Ֆանատիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆանատիզմ (հունարեն՝ Φανατισμός, լատ.՝ fanatismusլատ.՝ fanaticus-ից, «ֆանատիկ»լատ.՝ fanum-ից «տաճար»[1]) կամ մոլեռանդություն, կույր, անվերապահ հետևում համոզմունքներին, հատկապես կրոնա-փիլիսոփայական շրջանում, ազգային և քաղաքական ոլորտներում. ծայրահեղության հասած կապվածություն ինչ-որ գաղափարների, հավատալիքների կամ տեսակետների, սովորաբար համադրվում են օտար հայացքների և համոզմունքների անհանդուրժողականության հետ։ Սեփական համոզմունքների ընկալման քննադատության բացակայություն։ Ֆանատիկ՝ ֆանատիկ մարդ (ուղիղ և փոխաբերական իմաստներով)։

Ֆանատիզմի (մոլեռանդության) ընկալումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանատիզմը, ինչպես հուզական արտահայտում, բնութագրվում է չափից դուրս մղումով, ոգևորումով, մոլեգնությամբ, իր (ավելի հաճախ ծայրահեղ կրոնական կամ քաղաքական) համոզմունքների կույր հավատով, սեփական պաշտամունքի և նրա հետևորդների, «հանձինս իրեն», առավելությամբ և բացառիկությամբ։

Կրոնական ֆանատիզմի դրսևորում աղանդավորականների մոտ

Ըստ ամերիկացի փիլիսոփա Ջորջ Սանտայանայի՝ «Ֆանատիզմի էությունը կայանում է ջանքերի կրկնապատկման մեջ, երբ մոռացված է նպատակը»[2]. ըստ Ուինսթոն Չերչիլի՝ «ֆանատիկը նա է, ով ի վիճակի չէ փոխել իր որոշումը և երբեք չի փոխի թեման»։ Այս երկու բնորոշումներն էլ նախատեսում են ծայրահեղ խիստ պահանջների ներկայացման և անհանդուրժողականություն որևէ շեղումների հանդեպ։

Ֆանատիկի և երկրպագուի տարբերությունն այն է, որ ֆանատիկի պահելաձևը դիտարկվում է որպես ընդունված սոցիալական նորմերի խախտում այն դեպքում, երբ երկրպագուն այդ նորմերը չի խախտում (չնայած որ պահելաձևը կարող է տարօրինակ թվալ)[3]։ Երկրպագուներին և ֆանատիկներին միավորում է նրանց ամենակուլ ցանկությունը, սերը այս կան գործունեության ոլորտի, զբաղմունքի, հակվածության, մարդու նկատմամբ։

Այսպես կոչված տարօրինակ մարդիկ ֆանատիկներից տարբերվում են նրանով, որ գաղափարները, որոնց նրանք դավանում են և զբաղմունքները, որոնցով նրանք զբաղվում են, սովորաբար անվնաս են, բայց խիստ տարբերվում են համընդհանուր պատկերացումներից կամ շրջապատող մարդկանց կենսակերպի սովորական պահվածքից։ Ինչը վերաբերում է ֆանատիկներին, ապա նրանց երկրպագության առարկան կամ հետաքրքրություններն իրենք իրենցով կարող են դիտարկվել որպես «նորմալ», և միայն մոլեռանդության աստիճանը շրջապատողներին թվում է չափից ավելի կամ «ոչ նորմալ»։

Ֆանատիզմի դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանատիզմի միասնական դասակարգումը բացակայում է։ Գոյություն ունեցող դասակարգումներում էլ օգտագործվում են համակարգման տարբեր սկզբունքներ և նրանցից յուրաքանչյուրը գործածվում է կախված հետազոտության նպատակից։ Ֆանատիզմը դասակարգվում է հետևյալ հատկություններով՝

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Օտար լեզուների բառարան, 18-րդ հրատ., — Մ։ Русский язык, 1989. — էջ՝ 531
  2. Santayana, George. Life of Reason: Reason in Common Sense. (New York: Charles Scribner’s Sons)
  3. Thorne Scott; Bruner, Gordon C. (2006)։ «An exploratory investigation of the characteristics of consumer fanaticism»։ Qualitative Market Research: An International Journal 9 (1): 51–72։ doi:10.1108/13522750610640558։ ISSN 1352-2752 
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ֆանատիզմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։