Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Paris 6 - ENSBA 01.jpg
Տեսակ գեղարվեստի ակադեմիա, Établissement public à caractère administratif, ավագ դպրոց և թանգարան
Հիմնադրված է ապրիլի 20, 1797
Անդակակցություն Conférence des Grandes Écoles և Université de recherche Paris sciences et lettres
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Տեղագրություն Փարիզ և Փարիզի 6-րդ շրջան
Կայք beauxartsparis.com
Կոորդինատներ: 48°51′24.160000099588″ հս․ լ. 2°20′0.68000009992026″ ավ. ե. / 48.85671111113877174° հս․. լ. 2.3335222222499778510° ավ. ե. / 48.85671111113877174; 2.3335222222499778510
École nationale supérieure des beaux-arts Վիքիպահեստում

Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (ֆր.՝ École nationale supérieure des Beaux-Arts, (ENSBA)), գեղարվեստի ազգային դպրոց Փարիզում: Դպրոցն ընդգրկում է Բոնապարտ 14 փողոցի կառույցների համալիրը Փարիզի կենտրոնում՝ Լուվրի դիմաց։ Հիմնադրվել է 1648 թվականին Շառլ լը Բրենի կողմից որպես Գեղանկարչության և քանդակագործության ակադեմիա։ 1793 թվականին հաստատության գործունեությունն արգելվել է, սակայն 1816 թվականին այն անվանափոխվել է և միավորվել Ճարտարապետության ակադեմիային։ Մինչև 1863 թվականը գտնվել է թագավորի խնամակալության ներքո։ 1863 թվականի նոյեմբերի 13-ի կայսերական հրովարտակով ստեղծվել է տնօրեն պաշտոն 5 տարի կառավարման ժամկետով։ Երկար տարիներ կառույցը գտնվել է Հանրային ուսումնառության նախարարության կազմում, այնուհետև դարձել է հասարակական կառույց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի գեղեցիկ արվեստների ազգային դպրոցն ընդգրկված է գեղարվեստի դպրոցների շարքում։ 1648 թվականին՝ հիմնադրումից ի վեր Գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիան ունեցել է դպրոց՝ արվեստի ուսուցման էլիտար հաստատություն Ֆրանսիայում։ Ծրագրերն իրականցվել են մրցակցային հիմունքներով։ Արժանանալով Հռոմի գրան պրի մրցանակի՝ ստացել է սակարան և մեկ տեղ Հռոմի ֆրանսիական ակադեմիայում։

«Ռինալդո և Արմիդա», Ֆրանսուա Բուշեի ընդունեության աշխատանքը, Գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիա է ընդունվել 1734 թվականին

Ակադեմիայի վերջնական ընդունելության համար նոր անդամը պետք է ներկայացներ իր «Ընդունելության աշխատանքը» (morceau de réception)՝ կտավ կամ քանդակ, որն արհայատում էր նրա իմացական հմտություններն արվեստում։ Լուվրի թանգարանի հավաքածուն համալրող «Andromache Mourning Hector» կտավը եղել է Ժակ Լուի Դավիդի ընդունեության աշխատանքը, որը նա ներկայացրել է 1783 թվականին։

1793 թվականին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, Թագավորական ակադեմիան և թագավորական ակադեմիայի գրան պրին վերանում են, սակայն մի քանի տարի անց՝ 1797 թվականին, Հռոմի պրին վերականգնվում է, և 19-րդ դարի ընթացքում ամեն տարի Հռոմի պրի մրցանակակիրն արժանանում էր հիմգ տարի Վիլլա Մեդիչիիում ուսանելու պարգևին։

Ծրագրի արդյունքում Ակադեմիայում կուտակվեց մեծ հավաքածու՝ ֆրանսիական գծանկարների ամենալավ հավաքածուն, որի մեծ մասն ուղարկվում էր հաղթողներին կամ սալոններին որպես Հռոմի «դեսպանորդներ»:

Դպրոցն ուներ 16-18-րդ դարերի իտալական և ֆրանսիական օֆորտների, փորագրության մեծ հավաքածու։

Այժմ դպրոցում դասավանդվում են նկարչություն, ինստալյացիա, գրաֆիկական արվեստ, լուսանկարչություն, քանդակագործություն, թվային մեդիա և վիդեո։ Դպրոցն ապահովում է ժամանակակից արվեստի բարձր մակարդակի ուսուցում։ Տարիների ընթացքում այստեղ ուսանել են աշխարհահռչակ արվեստագետներ, այդ թվում նաև օտարերկրյա։ Դպրոցի մեդիա կենտրոնը ուսանողներին ապահովում է արվեստի վերաբերյալ հարուստ փաստաթղթերով, տարվա ընթացքում կազմակերպում է գիտաժողովներ, սեմինարներ, քննարկումներ։ Դպրոցի շենքերը ճարտարապետական մեծ հետաքրքրություն են ներկայացնում՝ ընդգրկելով պատմական հավաքածուներ և արվեստի վերաբերյալ ծավալուն գրադարան։ Դպրոցը տպագրում է տասնյակ գրքեր, կազմակերպում ցուցահանդեսներ։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ունի շուրջ 450,000 արվեստի գործեր ու պատմական գրքեր և համարվում է Ֆրանսիայի ամենամեծ հավաքածուներից մեկը, որն ընդգրկում է տարբեր գեղարվեստական ​​նմուշներ՝ գեղանկարներ, քանդակագործություն, փորագրություն, կահույք, զարդարված գրքեր։ Գործերից շատերը դպրոցի ուսանողների աշխատանքներն են, ինչպես նաև դպրոցին հանձնված նվերներ, նվիրատվություններ։ Հավաքածուում ընդգրկված են շուրջ 2,000 կտավներ (Նիկոլա Պուսեն, Անտոնիս վան Դեյք, Հիացինտ Ռիգո, Հյուբեր Ռոբեր, Ժան Օնորե Ֆրագոնար, Դոմինիկ Էնգր), 600 դեկորատիվ արվեստի նմուշներ, շուրջ 15,000 մեդալներ, 3,700 քանդակներ, 20,000 գծանկարներ՝ ներառյալ Պաոլո Վերոնեզեի, Ֆրանչեսկո Պրիմանտիչոյի, Ժակ Բելանժի, Միքելանջելոյի, Շառլ լը Բրենի, Կլոդ Լորենի, Նիկոլա Պուսենի, Ալբրեխտ Դյուրերի, Ռեմբրանդ վան Ռեյնի, Դոմինիկ Էնգրի, Ֆրանսուա Բուշեի, Պիեռ Ալիշենսկու աշխատանքները, 45,000 ճարտարապետական նախագծեր, 100,000 օֆորտ և փորագրություն, 70,000 լուսանկարներ (հիմնականում 1850-1914 թթ.), 15-20-րդ դարերի շուրջ 65,000 գրքեր (3,500-ը՝ 15-16-րդ դարերի), 1,000 ձեռագիր նմուշներ (նամակներ, գույքագրումներ, գրառումներ), 390 դրվագներ կամ ձեռագրեր։

Palais des Etudes[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]