Գրքերի աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Գրքերի աշխարհ», խորհրդային շրջանի հայկական ամսաթերթ։ Հանդիսացել է ՀԽՍՀ մինիստրների սովետի հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեի օրգանը։ Առաջին անգամ հրատարեկվել է 1968-ին, Երևաևում։ Խմբագիր՝ Ա․ Սարգսյան։ Զբաղվել է գրքի Գովազդի, պոլիգրաֆիայի, առևտրի, ձևավորման և նկարազարդման, հրատարակչական-խմբագրական խնդիրներով։

Փորձել է ջատագովել ընթերցանությունը, օգնել ընթերցողին կողմնորոշվելու գրական նորույթներում։ «Գրքերի աշխարհ»-ի 3-րդ էջը լույս էր տեսնում ռուսերեն, որտեղ ներկայացվում էին հայ հեղինակների՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ մյուս հանրապետություններում հրատարակվող գրքերը, արտատպվում էին խորհրդային մամուլի արձագանքները դրանց մասին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 239 CC BY-SA icon 80x15.png