Պիացցա Բարբերինի
Պիացցա Բարբերինի | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հռոմ |
Միանում է | Via delle Quattro Fontane?, Via del Tritone?[1], via Veneto?[1] և via Sistina?[2] |
Անվանվել է | Պալացցո Բարբերինի[3] |
![]() | |
![]() |
Պիացցա Բարբերինի (իտալերեն՝ Piazza Barberini), ընդարձակ հրապարակ Հռոմի կենտրոնում՝ Կվիրինալ բլրի վրա։ 1625 թվականին այն անվանակոչվել է Բարբերինի՝ Վերածննդի դարաշրջանի արիստոկրատ ընտանիքներից մեկի անունով, որոնց ունեցվածքը՝ Պալացցո Բարբերինին, տեղակայված էր այդ տարածքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրապարակը ստեղծվել է 16-րդ դարում։ Սկզբնական անվանումը եղել է «Ջրիմանա» լատ.՝ Grimana, քանի որ այն պատկանել է կարդինալ Ջրիմանիին, ապա 1625 թվականին հրապարակը վերանվանվեց Սֆորցա՝ լատ.՝ Sforza a Capo le Case, քանի որ այն պատկանում էր կարդինալ Ալեսանդրո Սֆորցային։ Սֆորցան նրա մեջ ընդգրկեց Ռոդոլֆո Պիո դա Կապրի պալատը, որը գտնվում էր լատ.՝ Capo Le Case շրջանում։ Այն բանից հետո, երբ Սֆորցայի ունեցվածքը գնեց Ֆրանչեսկո Բարբերինի կարդինալը, հրապարակը վերջնականապես վերանվանվեց Բարբերինի։ 1627-1633 թվականներին այստեղ կառուցվեց Բարբերինի պալատը։ Բացի դրանից հրապարակում կային նաև փոքրիկ այգիներ ու տներ, պանդոկ, հետագայում նաև Բարբերինի թատրոնը՝ կառուցված 1634 թվականին։ Այն իրենից ներկայացնում էր 200 տեղանոց թատրոն, որում բեմադրվում էին երաժշտական կատակերգություններ, պարային տոնախմբություններ, պսակադրության արարողակարգեր՝ ինչպիսին էր Մաֆեո Բարբերինիի ամուսնությունը Օլիմպիա Ջուստինիանիի հետ։
Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրապարակի կենտրոնում գտնվում է Տրիտոնի շատրվանը՝ լատ.՝ Fontana del Tritone: Այն կառուցվել է ճարտարապետ Լորենցո Բերնինիի կողմից 1642 թվականին Ուրբանոս 7-րդ Պապի պատվերով։ 1644 թվականին կառուցվում է ևս մեկը՝ «Մեղուների շատրվանը»։ Այն գտնվում է Բարբերինի հրապարակի անկյունում։ Շատրվանը իրենից ներկայացնում է մամարե մեծ խեցի և դրա վրա նստած երեք մեղուներ, որոնք համարվել են Բարբերինի ընտանիքի խորհրդանիշը։ Խեցու վրա փորագրված է լատիներեն ուղերձ՝ որտեղ ներկայացվում է, որ շատրվանը նախատեսված է քաղաքի հասարակության համար, ինչպես նաև՝ կենդանիների ծարավը հագեցնելու համար։ 1880 թվականին շատրվանը տեղափոխվեց և վերստին վերակառուցվեց 1917 թվականին Վիա Վենետո փողոցի սկզբնամասում։ Նրա որոշ մասեր պահուստի ընթացքում անհետացան և ձեռակերտը ոչ ճիշտ ձևով վերակերտվեց։ Բարբերինի հրապարակում է գտնվում նաև Բարբերինի պալատը։ Այն այժմ հնագույն մշակույթի ազգային պատկերասրահ է։ Պալատի կառուցումը սկսվել է 1627 թվականին ճարտարապետ Կառլո Մադերնայի կողմից, իսկ 1629 թվականին, երբ վերջինս մահացավ, այն շարունակվեց և ավարտվեց Լորենցո Բերնինիի կողմից (1633թ)։ Այժմ այնտեղ ներկայացվում են Վերածննդի դարաշրջանի բազմաթիվ կտավներ։ Պատկերասրահի մուտքը Չորս շատրվանների փողոցի կողմից է։
Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսօր հրապարակը հռոմեական երթևեկության բանուկ խաչմերուկ է։ Սկսած 1980 թվականից այստեղ է տեղակայվել Հռոմի մետրոպոլիտենի «Բարբերինի-Տրևի շատրվան» կայարանը։ 18-րդ դարում Բարբերինի հրապարակը սակավաթիվ բնակեցված տարածք էր։ Հռոմի պարսիսպների ու հրապարակի միջև ընկած հատվածը զբաղեցնում էին պալատներ. որոնցից ամենամեծը Լոդովիսի Վիլլան լատ.՝ Villa Lodovisi է։ 19-րդ դարի վերջերին պալատները փոխարինվեցին ժամանակակից թաղամասերով, և այսօր մշտական մեքենաների հոսք է նկատվում այս թաղամասերից դեպի քաղաքի կենտրոնը։ Վիա դել Տրիտոն նեղլիկ փողոցը, որը կապում է Բարբերինի հրապարակը Կոլլոնա հրապարակի հետ, ընդարձակվել է։ Սակայն այս փոփոխությունների արդյունքը բացասաբար չի ազդել Տրիտոնի շատրվանի և Բարբերինի հրապարակի վրա։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Barberini Square Archived 2016-06-10 at the Wayback Machine.
Piazza Barberini
http://www.romasegreta.it/trevi/piazza-barberini.html
Палаццо Барберини
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Blunt A. Guide to Baroque Rome. — Granada, 1982. — С. 230.
- Henze A. Kunstführer Rom. — Stuttgart: Reclam, 1994. — ISBN 3-15-010402-5.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|