Նիկոլա Պուսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Նիկոլա Պուսեն
NicolasPoussin
Nicolas Poussin 079.jpg
Ծնվել է հունիս 1594
Ծննդավայր Լե Անդելի
Վախճանվել է նոյեմբերի 19, 1665({{padleft:1665|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:19|2|0}})[1] (71 տարեկանում)
Մահվան վայր Հռոմ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություն նկարիչ և արվեստների գործիչ
Ոճ կլասիցիզմ
Ժանր պատմական գեղանկարչություն, կրոնական նկարչություն և դիցաբանական գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներ Et in Arcadia ego, Բանաստեղծի ոգեշնչումը, Փոթորկոտ բնապատկեր Պիրամի և Թիսբեի մասնակցությամբ, Չորս եղանակ և Չորս հաղորդություն
Աշակերտներ Գասպար Դյուգե և Շառլ լը Բրեն
Ներշնչվել է Քուենտին Վարին, Դոմենիկինո, Տիցիան, Ալբրեխտ Դյուրեր, Միքելանջելո, Ռաֆայել Սանտի և Լեոնարդո դա Վինչի
Պաշտոն Թագավորի առաջին նկարիչ
ստորագրություն
Poussin autograph.png
Nicolas Poussin Վիքիպահեստում

Նիկոլա Պուսեն (ֆր.՝ Nicolas Poussin, հունիս 1594 , Լե Անդելի - նոյեմբերի 19, 1665[1] , Հռոմ), ֆրանսիացի նկարիչ է, պատմական նկարիչ և բնապատկերի վարպետ։ Ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրն է։ Երկար ժամանակ ապրելով և ստեղծագործելով է Հռոմում՝ ազդվել է Ռաֆայելի, Տիցիանի, Միքելանջելոյի և այլ մեծ վարպետների արվեստից։

Կենսագրությունն ու արվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նորմանդիայում։ Նրա հայրը Հենրի 4–րդ թագավորի բանակի վետերանը։ Նա որդուն տվել է բավականին լավ կրթություն։ Պուսենը նկարչական նախնական կրթությունը ստացել է ծննդավայրումև 18 տարեկան հասակում շարունակում է Փարիզում։ Նրա առջին ուսուցիչն ու վարպետն է եղել դիմանկարիչ Ֆերդինանդ Վան Էլլեն(1580−1649): Հետագայում նրա ուսուցիչներն էին Կենտեն վարեն և պատմական նկարիչ Ժորժ Լալեման։ Ծանոթանալով Մարիա Մեդիչիի՝ թագավորական արվեստի աշխատանքների գրքերի կոլեկցիաների և գրադարանի պահապան։ Դրա շնորհիվ նա հնարավորություն է ստանում այցելել Լուվր և արտանկարել իտալական նկարիչների նկարները։ 1622 թվականին Պուսենին և ուրիշ նկարիչներին հանձնարարվում է նկարել 6 մեծ նկարներ, որոնք կպատկերեն Սուրբ Իգնատիյ Լայոլի և Սուրբ Ֆրանցիսկա Կսավերիայի կյանքի դրվագները։ Այդ նկարները նկարվել են, բայց չեն պահպանվել։

Առաջին իտալական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII դարի սկզբում անտիկ և Վերածննդի արվեստի գործերին ծանոթանալու համար սկսվում է երիտասարդ նկարիչների հոսքը Հռոմ։ Նրանց թվում էր նաև Նիկոլա Պուսսենը։ 1624 թվականին, լինելով արդեն բավականին հայտնի նկարիչ, Պուսսենը գնում է Իտալիա և մտերմանում է բանաստեղծ Մարինոյի հետ, որը սերմանում է նրա մեջ սեր իտալական բանաստեղնների նկատմամբ։ Նա սկսում է ուսումնասիրել իտալական պոեզիան։

1625-1626 թվականնորից նրան պատվիրում են նկարել «Երուսաղեմի ավերումը», որը նույնպես չի պահպանվել; բայց ավելի ուշ նա նկարում է այս նույն նկարի մեկ այլ տարբերակը։ Այն պահպանվում է հիմա Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում։ 1627 թվականին Պուսենը նկարում է «Գերմանիկայի մահը», որում պատկերված է լեգիոներների հրաժեշտը մահացող հրամանատարի հետ։ Հերոսի մահը ընկալվում է, որպես հասարակական բնույթի ողբերգություն։ Նկարի նպատակն է պարտքի կատարումը։ Նկարիչը տեղավորել է կերպարներին ոչ խորը տարածության մեջ և բաժանել է դրանք պլանների։ Այս կտավում ակնհայտ է կլասիցիզմի առկայությունը. գործողության պարզությունը, ճարտարապետականություն, կոմպոզիցիայի կառուցում։ Պուսենի աչքերով գեղեցկության չափանիշները առանձին մասերի համաչափությունն ու ամբեղջականությունը, հարմոնիա, կոմպոզիցիայի պարզություն, որոնք դարձան վարպետի ոճը։ Նրա արվեստի բնորոշ հատկանիշներից են ռացիոնալիզմը, որը առկա էր ոչ միայն կոմպոզիցիոն կառուցվածքում, այլ նաև թեմայում։ Հենց այս ժամանակահատվածում նա ստեղծում եմ պատկերակալով նկարներ՝ միջին չափի։ Պուսենը նկարում է բանաստեղծական ու միֆոլոգիական թեմաներով՝ «Բանաստեղծի ոգեշնչվածությունը» (Փարիզ, Լուվր),«Պառնաս», 1630-35 (Պրադա, Մադրիդ):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пуссен, Никола // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Cambry, «Essai sur la vie et les ouvrages du Poussin» (П., VII);
  • Gaul de St-Germain, «Vie de N. Poussin, consideré comme chef de l'école française» (П., 1806);
  • H. Bouchit, «N. Poussin sa vie et son oeuvre, suivi d’une notice sur la vie et les ouvrages de Ph. de Champagne et de Champagne le neveu» (П., 1858);
  • Poillon, «Nicolas Poussin, étude biographique» (2 изд., Лилль, 1875).