Jump to content

Էժեն Դելակրուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էժեն Դելակրուա
ֆրանսերեն՝ Eugène Delacroix
Ի ծնեFerdinand Victor Eugène Delacroix
Ծնվել էապրիլի 26, 1798(1798-04-26)[1][2][3][…]
ԾննդավայրՍեն Մորիս, Առաջին ֆրանսիական հանրապետություն[4][5]
Վախճանվել էօգոստոսի 13, 1863(1863-08-13)[6][1][2][…] (65 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Պիեռ Կոռնելի դպրոց
Մասնագիտություննկարիչ, օրագրի հեղինակ, վիմագրող, լուսանկարիչ, գծանկարիչ, muralist, գծագրող, պաստելիստ և վիզուալ արտիստ
Ոճռոմանտիզմ[7]
Ժանրպատմական գեղանկարչություն[4], բնանկար[4], նատյուրմորտ[4] և մարտանկարչություն[4]
Թեմաներգեղանկարչություն[8][9][10]
Ուշագրավ աշխատանքներՄոր հետ խաղացող երիտասարդ վագրը, Ժողովրդին առաջնորդող Ազատությւնը, Բաբելոնյան գերություն և The Massacre at Chios?
ՄեկենասներAlfred Bruyas?
ՈւսուցիչՊիեր Նարցիս Գերեն
ԱշակերտներԺոզեֆ Գույչարդ, Charles Cournault?, Էտիեն-Ֆրանսուա Հարո, Pierre Grivolas?, Մորիս Սանդ[11], Gustave Lassalle-Bordes? և Charles Jean Richardot?[12]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ազգային ընկերություն
ՀայրՇարլ-Ֆրանսուա Դելակրուա
ԱզգականներՖեհբ Ահֆեգէֆ Ռիզեներ և Léon Riesener?
ստորագրություն
Изображение автографа
 Eugène Delacroix Վիքիպահեստում

Ֆերդինանդ Վիկտոր Էժեն Դելակրուա (ֆրանսերեն՝ Ferdinand Victor Eugène Delacroix, ապրիլի 26, 1798(1798-04-26)[1][2][3][…], Սեն Մորիս, Առաջին ֆրանսիական հանրապետություն[4][5] - օգոստոսի 13, 1863(1863-08-13)[6][1][2][…], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4][5]), ֆրանսիացի աշխարհահռչակ գեղանկարիչ։ Համարվում է ռոմանտիզմի ուղղության հիմնադիրը եվրոպական կերպարվեստում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Քիոսի կոտորածը» (1823–1824, Լուվր, Փարիզ

1816-1822 թվականներին սովորել է կլասիցիստ Պ․ Ն․ Գերենի մոտ։ Դելակրուան առաջին քայլերից համակվել է ռոմանտիզմի ոգով, դարձել նրա առաջադիմական, որոշ գործերով՝ նաև հեղափոխական միտումների արտահայտիչը։ «Քիոսի կոտորածը» (1823–1824, Լուվր, Փարիզ) և «Հունաստանը Միսսոլունգիի փլատակների վրա» (1827, Գեղեցիկ արվեստների թանգարան, Բորդո) նկարներում պատկերել է հույների տառապանքը թուրքական լծից, նրանց պայքարը ազգային անկախության համար։

Պաշտոնական ակադեմիզմին Դելակրուան հակադրել է հուզախռով, պայքարող արվեստ։ Առնական, վեհանձն, խոր և կրքոտ կերպարներ ստեղծելու նպատակով Դելակրուան դիմել է Շեքսպիրի, Գյոթեի, Բայրոնի, Սքոթի ստեղծագործություններին։ «Ֆաուստի» (1827–1828) և «Համլետի» (1834–1843) վիմագրություններն արժանացել են Գյոթեի գովեստին։

1830 թվականին, Հուլիսյան հեղափոխության անմիջական տպավորության տակ, Դելակրուան ստեղծել է «Ազատությունը բարիկադների վրա» (Լուվր) կտավը։

Ֆրանսիական մեծ հեղափոխությանն են նվիրված 1831 թվականի նրա երկու նկարները՝ «Բուասսի դ'Անգլան Կոնվենտում» (Գեղեցիկ արվեստների թանգարան, Բորդո) և «Միրաբոն ու Դրյո–Բրեզեն» (Նոր Կարլսբերգյան գլիպտոդարան, Կոպենհագեն)։

1832 թվականին ճանապարհորդել է Ալժիրում և Մարոկկոյում, ստեղծևլ Արևելքը պատկերող կտավներ («Ալժիրի կանայք», 1833–1834, Լուվր, և այլն)։

Դելակրուայի արվեստի ռեալիստական միտումները վառ կերպով արտահայտվել են դիմանկարներում («Ինքնանկար», 1829, «Ֆ․ Շոպեն», 1838, երկուսն էլ՝ Լուվրում), բնանկարներում, նատյուրմորտներում, որմնանկարներում (Բուրբոնյան, 1833–1847, Լյուքսեմբուրգյան, 1845–1847, պալատներում և այլուր)։

Դելակրուայի ստեղծագործությունը XIX դարի համաշխարհային արվեստի բարձունքներից է։ Նա առաջիններից էր․ որ կիրառեց գույնի տարրալուծման սկզբունքը, լրացուցիչ տոների, երանգավորված ստվերների ու արտացոլումների համակարգը՝ մասամբ կանխելով իմպրեսիոնիստների հայտնագործումները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Eugène Delacroix (նիդերլ.)
  3. 1 2 Ferdinand Victor Eugène Delacroix (ֆր.) — ministère de la Culture.
  4. 1 2 3 4 5 6 7 8 RKDartists (նիդերլ.)
  5. 1 2 3 4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  6. 1 2 L'Humanité, l'humanité, لومانيتي, لاومانيته (ֆր.) — RF: 1998. — ISSN 0242-6870; 2496-8617
  7. ↑ National Gallery of Art - Collection
  8. ↑ Beard, Lee, 1973- author, Butler, Adam, author; Van Cleave, Claire, author; Fortenberry, Diane, author; Stirling, Susan, author The Art Book: New Edition, Mini Format — P. 63.
  9. ↑ Kleiner F. S. Gardner's Art through the Ages: A Concise History of Western Art, 2nd ed. — P. 351.
  10. ↑ Getty Getty - The Silver Canvas Daguerreotype Masterpieces — P. 143.
  11. ↑ https://wepa.unima.org/en/maurice-sand/
  12. ↑ https://urresearch.rochester.edu/institutionalPublicationPublicView.action?institutionalItemId=3588
  • Мысли об искусстве, о знаменитых художниках, пер․ с франц․, М․, 1960
  • Дневник Делакруа, пер․ с франц․, т․ 1–2, М․, 1961

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Гастев А․ А․, Делакруа, М․, 1966․

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Դելակրուա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 325)։