Jump to content

Պերես Գալդոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերես Գալդոս
իսպ.՝ Benito Pérez Galdós
Ծնվել էմայիսի 10, 1843(1843-05-10)[1][2][3][…]
ԾննդավայրԼաս Պալմաս, Իսպանիա[4]
Վախճանվել էհունվարի 4, 1920(1920-01-04)[5][1][2][…] (76 տարեկան)
Վախճանի վայրcalle de Hilarión Eslava[6]
ԳերեզմանԱլմուդենի գերեզմանոց
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, քաղաքական գործիչ, վիպասան, լրագրող և բանաստեղծ
Քաղաքացիություն Իսպանիա
Ժանրերդրամատուրգիա և թատրոն
Գրական ուղղություններռեալիզմ
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա
ԿուսակցությունRepublican–Socialist Conjunction? և Reformist Party?
Պարգևներ
Համատեղ ապրողAngelina Zampanelli?, Էմիլյա Պարդո Բասան[7] և Lorenza Cobián?
Изображение автографа
 Benito Pérez Galdós Վիքիպահեստում

Բենիտո Պերես Գալդոս (իսպ.՝ Benito Pérez Galdós, մայիսի 10, 1843(1843-05-10)[1][2][3][…], Լաս Պալմաս, Իսպանիա[4] - հունվարի 4, 1920(1920-01-04)[5][1][2][…], calle de Hilarión Eslava[6]), իսպանացի գրող, ռեալիստ, իսպանական գրականության մեջ քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ։ Թագավորական ակադեմիայի անդամ (1897)։ Ընտրվել է կորտեսների դեպուտատ (1886-90, 1907)։ Մոտ 80 վեպերի, ինչպես նաև շատ դրա մաների և պատմվածքների հեղինակ է։ «Ոսկյա շատրվան» (1870), «Կտրիճը» (1871) վեպերում պատմել է XIX դարի իսպանական առաջին հեղափոխությունների մասին։ 1873-1912 թվականին գրված վեպերն ամփոփված են «Ազգային դրվագներ» (հ․ 1-46) հերոսապատումում և նվիրված են Իսպանիայի պատմությանը՝ Տրաֆալգարի ճակատամարտից (1805) մինչև (1868-74) հեղափոխության պարտությունը։ «Դոնյա Պեր-ֆեկտա» (1876) և այլ վեպերի հիմքում ընկած է կալվածատիրական ուժերի քննադատությունը, միջնադարյան բարքերը, կաթոլիկական ֆանատիզմը։

Պերես Գալդոսը սկզբնավորել է իսպանական սոցիալական դրաման («Էլեկտրա», 1901)։ Նրա ոճի առանձնահատուկ գծերն են՝ դինամիզմը, հրապարակախոսական սրությունը։ Նշանակալի ազդեցություն է թողել իսպանական ռեալիստական վեպի զարգացման վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերես Գալդոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 272