Ջորջ Սանտայանա
Ջորջ Սանտայանա իսպ.՝ Jorge Agustín Nicolás Ruiz de Santayana y Borrás | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1863[1][2][3][…] կամ հոկտեմբերի 2, 1863[4] Մադրիդ, Իսպանիա[1][5] և San Bernardo street, Մադրիդ[6] |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1952[5][2][3][…] (88 տարեկան) կամ սեպտեմբերի 16, 1952[4] (88 տարեկան) Հռոմ, Իտալիա[5] բնական մահով |
Գերեզման | Կամպո Վերանո[7] |
Բնակության վայր(եր) | Ավիլա[6] և Beacon Street?[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | Christian atheism? |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, բանաստեղծ, վիպասան, ակնարկագիր և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն, creative and professional writing?[8] և պոեզիա[8] |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան, HU Berlin, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ, Հարվարդի քոլեջ և Boston Latin School? |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն և անգլերեն[2] |
Հայր | Agustín Ruiz de Santayana?[9] |
Մայր | Josefina Borrás? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ջորջ Սանտայանա (անգլ.՝ George Santayana, իսպ.՝ Jorge Agustín Nicolás Ruiz de Santayana, դեկտեմբերի 16, 1863[1][2][3][…] կամ հոկտեմբերի 2, 1863[4], Մադրիդ, Իսպանիա[1][5] և San Bernardo street, Մադրիդ[6] - սեպտեմբերի 26, 1952[5][2][3][…] կամ սեպտեմբերի 16, 1952[4], Հռոմ, Իտալիա[5]), ամերիկացի փիլիսոփա, քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ։ Ծագումով՝ իսպանացի։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1872-1912 թվականներին ապրել է ԱՄՆ-ում, 1907-1912 թվականներին՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր։ Կրել է Ու․ Ջեմսի և Ա․ Բերգսոնի ազդեցությունը, կյանքի վերջին տարիներին մոտեցել է էկզիստենցիալիզմին, Է․ Հուսեռլի ֆենոմենոլոգիային և Ա․ Ուայտհեդի «պրոցեսի փիլիսոփայությանը»։ Սանտայանայի մետաֆիզիկական համակարգը տրված է «Կեցության ոլորտները» երկում։ Փիլիսոփայության հիմնական խնդիրը Սանտայանան համարում է աշխարհի նկատմամբ բարոյական և գեղագիտական կողմնորոշում մշակելը․ փիլիսոփայությունը ոչ եկեղեցական կրոն է, այն ուղղված է մարդու «մտքին և սրտին»։ Պոեզիան, արվեստը, կրոնը մարդկային հոգեկանի բարձրագույն ձևերն են, որոնք խիստ հակադրվում են «կենդանական հավատի» (արտաքին աշխարհի գոյությունն ընդունող անմիջական համոզմունքի) վրա հիմնված կենսաբանորեն մեկնաբանվող պրակտիկային և գիտությանը։ Ընդ որում, գիտությունն ըմբռնվել է որպես աշխարհի օգտապաշտական նշանակություն Ունեցող ոչ իսկական ընկալում։ Սանտայանան «Տիրապետություն և իշխանություն» գրքում (1951) Պլատոնի ոգով մշակել է հակադեմոկրատական հասարակական-քաղաքական ուսմունք։ Հեղինակ է նաև «Վերջին պուրիտանը» վեպի (1935) և գեղագիտության, մշակույթի ու գրականության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների։ Հայտնի է իր փայլուն գրելաոճով։ Սանտայանայի գաղափարների վրա է հիմնվում ամերիկյան հասարակական մտքի հակասցիենտիստական ուղղությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Santayana, George // The Enciclopædia Britannica: New Volumes — 12 — London, NYC: 1922.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Henfrey N. V. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Сантаяна Джордж // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 https://books.google.es/books?id=jmRiyN9r63sC&pg=PA452
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 8,0 8,1 Czech National Authority Database
- ↑ https://dialnet.unirioja.es/servlet/articulo?codigo=5688106 — P. 59.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 184)։ ![]() |
- Դեկտեմբերի 16 ծնունդներ
- 1863 ծնունդներ
- Հոկտեմբերի 2 ծնունդներ
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 26 մահեր
- 1952 մահեր
- Սեպտեմբերի 16 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Ամերիկացի փիլիսոփաներ
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Գեղագետներ
- Իսպանացի բանաստեղծներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի աթեիստներ
- Քաղաքական փիլիսոփաներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Իսպանացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի պրոֆեսորներ