Իսպանական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆոնսո Իմաստունը և նրա պալատը

Իսպանական գրականություն, գրականությունն Իսպանիայում զարգանում է իսպաներեն կամ կաստիլերեն (իսպանական) և ազգային փոքրամասնությունների լեզուներով՝ բասկերեն (բասկական), կատալոներեն (կատալոնական) և պորտուգալերենի գալիսիական բարբառով։ Միջին դարերում ժողովրդական ստեղծագործության հիման վրա ձևավորվել է իսպանական գրականությունը։ Գրականության ձևավորման վրա իրենց ազդեցությունն են թողնում արաբական և անտիկ մշակույթները։ Ռեկոնկիստայի շրջանում զարգանում է ժողովրդական քնարերգությունը և հերոսական էպոսը («Երգ իմ Սիդի մասին»

Երգ իմ Սիդի մասին

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամադիսի» իսպանական հրատարակություն 1533 թ․

Իսպանիայի միջնադարյան գրականության մեջ առանձնահատուկ տեղ է գրավել կղերա-ասպետական գրականությունը։ Իսպաներենով «գիտական» գրականության հիմնադիրը եղել է «Աստվածամոր հրաշքները» ժողովածուի և Վրաստանի վարքագրությունների հեղինակ, բանաստեղծ Գ. դե Բերսեոն (12-րդ դարի վերջ-1246 թվականից հետո)։ Մասսայականություն են վայելել «Գիրք Ապոլլոնի մասին» (13-րդ դար), «Գիրք Ալեքսանդրի մասին» (13-րդ դար), «Սիֆար ասպետը» (մոտ 1300) արկածային-խրատական, անստորագիր վեպերը։ Արձակի զարգացման մեջ կարևոր են խաղացել Ալֆոնս X-ի (1221-84) ղեկավարությամբ կազմված «Առաջին համընդհանուր ժամանակագրությունը» և այլ աշխատություններ։ 14-րդ դարի գրականության համար բնորոշ են հումանիզմի մոտիվները։ Ժողովրդական ռոմանսներն ու երգիծական պոեզիան առանձնահատուկ տարածում են գտել 15-րդ դարում։

Վերածննդի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական գրականությունը Վերածննդի դարաշրջան է թևակոխում XV դարի վերջերին և XVI դարի սկզբին։ Ֆ. դե Ռոխասի (մոտ 1465-1541) «Կալիստոյի և Մելիբեի տրագիկոմիկան» է, որը հայտնի «Սելեստինա» անունով։ Պոեզիայում հաստատվում է «իտալական դպրոցը»։ Մեծ մասսայականություն է վայելում ասպետական վեպը։ Վերածնունդը էպիկական պոեզիայում ներկայացված է Ա․դե Էրսիլիայի (1533-94), Լոպե դե Վեգա Կարպիոյի (1562-1635) և ուրիշների պոեմներով։ Իսպանական Վերածննդի գաղափարական ու գեղարվեստական գագաթնակետը եղավ Մ․. դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպը, որը վիթխարի ազդեցություն գործեց եվրոպական մշակույթի վրա[1]։ 15-րդ դարում Իպանիայում ստեղծվեց ասպետական գրականություն։ Դրանց նախատիպը դարձավ «Ամադիս Գալլսկին», լավագույնը նմանատիպ վեպերից։ Չնայած «Ամադիսի» գրական արժանիքին, նրա հաջողությունը հսկայական էր․ վեպն առաջ բերեց ընդհանուր հիացմունք և, անտարակույս, ցույց մեծ ազդեցություն ունեցավ պոեզիայի և նոր եվրոպական մշակույթի վրա՝ դառնալով նշանակալի երևույթ գրականության պատմության մեջ։ «Ամադիսից» հետո տարածում գտան ֆանտաստիկական և ծիծաղաշարժ վեպեր։

Դոն Կիխոտի իլյուստրացիան
Դոն Կիխոտ Լամանչեցի
Սերվանտես

Միայն Սերվանտեսի քննադատության շնորհիվ հետին պլան մղվեցին ընթերցանության նմանատիպ գրքերը, չնայած որ «Ամադիսն» ու «Պալմերոնը» և ուրիշ վեպեր մինչև 17-րդ դարը իրենց կողմն էին գրավում օընթերցողների մեծ բազմություն։

16-րդ դարում ստեղծվեց Վերածննդի դրաման, որի մեծագույն նվաճումները կապված են Լոպե դե Վեգա Կարպիոյի ստեղծագործության հետ։ Որպես Վերածննդի հումանիզմի հակազդեցություն, նրա իդեալների ճգնաժամի գիտակցում` 18-րդ դարում առաջացավ բարոկկո գրականությունը։ (Պ. Կալդերոն և ուրիշներ)։ 18-րդ դարում լուսավորական գրականության մեջ զարգանում են կլասիցիստական և ռեալիստական ուղղությունները։ Իսպանական հեղափոխության պայմաններում գրականության մեջ տիրապետող ուղղություն դարձավ հեղափոխական-հայրենասիրական կլասիցիզմը (բանաստեղծներ Մ. Խ. Կինտանա, Խ. Ն. Գալիեգոս, Ա. Լիստա։ Ֆ. Մարտինես դե լա Ռոսայի դրամաներում անցում է կատարվում ռոմանտիզմին։

Ռեալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենիտո Պերես Գալդես

Ռեալիստական ուղղությունը իսպանական գրականության մեջ ամրապնդվեց 19-րդ դարի կեսերին։ Զարգանում են այսպես կոչված մարզայնական վեպն ու նովել (Ֆեռնան Կաբալերո, Ա. դե Տրունա, Խ. Մ. դե Պերեդա)։ Իսպանական գրականության մեջ քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչը Բ. Պերես Գալդոսն է (1843-1920) «Ազգային անցքեր» պատմավիպաշարի և իր ժամանակի հասարակությունը քննադատող վեպերի հեղինակ։ 19-րդ դարում քննադատական ռեալիզմի ավանդույթները զարգացնում են Խ. Ա. Սանսունեզին և Կ. Սելան։ Մեծ թվով երիտասարդ արձակագիրներ միավորվում են «Փախուստ դեպի իրականություն» և «Օբյեկտիվ իրականություն» լոզունգների ներքո։ «Տխրության դրախտում», «Կղզի», «Հատուկ նշաններ» և այլ վեպերի հեղինակ Խ. Գոյտիսոլոն, «Մեռած որդիներ» վեպը և «Չարչիներ» եռերգությունը հրատարակած Ա. Մ. Մատուտեն, Ա. Լոպես Սալինասը և և ուրիշներ համակրանքով են պատկերում ժողովրդի կյանքը։

Բասկական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասկական գրականությունը բասկ ժողովրդի գրականությունն է բասկերենով։ Պահպանվել են ժողովրդավարական էպիկական պոեմների և ժողովրդական երգերի պատառիկներ (15-17 և 19-րդ դարի գրառումներ)։ 17-րդ դարում գրել են գլխավորապես կրոնական թեմաներով։ Աշխարհիկ հեղինակ Ա․Օյենարտը (1592-1667) 1657 թվականին հրատարակել է բասկական առածների ժողովածու և «գիտական պոեզիայի» ոգով գրված բանաստեղծություններ։ 18-րդ դարի գրականության մեջ լայն տարածում են գտել լուսավորական գաղափարները։ 19-րդ դարի կեսերին զարգացել է ռոմանտիկ ուղղությունը։ Խ․Մ․ Իսպարագիրեի (1820-1908) «Գեռնիկայի կաղնին» բանաստեղծությունը դարձավ բասկերի հիմնը։ Ռոմանտիկ արձակում հայտնի էին Ա․Չաոն, Խ․Վ․․Արակիստայնը և ուրիշներ։ 1880-ական թվականներին բասկական գրականության մեջ սկսվում է վերելք։ 20-րդ դարում առանձնապես հայտնի էին բանաստեղծներ Է․դե Ուրկիագան (1909-1937), Խ․Մ․ Ագիրեն (1896-1933)։

Գալիսիական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրենեյան թերակղզու հյուսիս-արևմուտքում ապրող գալիսիական ազգային փոքրամասնության գրականությունը զարգանում է պորտուգալերենի գալիսիական բարբառով։ Արդեն 8-11-րդ դարերում գոյություն է ունեցել ժողովրդական հարուստ պոեզիա՝ մասամբ ներկայացված 15-րդ դարի «Կանսիոնեյրուշ» (երգարաններ) ժողովածուներում։ 15-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկզբները գալիսիական գրականությունը պահպանվել է առավելապես բանավոր վիճակում։ Գալիսիական գրավոր գրականության զարգացմանը նպաստել են ռոմանտիկ բանաստեղծներ Ֆ․Անիոն -դի-Պասը (1812-1878), Խ․Պինտոսը (1811-1876), Անտոնիոնո (1822-1892) և Ֆրանսիսկո (1827-1897) դե լա Իգլեսիա եղբայրները։ 19-րդ դարի գրականության խոշորագույն ներկայացուցիչներն են բանաստեղծուհի Ռ․Կաստրոն (1837-1885), բանաստեղծներ Մ․ Կուրրոս Էնրիկեսը (1851-1908), Է․ Պոնդալը (1835-1917)։ 1939 թվականին ֆրանկիզմի հաղթանակից հետո բազմաթիվ խոշոր գրողներ տարագրվեցին։ Գալիսիական բարբառով գրականությունը փաստորեն արգելվեց։ Այն վերսկսվեց 1950 թվականին։

Կատալոնական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնական գրականությունը ստեղծվել է Կատալոնիայում, Վալենսիայում, Բալեարյան կղզիներում (Իսպանիա) և Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։ 9-13-րդ դարերում զարգացել է ժողովրդական բանավոր պոեզիան։ 12-րդ դարի վերջերից սկսվել է գրավոր (կրոնական) գրականություն։ Վերածննդի գաղափարները կատալոնական գրականության մեջ ձևավորվում են 15-րդ դարի սկզբներից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՍՀ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «История испанской литературы» Тикнора, перев. под редакцией Н. И. Стороженко (М., 1884—1889)
  • «История современной литературы в Испании» Гюббара, перев. Ю. В. Доппельмайера (М., 1892)
  • «История испанской литературы» П. Кулиша (СПб., 1861).
  • Юрьев. «Испанский театр», М., 1887)
  • М. М. Ковалевский «Сборник в память Юрьева» (Москва, 1891)
  • Пятницкий «Библиотека для чтения», 1843 г.
  • Пятницкий «Отеч. записки», 1853-54 гг.
  • Чуйко «Библиотека европейских писателей» Костарев («Врач своей чести» и «Жизнь есть сон», М., 1861), Юрьев («Беседы в Обществе любителей русской словесности», вып. III, М. 1871), Буренин («Дочь воздуха», «Вестник Европы», 1872, март); комедии в стихах Морето перевёл Венкштерн («Русский вестник», 1887, № 8); «Дон-Кихота Ламанчского» Сервантеса перев. В. Карелин (СПб., 1886). См. также «И. драматическая литература» («Современник», кн. 8-9, 1848 г.); Денегри (Леонид Мечников), «Очерки новой испанской литературы» («Дело», 1874).
  • Алексеев М. П. Очерки истории испано-русских литературных отношений XVI—XIX вв. Л., 1964.
  • Багно В. Е. Испанская поэзия в русских переводах // Багно В. Е. Россия и Испания: общая граница. СПб.: Наука, 2006. С. 87-115.
  • Балашов Н. И. Испанская классическая драма в сравнительно-литературном и текстологическом аспектах. М.,1975.
  • Бурмистрова Л. М. (составитель, автор вступительной статьи и примечаний). Он въезжает из другого века… Дон Кихот в России. М.: Рудомино, 2006.
  • Испанская новелла XX века. Составление А. Мансо и Н. Томашевского. М. Худ. литература 1965.-592 с
  • Испанская новелла 70-е годы. М. Радуга. 1982.-394 с.
  • Испанская поэзия в русских переводах. 1789—1980.Сборник./ Сост. С.Гончаренко. М.: Радуга, 1984.- 720 с.
  • Поэзия испанского Возрождения: Пер. с исп./Редколл.: Н. Балашов, Ю. Виппер, М. Климова и др.; Сост и коммент. В. Столбова; Вступительная статья С.Пискуновой; Гравюры худож. И. Кириакиди. — М.: Худож. лит., 1990.- 591 с. (Б-ка литературы Возрождения). ISBN 5-280-01260-2
  • Современная испанская новелла. Составление, предисловие и справки об авторах В. Ясного. М.: Прогресс 1971.-478 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]