանակը։ Վեստգոթական բանակի հիմնական մասը գյուղական բնակավայրերից բերված ստրուկներն էին։ Ազնվականների խորհուրդը, որը Վեստգոթական Իսպանիայի թագավորների խորհրդատուն էր և օրինականացնում էր նրանց իշխանությունը, պատասխանատու էր բանակի համար, և միայն նրանց համաձայնությամբ արքան կարող էր հավաքել զինվորներին։

Վեստգոթական իշխանության ազդեցությունը զգալիորեն չէր անդրադառնում հասարակության վրա՝ ի տարբերություն Հռոմեական կայսրության բյուրոկրատիայի։ Վեստգոթերը նման էին «մեղմ» բարբարոսների, ում չէին հետաքրքրում ազգի և երկրի տնտեսության հետ կապված հարցերը և ովքեր իշխում էին միայն սեփական շահի համար։ Այս ժամանակաշրջանի վերաբերյալ քիչ գրականություն է պահպանվել։ Մինչև արաբական ժամանակաշրջանը նրանք չձուլվեցին իսպանացի բնակչության հետ։ Որպես արդյունք՝ վեստգոթերենը միայն աննշան հետք թողեց Պիրենեյան թերակղզու ժամանակակից լեզուների զարգացման վրա[15]։

Վեստգոթերի ամենատեսանելի ազդեցությունը քաղաքների ամայացումն էր․ բնակիչները տեղափոխվեցին գյուղական բնակավայրեր։ Թեև երկիրը որոշ չափով զարգանում էր՝ համեմատած Ֆրանկական թագավորության և Գերմանիայի հետ, վեստգոթերը պատճառ չէին տեսնում նպաստելու իրենց երկրի և բնակչության բարեկեցությանը, կայունությանը և ենթակառուցվածքին։ Այս ամենը հանգեցրեց վեստգոթերի իշխանության տապալմանը: Նրանք աջակիցներ չգտան, երբ 8-րդ դարում Պիրենեյան թերակղզի ոտք դրեցին արաբները («մավրերը»)[15]։

Անդալուսի պատմություն: Ռեկոնկիստա[խմբագրել]

ալ-Անդալուսը 720 թվականին

640 թվականին արաբները նվաճել էին Հյուսիսային Աֆրիկայի զգալի մասը։ 711 թվականին իսլամական Բերբերները և Արաբական միացյալ կուսակցությունը՝ Տարիկ իբն Զիադի գլխավորությամբ, ուղարկվեցին Իբերիա՝ որպեսզի միջամտեն Վեստգոթերի թագավորությունում սկիզբ առած քաղաքացիական պատերազմին։ Անցնելով Ջիբրալթարի նեղուցը՝ 711 թվականի ամռանը նրանք որոշիչ հաղթանակ տարան Գվադալետեի ճակատամարտում, որտեղ սպանվեց Վեստգոթերի թագավոր Ռոդերիկը։

Տարիկի հրամանատար Մուսա բին Նուսայրն արագ հակահարձակման անցավ և արդեն 718 թվականին մուսուլմաններն իրենց ենթարկեցին գրեթե ամբողջ Պիրենեյան թերակղզին։ 732 թվականին տեղի ունեցած Պուատիեի ճակատամարտով, որը գլխավորում էր ֆրանկների առաջնորդ Կառլ Մարտելը կանգնեցրեց արաբների առաջխաղացումը Արևմտյան Եվրոպա․ վերջիններս հասան մինչև այժմյան հյուսիս-կենտրոնական Ֆրանսիայի տարածք։

Քրիստոնյաների կողմից վճռական հաղթանակը գրանցվեց 722 թվականի ամռանը Պիրենեյան թերակղզու հյուսիսում՝ Կովադոնգայի մոտ։ Արաբները զորք ուղարկեցին Կովադոնգայի փոքր ճակատամարտ՝ որպեսզի ճնշեն հյուսիսային լեռներում պատսպարված քրիստոնյա ապստամբներին, սակայն մուսուլմանները պարտություն կրեցին, որի արդյունքում հաստատվեց Աստուրիայի թագավորությունը։ 739 թվականին տեղի ունեցավ Գալիսիայի ապստամբությունը, որին աջակցում էին աստուրիացիները․ վերջիններս դուրս քշեցին արաբներին տարածքից, այնուհետև միացան Աստուրիայի թագավորությանը։ Մի քանի դար շարունակ Աստուրիայի թագավորությունը քրիստոնյաների համար արաբներին Պիրենեյան թերակղզում դիմակայելու գլխավոր հենարանն էր։

Ալ-Վալիդ I խալիֆը մեծ ուշադրություն էր դարձնում մեծաքանակ կանոնավոր բանակ ունենալուն՝ կազմավորելով Օմայյան խալիֆայության ժամանակաշրջանի (արաբական երկրորդ ամենամեծ դինաստիան Մուհամմադից հետո և ալ-Անդալուսի առաջին արաբական դինաստիան) ամենահզոր նավատորմը։ Հենց այս մարտավարության շնորհիվ հնարավոր եղավ մտնել Իսպանիա։ Ալ-Վալիդ I խալիֆի թագավորության ժամանակաշրջանը համարվում է իսլամական իշխանության գագաթնակետը, թեև արաբական իշխանությունն Իսպանիայում իր գագաթնակետին հասավ 10-րդ դարում Աբդ ալ-Ռահման III-ի ժամանակ։[16]

Օմայյան խալիֆայության տապալումը Աբբասյանների կողմից[խմբագրել]

Պատերազմները քրիստոնյաների և մուսուլմանների միջև[խմբագրել]

Իսպաներենի զարգացումը և համալսարաններ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. http://voiceofrussia.com/news/2013_07_24/Archaeologists-find-1-4-million-year-old-flint-in-Spain-8972/
  2. «Spain». Encarta Online Encyclopedia. 2007. արխիվացված օրիգինալից 2009-10-31-ին. http://www.webcitation.org/5kwqnGivb.  Տես նաև. «'First west Europe tooth' found». BBC. 30 June 2007. http://www.webcitation.org/5kwqnGivb։ Վերցված է 2008-08-09. 
  3. «Spain - History - Pre-Roman Spain - Prehistory». Britannica Online Encyclopedia. 2008. http://www.britannica.com/EBchecked/topic/557573/Spain/214578/History#toc=toc70344. 
  4. Robert Chapman, Emerging Complexity: The Later Prehistory of South-East Spain, Iberia and the West Mediterranean (2009)
  5. 5,0 5,1 «Spain - History - Pre-Roman Spain - Phoenicians». Britannica Online Encyclopedia. 2008. http://www.britannica.com/EBchecked/topic/557573/Spain/70346/Phoenicians#toc=toc70346. 
  6. Grout, James (2007)։ «The Celtiberian War»։ Encyclopaedia Romana։ University of Chicago։ http://penelope.uchicago.edu/~grout/encyclopaedia_romana/hispania/celtiberianwar.html։ Վերցված է 2008-06-08։ 
  7. «Major Phases in Roman History»։ Rome in the Mediterranean World։ University of Toronto։ http://www.utsc.utoronto.ca/~corbett/clab42/RomChron.htm։ Վերցված է 2008-06-08։ 
  8. 8,0 8,1 Rinehart, Robert (1998)։ «A Country Study: Spain - Hispania»։ Library of Congress Country Series։ http://lcweb2.loc.gov/frd/cs/estoc.html։ Վերցված է 2008-08-09։ 
  9. Հռոմեացիները թերակղզին բաժանեցին մի քանի պրովինցիաների, այդ թվում` Provincia Hispania Ulterior Baetica (Իսպանիա Բաետիկա), որի մայրաքաղաքն էր Կորդուբան, ներկայիս Կորդովան, Provincia Hispania Ulterior Lusitania (Իսպանիա Լուսիտանիան), որի մայրաքաղաքն էր Էմերիտա Ագուստան (ներկայիս Մերիդան), Provincia Hispania Citerior (Մերձավոր Իսպանիան), որի մայրաքաղաքն էր Տառակոն (Տարրագոնա), Provincia Hispania Nova (Նոր Իսպանիան), որին մայրաքաղան էր Տինգիսը (Տանգերը ներկայումս գտնվում է Մարոկկոյում):
  10. Payne, Stanley G. (1973)։ «A History of Spain and Portugal; Ch. 1 Ancient Hispania»։ The Library of Iberian Resources Online։ http://libro.uca.edu/payne1/spainport1.htm։ Վերցված է 2008-08-09։ 
  11. Roger Collins, Visigothic Spain 409–711 (2006)
  12. Karen Eva Carr, Vandals to Visigoths: Rural Settlement Patterns in Early Medieval Spain (2002)
  13. 13,0 13,1 Rhea Marsh Smith (June 1965), Spain: A Modern History (University of Michigan Press): p. 25 
  14. Rhea Marsh Smith, Spain: A Modern History, pp. 16-17.
  15. 15,0 15,1 Collins, Visigothic Spain 409–711 (2006)
  16. Fletcher, Richard (2006). Moorish Spain. Los Angeles, California: University of California Press. pp. 53. ISBN 0-520-24840-6.