Վիլլա Մեդիչիի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլլա Մեդիչիի
Villa Medici
RomaVillaMedici.JPG
Վիլլա Մեդիչիին Տրինիտա դել Մոնտի եկեղեցու կողմից
Ժամանակակից կարգավիճակ` Ֆրանսիական ակադեմիան Հռոմում
Երկիր` Իտալիա Իտալիա, Հռոմ
Ճարտարապետական ոճ` մաներիզմ
Հիմնող` Ֆերդինանդո Մեդիչի
Ճարտարապետ` Անիբալե Լիպպի
Կառուցման
ժամանակաշրջան`
1544 թվական

Վիլլա Մեդիչիի (իտալ.՝ Villa Medici), վիլլա և ճարտարապետական համալիր Հռոմի Պինչո բլրի լանջին, Վիլլա Բորգեզեից ներքև, Տրինիտա դել Մոնտեի հարևանությամբ։ Նախկինում այդ վայրում տարածված էր հանրահայտ Լուկուլայի այգիները։ Այստեղ է գտնվել վիլլան, որտեղ կյանքից զրկվել է կայսրուհի Մեսալինան։ Վիլլա Մեդիչիին հիմնադրվել է Ֆերդինանդո I Մեդիչիի կողմից և այժմ հանդիսանում է Ֆրանսիայի հանրապետության սեփականությունը՝ այնտեղ գործում է Ֆրանսիական ակադեմիան Հռոմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1564 թվականին կարդինալի ազգական Ջովաննի Ռիչին գնում է այդ տարածքը և սկսում վիլլայի բարեկարգումը ճարտարապետ Նանի Լիպիի ղեկավարությամբ։ Սակայն վերջինս մահանում է և աշխատանքները շարունակվում են նրա որդու՝ Անիբալե Լիպիի ղեկավարությամբ։

1576 թվականին սեփականությունը ձեռք է բերվում կարդինալ Ֆերդինանդո Մեդիչիի կողմից, որը ավարտում է կառույցը Բարտոլոմեո Ամանատիի էսքիզներով։ Վիլլա Մեդիչիին անմիջապես դառնում է Հռոմի առաջին կառույցը, որը խորհրդանշում էր Մեդիչիների գերիշխանությունը իտալական իշխանների շրջանում և ապահովելու իրենց մշտական ներկայությունը Հռոմում։ Կարդինալի պնդմամբ, Ամանատին դիզայնի մեջ է ներառում հռոմյան բարելիեֆներ և արձաններ, որի արդյունքում Վիլլա Մեդիչիիի ճակատամասը դառնում է թանգարան բաց երկնքի տակ։ Վիլլան շրջապատված է հսկայական այգիներով, որոնք հիշեցնում էին Պիզայում և Ֆլորենցիայում կարդինալի հայր Կոզիմո I Մեդիչիի ստեղծած բուսաբանական այգիները։

Ֆերդինանդո Մեդիչին այգին զարդարում է արձաներով, որոնք կամ ձեռք է բերում հռոմյան տարբեր հավաքածուներից, կամ գնում է անհատներից։ Վիլլայի սկզբնամասի շատրվանը կառուցվում է 1589 թվականին Անիբալե Լիպիի կողմից։ Մեկ ու կես դար Վիլլա Մեդիչիին հանդիսանում էր հռոմեական ազնվականության զբոսանքի վայրը։

Երբ Մեդիչիների արական գծի վերջին ներկայացուցիչը մահանում է 1737 թվականին, վիլլան անցնում է Լոթարինգիայի տանը, իսկ այնուհետև, կարճ ժամանակով, Էրթուրիայի թագավորությանը։ Այսպիսով, Նապոլեոն Բոնապարտը դառնում է Վիլլա Մեդիչիիի տիրակալը, այնուհետև այն դարձնելով Ֆրանսիական ակադեմիա։

1656 թվականին, Շվեդիայի թագուհի Կրիստինան, կրակում է Սանտ Անջելո ամրոցի վրայի հրանոթներից մեկից, առանց նշան բռնելու և արկը ոչնչացնում է ճակատամասը զարդարող ֆլորենցիական ջրաշուշաններից մեկը։

Հռոմի Ֆրանսիական ակադեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիչիների առյուծի քանդակը

1803 թվականին Նապոլեոն Բոնապարտը Հռոմի Ֆրանսիական ակադեմիան տեղափոխում է Վիլլա Մեդիչիի, նպատակ ունենալով պահպանել այն ֆրանսիական հեղափոխությունից հետո։ Վիլլան և այգիները ողբալի վիճակում էին և նա ցանկանում է վերականգնել այն և Ֆրանսիայի նկարիչներին, ովքեր շահում էին Հռոմյան մրցանակը, հնարավորություն տալ տեսնել և արտատպել անտիկ ժամանակաշրջանի և Վերածննդի գլուխգործոցները։ Երիտասարդ ճարտարապետ Օգյուստ Անրի Վիկտոր դե Մոնտինի Գրաջին նախաձեռնում է վերակառուցումը։

1835-1840 թվականներին ակադեմիան ղեկավարում էր Էնգրը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մրցանակ չէր շնորհվում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մուսոլինին բռնագրավում է Վիլլա Մեդիչիին։

Վիլլա Մեդիչիիի տիրապետումը Փարիզի Կերպարվեստի ակադեմիան և Ֆրանսիայի Ինստիտուտը փոխանցում են Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]