Երգ իմ Սիդի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երգ իմ Սիդի մասին
իսպ.՝ Cantar de mio Cid
Cantar de mio Cid f. 1r (rep).jpg
Հեղինականհայտ
Տեսակձեռագիր, բանաստեղծություն և chanson de geste?
Ժանրchanson de geste?
ԹեմաԷլ Սիդ
Բնօրինակ լեզուիսպաներեն
Կերպար(ներ)Էլ Սիդ, Ալֆոնսո VI Քաջ, Álvar Fáñez?, Infantes de Carrión? և Խիմենա Դիաս
ԵրկիրRoyal Banner of the Kingdom of Castile.svg Կաստիլիայի թագավորություն
Հրատարակման տարեթիվանհայտ
Commons-logo.svg Lay of the Cid Վիքիպահեստում

Երգ իմ Սիդի մասին (իսպ.՝ El cantar de Mio Cid), իսպանական Էպիկական պոեմ[1]։ Ստեղծվել է 1140 թվականին՝ անհայտ երգիչ-խուգլարի (թափառաշրջիկ երգիչ) կողմից։ Պահպանվել է 1307 թվականի ոչ լրիվ գրառումը, ձեռագիր մի մատյանում, որը ներկայումս պահվում է Իսպանիայի ազգային գրադարանում[2]։ Պոեմում երգվում են ազգային հերոս Ռոդրիգո Դիաս դե Վիվարի (Էլ Սիդ, 1026 թվականի և 1043 թվականից միջև 1099) քաջագործությունները հայրենիքի ազատագրության համար մղված պայքարում։ Թշնամին, գնահատելով նրա քաջությունն ու վեհանձնությունը, Սիդ (արաբ. սաիդ կամ սեիդ=տեր) անունն է ավել նրան։ Պոեմը իսպանական ժողովրդի ազատասիրության ու հայրենասիրության խորհրդանիշն Է։ Այն դարձել է թատերական ստեղծագործությունների աղբյուր (Գիլյեն դը Կաստրո, «Սիդի պատանեկությունը», Պիեռ Կոռնեյլ, «Սիդ»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Penguin Classics, "The Poem of the Cid: A Bilingual Edition with Parallel Text", 1975, Translated by Rita Hamilton, "[1] Archived 2014-11-08 at the Wayback Machine.", 1/5/2010
  2. Dos Espanoles en la historia: el Cid y Ramon Menendez Pidal. Exhibition at the BNE 2019.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 542 CC BY-SA icon 80x15.png