Սուրբ Պետրոսի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Պետրոսի տաճար
լատ.՝ Basilica Sancti Petri
իտալ.՝ Basilica di San Pietro
Saint Peter's Basilica 2014.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ մեծ բազիլիկա, patriarchal basilica, պապական բազիլիկա և տեսարժանություն
Երկիր Վատիկան Վատիկան
Տեղագրություն Վատիկան Վատիկան
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի և կաթոլիկություն
Թեմ Հռոմի թեմ
Նվիրված Պետրոս առաքյալ
Անվանված Պետրոս առաքյալ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ Բերնարդո Ռոսելինո, Ջուլիանո դա Սանգալո, Դոնատո Բրամանտե, Ռաֆայել Սանտի, Ֆրա Ջովաննի Ջոկոնդո, Անտոնիո դա Սանգալլո, Բալդասսարե Պերուցցի, Միքելանջելո, Ջակոմո դելլա Պորտա, Ջակոմո դա Վինյոլա, Պիրրո Լիգորիո, Կառլո Մադերնա և Ջովաննի Լորենցո Բեռնինի
Ճարտարապետական ոճ Վերածննդի ճարտարապետություն և բարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված 1626
Սուրբ Պետրոսի տաճարը գտնվում է Վատիկանում
Սուրբ Պետրոսի տաճար
Կոորդինատներ: 41°54′8.0000000992032″ հս․ լ. 12°27′12.000000098797″ ավ. ե. / 41.902222222249775996° հս․. լ. 12.45333333336077786° ավ. ե. / 41.902222222249775996; 12.45333333336077786
vatican.va/various/basiliche/san_pietro/index_it.htm

Սուրբ Պետրոսի պապական բազիլիկ Վատիկանում (իտալ.՝ Basilica Papale di San Pietro in Vaticano) կամ պարզապես Սուրբ Պետրոսի բազիլիկ (լատ.՝ Basilica Sancti Petri), կաթոլիկ տաճար Վատիկանում։

Կառուցվել է իտալական Վերածննդի ժամանակաշրջանում[1], և նրա կերտման գործում մեծ ներդրում են ունեցել Դոնատո Բրամանտեն, Միքելանջելոն, Կառլո Մադերնան և Լորենցո Բերնինին։ Աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է[2]։ Չնայած նրան, որ Կաթոլիկ եկեղեցու մայր տաճարը չէ, և ոչ էլ Հռոմեական թեմի առաջնորդարանը, սակայն համարվում է ամենանվիրական կաթոլիկ սրբավայրերից մեկը։ Սուրբ Պետրոսի տաճարը նկարագրվել է որպես «Քրիստոնեական աշխարհում եզակի դիրք ունեցող»[3] և «Քրիստոնեական աշխարհի բոլոր եկեղեցիներից ամենամեծը»[1][4]։

Ըստ կաթոլիկ ավանդության տաճարը կառուցվել է Հիսուսի առաքյալներից մեկի՝ Պետրոս առաքյալի շիրիմի վրա։ Նա համարվում է Հռոմի քրիստոնյա համայնքի առաջին եպիսկոպոսը և, ըստ այդմ՝ առաջին Հռոմի պապը։ Սուրբ Պետրոսի գերեզմանը ենթադրաբար գտնվում է անմիջապես բազիլիկի Ավագ խորանի տակ։ Այդ իսկ պատճառով, վաղ քրիստոնեական ժամանակաշրջանից սկսած շատ պապերի մարմիններ ամփոփվել են Սուրբ Պետրոսում։ Դեռևս Կոստանդիանոս Մեծ կայսեր ժամանակաշրջանից տաճարի տեղում գոյություն է ունեցել եկեղեցի։ Ներկայիս կառույցը փոխարինել է վերոհիշյալ՝ Հին Սուրբ Պետրոսի բազիլկին, և նրա շինարարությունը սկսվել է 1506 թվականի ապրիլի 18-ին և ավարտվել 1626 թվականի նոյեմբերի 18-ին[5]։

Սուրբ Պետրոսի տաճարը հայտնի է նաև որպես ուխտավայր ինչպես նաև կրոնական գործառույթների համար։ Պապը անցկացնում է մի շարք պատարագներ տարվա ընթացքում, որոնք իրականացվում են թե՛ բազիլիկում, թե՛ նրա հարակից՝ Սուրբ Պետրոսի հրապարակում[6]։ Դրանց մասնակցում է 15000-80000 մարդ։ Սուրբ Պետրոսի բազիլիկը շատ պատմական զուգորդումներ ունի Վաղ քրիստոնեության, Պապության, Ռեֆորմացիայի և Հակառեֆորմացիայի բարեփոխումների հետ, ինչպես նաև բազմաթիվ արվեստագետների, ինչպիսին է Միքելանջելոն։ Որպես ճարտարապետական կառույց, այն համարվում է իր ժամանակի ամենահոյակերտ շինությունը[7]։ Նաև աշխարհի չորս Մեծ բազիլիկներից մեկն է։ Հարկ է նշել, որ այդ վարկանիշին պատկանող բոլոր բազիլիկներն էլ գտնվում են Հռոմում։ Ի տարբերություն հանրային ընկալման, դա տաճար չէ, քանի որ եպիսկոպոսական աթոռանիստ չէ։ Հռոմի Պապի նստավայրը գտնվում է Սան Ջիովանի ին Լաթերանո բազիլիկում։

ՀամառոտագրություՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Saint Peter's Basilica at night.jpg
Petersdom bei Nacht Via della Conciliazione in Rome.jpg
PonteSantAngeloRom.jpg

Սուրբ Պետրոսի եկեղեցին կառուցված է Վերածննդի ոճով։ Գտնվում է Վատիկան քաղաքում, Տիբեր գետի արևմտյան մասում Յանիկուլում բլրի և Հադրիանոսի դամբարանի հարևանությամբ։ Նրա կենտրոնական գմբեթը գերիշխում է Հռոմի երկնակամարում։ Բազիլիկի երկու կողմերում ձգվում է բարձր սյունաշարեր, որոնք բոլորում են Սուրբ Պետրոսի հրապարակը։ Սյուներով շրջապատված տարածքն ձվաձև է, իսկ հրապարակի շարունակությունը դեպի եկեղեցի՝ սեղանաձև։ Բազիլիկի ողջ ֆասադի երկայնքով սանդղավանդակ է, որտեղ վեր են խոյանում Հռոմի երկու առաքյալների ՝ Սուրբ Պետրոսի և Պողոսի արձանները։ Դրանց բարձրությունը 5,55 մետր է[8][9]։

Բազիլիկի հատակագիծը խաչաձև է, ունի լատինական խաչի կառուցվածքով երկարաձիգ նավ, բայց վաղ նախագծերը արվել են կենտրոնական պլանավորված կառույցի համար, և դա ակնհայտ է ճարտարապետության մեջ։ Կենտրոնական տարածքը գերակշռում է ինչպես արտաքինով, այնպես էլ ներքինով, եկեղեցու գմբեթը աշխարհի խոշորագույններից մեկն է։ Մուտքը բացվում է գավիթում, որը շարունակվում է կառույցի մեջ։ Գավթի բրոնզե դռներից մեկը Սուրբ Դուռն է, որը միայն տոնակատարությունների ժամանակ է բացվում[8]։

Այլ եկեղեցիների համեմատ, Սուրբ Պետրոսի բազիլիկի ինտերիերը հսկայական չափերի է հասնում[5]։

Նավը, որն ուղղվում է դեպի կենտրոնական գմբեթ, ունի երեք որմնախորշ՝ կամարակալներով, որոնց վրա հենված է կիսագլանային տանիքը։ Նավի ենթասրահներում կան մի շարք մատուռներ։ Գմբեթի շուրջը ևս կան մատուռներ։ Դրանք են՝ Մկրտարանը, Տիրամոր ներկայացման մատուռը, Երգչախմբի մատուռը, Սուրբ Կղեմես Հայրապետի մատուռը՝ Սուրբ Գրիգորի խորանով, ավանդատունը, ձախ տրանսեպտում Սուրբ Պետրոսի, Սուրբ Հովսեփի և Թովմաս առաքյալի խաչելության խորանը, Հիսուսի Սուրբ Սրտի խորանը, Կոլոննայի Տիրամոր մատուռը, Սուրբ Պետրոսի ամբիոնի աբսիդը, Միքայել Հրեշտակապետի խորանը, Սուրբ Հաղորդության մատուռը, Սուրբ Սեբաստիանի և Պիետայի մատուռը[8]։ Բազիլիկի կենտրոնում, բարձր խորանի ներքո Խոստովանության մատուռն է, որը վերաբերում է Սուրբ Պետրոսի հավատի խոստովանությանը։ Երկու մարմարե աստիճաններ տանում են դեպի ստորգետնյա մատուռ, որը գտնվում է անմիջապես Պետրոս առաքյալի նահատակության վայրի վերևում։

Սուրբ Պետրոսի բազիլիկի ողջ ինտերիերը լիովին զարդարված է մարմարով, ցայտաքանդակներով, ճարտարապետական քանդակներով և ոսկեգործությամբ։ Եկեղեցին պարունակում է մեծ թվով պապերի և այլ նշանավոր մարդկանց դամբարաններ, որոնցից շատերը համարվում են արվեստի բացառիկ գործեր։ Խորշերում և մատուռներում ևս կան նաեւ մի շարք քանդակներ, որոնցից է Միքելանջելոյի «Պիետան»։ Կենտրոնական առանձնահատկությունը ամպհովանին է Պապական խորանում, որը ձևավորել է Ջոն Լորենցո Բերնինին։

Մի դիտորդ գրել է. «Սուրբ Պետրոսի տաճարն է պատճառը, որ Հռոմը դեռևս քաղաքակիրթ աշխարհի կենտրոնն է։ Կրոնական, պատմական և ճարտարապետական պատճառների համար ինքնին արդարացնում է Հռոմ ճանապարհորդությունը, իսկ նրա ներսը առաջարկում է գեղարվեստական ոճերի պարգևատրումները լավագույն ձևով[10]։

Ամերիկացի փիլիսոփա Ռալֆ Վալդո Էմերսոնը Սուրբ Պետրոսը նկարագրել է որպես «երկրի զարդարանք ․․․ գեղեցիկի բարձրագույնը»[11]։

Vatican StPeter Square.jpg


Կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Konzilseroeffnung 2.jpg
Worlds tallest buildings, 1884.jpg

Սուրբ Պետրոսի բազիլիկը պապական բազիլիներից մեկն է (նախկինում՝ հայրապետական բազիլիկներ)[12], ինչպես նաև Հռոմի չորս հիմնական բազիլիկներից մեկը։ Մյուսներ ևս պապական բազիլիկներ են և դրանք են Լաթերանի բազիլիկ եկեղեցին, Սանտա Մարիա Մաջորեն և Սան Պաոլո ֆուորի լե Մուրա եկեղեցին։ Ի տարբերություն բոլոր մյուս պապական բազիլիկների, Սուրբ Պետրոսի տաճարը ամբողջովին գտնվում է մի տարածքում, որը Վատիկանի իրավասության տակ է, այլ ոչ թե Իտալիայի[13]։

Այն Վատիկանի ամենահայտնի կառույցն է։ Գմբեթը Հռոմի երկնակամարի գերակշռող առանձնահատկությունն է։ Քրիստոնեական աշխարհի ամենամեծ եկեղեցին է[2], ընդգրկում է 2.3 հա տարածք։ Քրիստոնեության և կաթոլիկ ավանդույթի ամենասուրբ վայրերից մեկն է, և ավանդաբար համարվում է Սուրբ Պետրոս առաքյալի գերեզմանոցը։ Վերջինս Հիսուսի տասներկու առաքյալների ղեկավարն էր և ավանդույթի համաձայն, Անտիոքի առաջին Եպիսկոպոսը և հետագայում Հռոմի առաջին եպիսկոպոսը։ Համարվում է Հռոմի առաջին պապը։ Չնայած Նոր Կտակարանում չի նշվում, որ Սուրբ Պետրոսը նահատակվել է Հռոմում, սակայն ըստ եկեղեցականների գրվածքների, նրա գերեզմանը գտնվում է բազիլիկի ամպհովանու և Խոստովանության խորանի տակ։ Այդ պատճառով շատ պապներ, Եկեղեցու վաղ տարիներից, թաղվել են Սուրբ Պետրոս պապի մոտ, բազիլիկի գերեզմանոցում։ Այժմյան բազիլիկը կառուցվել է հին Կոստանդինյան բազիլիկի վրա։ Շինարարությունը սկսվել է 1506 թվականի աապրիլի 18-ին և ավարտել է 1615 թվականին։ Վերջապես, 1626 թվականի նոյեմբերի 18-ին Հռոմի Պապ Ուրբանոս VIII-ը հանդիսավոր կերպով օծեց եկեղեցին[5]։

Սուրբ Պետրոսի տաճարը Հռոմի Պապի պաշտոնական նստավայրը չէ, ոչ էլ Հռոմի գլխավոր բազիլիկաներից առաջինը։ Այս պատիվ կրում է Հռոմի պապի տաճարը՝ Լաթերանի բազիլիկ եկեղեցին, որը Կաթոլիկ եկեղեցու հետ կապված բոլոր եկեղեցիների Մայր եկեղեցին է։ Այնուամենայնիվ, Սուրբ Պետրոսի բազիլիկը անշուշտ Պապի գլխավոր եկեղեցին է արարողակարգերի առումով, քանի որ պապական պատարագներն ու արարողությունները տեղի են ունենում այնտեղ, ինչը կապված է նաև նրա չափերի հետ և այն փաստի, որ տաճարը գտնվում է Վատիկանում։ «Սուրբ Պետրոսի ամբիոնը» կամ ամբիոնը, երբեմն ենթադրվում էր, որ օգտագործվել է Սուրբ Պետրոսի կողմից։ Սակայն այն աթոռը, որը նվիրել է Կառլ II-ը, օգտագործվում է շատ պապերի կողմից, և այն խորհրդանշում է Սուրբ Պետրոսի իշխող պապի առաքելական հաջորդականության շարունականությունը։ Այն զբաղեցնում է բարձր տեղ բազիլիկի աբսիդում, որը խորհրդանշորեն լուսավորված է Սուրբ Հոգու կողմից[14]։

Վատիկանի պատմական և ճարտարապետական նշանակություն ունեցող կառույցներից մեկը՝ Սուրբ Պետրոսի տաճարը 1984 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում (I), (ii), (iv) և (vi) չափանիշներով[15]։ 21.095 քառակուսի մետր արտաքին տարածքով[16] և 15,160 քառակուսի մետր ներքին տարածքով[17], և 5,000,000 խորանարդ մետր ծավալով[18] Սուրբ Պետրոսի բազիլիկը ամենամեծ քրիստոնեական եկեղեցական կառույցն է աշխարհում՝ վերջին երկու չափանիշներով և երկրորդ խոշորագույնն է 2016 թվականին։ Գմբեթի գագաթը 136,6 մետր է, ըստ այդմ համարվում է երկրորդ ամենաբարձր շենքը Հռոմում 2016 թվականին[19]։ Գմբեթի բարձրությունը դասեց եկեղեցին Հին աշխարհի ամենաբարձր շենքերի շարքում, և դեռևս շարունակում է կրել աշխարհում ամենաբարձր գմբեթի կոչումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Crepescular rays in saint peters basilica.JPG
0 Place Saint-Pierre - Vatican (4).JPG

Այնտեղ, ուր գտնվում է Սուրբ Պետրոսի տաճարը, նախկինում եղել են Ներոնի կրկեսի այգիները (այնտեղից էլ մնացել է Գալիոպոլի կոթողը, որը մինչ օրս կանգուն է Սուրբ Պետրոսի հրապարակում)։ Առաջին բազիլիկը կառուցվել է 326 թվականին, առաջին քրիստոնյա կայսեր՝ Կոստանդիանոս Մեծի օրոք։ Եկեղեցու խորանը կառուցվել է մի գերեզմանի վրա, որը երկրորդ դարից սկսած համարվում է Պետրոս առաքյալինը։ Վերջինս նահատակվել է Ներոնի կրկեսում 64 թվականին։ Երկրորդ տաճարում 800 թվականին Լևոն III Պապը թագադրել է Կառլոս Մեծին։ 15-րդ դարում բազիլիկը փլուզման եզրին էր, և Նիկողայոս V Պապի օրոք սկսվեց եկեղեցու ընդլայնումն ու վերակառուցումը։ Հուլիոս II Պապը լուծեց այս հարցը՝ հրամայելով հին բազիլիկի տեղում կառուցել մի նոր հսկայական եկեղեցի, որը կգերազանցեր հեթանոսական տաճարներին և առկա քրիստոնեական եկեղեցիներին, ինչը կնպաստեր պապական հանրապետության ամրապնդմանը և կաթոլիցիզմի ազդեցության տարածմանը։

Սուրբ Պետրոսի տաճարի նախագծմանն ու կառուցմանը հերթով մասնակցել են Իտալիայի բոլոր խոշոր ճարտարապետները։ 1506 թվականին հաստատվում է Դոնատո Բրամանտեի նախագիծը, ըստ որի սկսվում է կառուցվել կենտրոնական կառույցը հունական խաչի ձևով (հավասարաչափ կողմերով)։ Բրամանտեի մահից հետո շինարարությունը գլխավորում է Ռաֆայել Սանտին՝ վերադառնալով ավանտական լատինական խաչի ձևին (երկարաձիգ 4-րդ կողմով)։ Ապա Բալդասսարե Պերուցցին կանգ է առնում կենտրոնացված շինության վրա, իսկ Անտոնիո դա Սանգալլո Կրտսերը ընտրում է բազիլիկին բնորոշ ձևը։ Վերջապես 1546 թվականին կառուցումը գլխավորում է Միքելանջելոն։ Նա անդրադառնում է կենտրոնագմբեթ շինությանը, սակայն ըստ նրա նախագծի նախատեսվում էր արևելյան կողմում ստեղծել բազմասյուն սրահով մուտք (Հռոմի հին բազիլիների, ինչպես նաև անտիկ տաճարներում մուտքը ոչ թե արևմտյան կողմից էր, այլ՝ արևելյան)։ Բոլոր կրող կառույցները Միքելանջելոն դարձրեց ավելի զանգվածային և կարևորեց հիմնական տարածքը։ Նա կանգնեցրեց կենտրոնական գմբեթը, սակայն դրա կառուցումն ավարտվեց նրա մահից հետո (1564 թ․)։ Ջակոմո դելա Պորտան դրան տվեց առավել ընդգծված ուրվագիծ։ Ճարտարապետ Ջակոմո դա Վինյոլան Միքելանջելոյի նախագծով նախատեսված չորս փոքր գմբեթներից կանգնեցրեց միայն երկուսը։ Ճարտարապետական լուծումների այն ձևերը, ինչպես մտածել էր Միքելլանջելոն, պահպանվել են միայն խորանի և եկեղեցու արևմտյան հատվածում։

Այսքանով շինարարության պատմությունը չի ավարտվում։ 17-րդ դարի սկզբին Պողոս V Պապի հրամանով Կառլո Մադերնան երկարացնում է հատակագծի (խաչի) արևելյան հատվածը, կենտրոնացված շինությանը ավելացնում է եռանավ բազիլիկային մասը, դրանով վերադառնալով լատինական խաչի ձևին, ինչպես նաև կառուցում է ֆասադը։ Արդյունքում գմբեթը մնում է ֆասադի ետևում, կորցնելով իր իշխող նշանակությունը, և միայն ամբողջությամբ տեսանելի է հեռվից՝ Վիա դելլա Կոնչիլիացիոնե փողոցից։

Անհրաժեշտություն է առաջանում տաճարի առջև ունենալ հրապարակ, որտեղ կհավաքվեին հավատացյալները, որպեսզի ստանային պապական օրհնություն, կամ մասնակցեին հոգևոր տոնակատարություններին։ Այդ խնդիրը լուծեց Լորենցո Բերնինին, որը 1656-1667 թվականներին կառուցեց Սուրբ Պետրոսի հրապարակը։ Այն համարվում է աշխարհի քաղաքաշինության բնագավառում ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։

Սուրբ Պետրոսի գերեզման[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիսուսի խաչելությունից հետո «Գործք առաքելոց» գրքում արձանագրվում է, որ նրա տասներկու աշակերտներից մեկը, Սիմոնը, որը հայտնի է որպես Սուրբ Պետրոս, մեծ առաջնորդություն ունեցավ Հիսուսի հետևորդների մեջ և մեծ նշանակություն՝ քրիստոնեական եկեղեցու հիմնադրման մեջ։ Պետրոս անունը լատիներեն «Petrus» է, իսկ հունարեն «Petros», որն առաջացել է «petra» բառից։ Դա հունարեն նշանակում է «քար» կամ «ժայռ», ինչը արամեերեն «Kepa» բառի թարգմանությունն է, այն անվանվան, որը Սիմոնին տրվել էր Հիսուսի կողմից։

Կաթոլիկ ավանդույթը նշում է, որ Պետրոսը, երեսունվեց տարիների ծառայությունից հետո, մեկնել է Հռոմ և 64 թվականի հոկտեմբերի 13-ին նահատակվել Պողոս առաքյալի հետ միասին։ Նրա մահապատժի, ինչպես և բազմաթիվ քրիստոնյաների նահատակության պատճառը եղել է Հռոմի մեծ հրդեհը։ Ըստ Որոգինեսի, Պետրոսը խաչվել է գլուխը դեպի, իր իսկ խնդրանքով, որովհետեւ ինքն արժանի չէր համարում մահանալ այնպես, ինչպես Հիսուսը[20]։ Խաչելությունը տեղի է ունեցել Ներոնի կրկեսում հին եգիպտական կոթողի մոտ[21]։ Վերջինս առ այսօր կանգուն է Սուրբ Պետրոսի հրապարակում և համարվում է Պետրոսի մահվան «վկան»։ Դա Հռոմի մի քանի հին կոթողներից մեկն է[22]։

Ավանդույթի համաձայն, Պետրոսի մնացորդները թաղվել են Կրկեսի մոտ, Վատիկանյան բլրի վրա, Վիա Կորնելիայի շրջակայքում նրա մահվան վայրից մինչև 150 մետրի վրա։ Կորնելիան ճանապարհ էր, որն անցնում էր Կրկեսի հյուսիսային պարսպի երկայնքով արևելքից դեպի արևմուտք, իսկ այժմ այդ մասում Սուրբ Պետրոսի բազիլիկի հարավային հատվածներն են և Սուրբ Պետրոսի հրապարակը։ Մի քանի տարի անց այս վայրում կառուցվել է սրբավայր։ Գրեթե երեք հարյուր տարի անց այս վայրում կառուցվել է Սուրբ Պետրոսի հին բազիլիկը[21]։

Վատիկանի զբաղեցրած տարածքը մի քանի տարի շարունակ գերեզմանոց է եղել նախքան Ներոնի կրկեսի կառուցումը։ Դա մահապատժի ենթարկվածների և բազմաթիվ քրիստոնյաների գերեզման է, քանի որ Սուրբ Պետրոսի թաղման տարիներից շատ քրիստոնյաներ ընտրեցին նրան մոտ թաղված լինել:

1939 թվականին Հռոմի Պիոս XII պապի կառավարության օրոք 10 տարի շարունակ հնագիտական հետազոտութուններ արվեցին, բազիլիկի նկուղի տակ, որն 9-րդ դարից ի վեր համարվում էր անհասանելի տարածք։ Պեղումները բացահայտեցին տարբեր մակարդակներում տարբեր ժամանակաշրջանների դամբարաններ, որոնք պատկանում էին Կղեմես VIII-ին (1594), Կալիստոս II-ին (1123) և Գրիգոր I-ին (590-604)։ Դրանք կառուցված էին մի մատուռի վրա, որտեղ կային ոսկորների մնացորդներ՝ պահված ոսկե նախշերով հյուսվածքի մեջ։ Թեև չկարողացան որոշել, թե այդ ոսկորները Սուրբ Պետրոսինն էին, սակայն հազվագյուտ հանդերձանքը ենթադրում էր գերեզմանի կարևորությունը։ 1950 թվականի դեկտեմբերի 23-ին ռադիոյով հեռարձակվող նախասուրբծննդյան ուղերձի ժամանակ Պիոս XII-ը հայտարարեց Սուրբ Պետրոսի գերեզմանի բացահայտումը[23]։

Սուրբ Պետրոսի հին բազիլիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Սուրբ Պետրոսի բազիլիկը 4-րդ դարի եկեղեցի էր, որի կառուցումը սկսվել է կայսր Կոստանդիանոս Ա Մեծի կողմից 319-333 թվականներին[24]։ Այն ունի տիպիկ բազիլիկային ձև՝ մեկ լայն նաև՝ երկու ենթակողմերով, որոնք ամբողջանում են աբսիդով, տրանսեպտով, որը կառույցին տալիս է խաչի ձև։ Այն ունեցել է շուրջ 103,6 մետր երկարություն։ Մուտքի առջևում կար սյունաշարքով նախագավիթ։ Այս եկեղեցին կառուցվել է փոքր սրբավայրի վրա, որը ենթադրաբար Սուրբ Պետրոսի գերեզմանն է եղել։ Այն պարունակում էր բազմաթիվ գերեզմաններ և հուշարձաններ՝ ներառյալ Սուրբ Պետրոսինը, և մինչև 15-րդ դարը գահակալած շատ պապերի նույնպես թաղված են այնտեղ։ Ինչպես Հռոմի ամենահին եկեղեցիներում, այս եկեղեցու և նրան հաջորդի մուտքը նույնպես արևելյան կողմից է եղել, իսկ աբսիդը՝ արևմտյան[25]։ Նախքան ներկայիս բազիլիկայի կառուցումը, Հին Սուրբ Պետրոսի բազիլիկան անունը օգտագործվել է իր նախորդի համար, երկու կառույցները տարբերելու համար[26]։

Վերակառուցման պլան[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարի վերջին, Ավինյոնյան պապականության ժամանակ, հին բազիլիկը անտեսվում է։ Առաջին պապը, որ ձեռնամուխ եղավ վերակառուցել կամ գոնե արմատական փոփոխություններ կատարել Նիկողայոս V պապն էր (1447-1455 թթ․)։ Նա հանձնարարեց հին շինության աշխատանքը Լեոնե Բատիստա Ալբերտիին և Բերնարդո Ռոսսելինոյին։ Վերջինս նաև պետք է լիովին նոր բազիլիկի նախագիծ կազմեր, կամ ամբողջովին փոխեր հինը։ Նրա կառավարությունը խափանվեց քաղաքական խնդիրների պատճառով, և երբ նա մահացավ, քիչ աշխատանք էր արվել[21]։ Այնուամենայնիվ, նա պատվիրել էր քանդել Կոլիզեումը և նրա մահվան ժամանակ, նոր շենքում օգտագործելու համար այնտեղից թվով 2,522 քար է տեղափոխվել[21][27]։ Նոր տրանսեպտի և բեմի հիմնադրումները ավարտվեցին, որոնք հավելելով պահպանված նավին և ենթակողմերին, հին բազիլիկին տալիս էին լատինական խաչի ձև։ Բեմի որոշ պատեր ևս կառուցվեցին[28]։

Սուրբ Պետրոսի տաճարի վերաբերյալ Հուլիոս II պապի ծրագիրը շատ ավելին էր, քան Նիկողայոս V-ի վերանորոգման կամ փոփոխման նախագիծը։ Այդ ժամանակ Հուլիոսը պլանավորում էր իր գերեզմանը, որը նախագծվել և ձևավորվել էր Միքելանջելոյի քանդակով և տեղադրվել էր տաճարում[29]։ 1505 թվականին Հուլիոսը որոշում կայացրեց քանդել հին բազիլիկը և փոխարինել մոնումենտալ կառույցով, որտեղ կտեղադրվեր նրա հսկայական գերեզմանը։ Մրցույթ անցկացվեց, և մի շարք նմուշներ պահպանվեցին Ուֆֆիցի պատկերասրահում։ Հաջորդ 120 տարիներին իրար հաջորդեցին տարբեր պապեր և ճարտարապետներ, որոնց համախմբված ջանքերի արդյունքն եղավ ներկայիս շենքը։ Հուլիոս II-ի կողմից սկսված նախագիծը շարունակեցին Լևոն X (1513-1521 թթ.), Ադրիանոս VI (1522-1523), Կղեմես VII (1523-1534), Պողոս III (1534-1549), Հուլիոս III (1550-1555), Մարկեղոս II (1555), Պողոս IV (1555-1559), Պիոս IV (1559-1565), Պիոս V (1565-1572), Գրիգոր XIII (1572-1585), Սիքստոս V (1585-1590), Ուրբանոս VII (1590), Գրիգոր XIV (1590-1591), Իննոկենտիոս IX (1591), Կղեմես VIII (1592-1605), Լևոն XI (1605), Պողոս V (1605-1621), Գրիգոր XV (1621-1623), Ուրբանոս VIII (1623-1644) և Իննոկենտիոս X (1644-1655) պապերը։

Ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Պետրոսի բազիլիկի ֆինանսավորման համար աշխատող մեթոդ է նվիրատվությունների դիմաց ինդուլգենցիաներ տրամադրելը։ Հիմնադրամի այս մեթոդի հիմնական խթանողը Մայնցի և Մագդեբուրգի արքեպիսկոպոս Ալբրեխտն էր, որը պետք է մեղմեր Հռոմի Կյուրիայի պարտքերի մարումը, վերականգնման ծրագրին նպաստելով։ Դրան նպաստելու համար նա նշանակել է գերմանական դոմինիկյան քարոզիչ Յոհան Տեցելին, որի վաճառքի գործը սկանդալ էր առաջացրել[30]։ Գերմանացի աստվածաբան, վանական Մարտին Լյութերը գրել է արքեպիսկոպոս Ալբրեխտին, որ դեմ է այդ «ինդուլգենցիայի վաճառքին»։ Նա նաև ընդգրկել է իր «Մարտին Լյութերի բանավեճը Ինդուլգենցիայի հզորության և արդյունավետության շուրջ» աշխատությունը, որը հայտնի էր որպես «95 թեզիսներ»[31]։ Սա Ռեֆորմացիա սկսելու գործոն էր, Բողոքականության ծնունդը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջողակ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրամանտեի նախագիծը
Ռաֆայելի նախագիծը
Միքելանջելոյի նախագիծը

Քրիստոնեական աշխարհի ամենամեծ կառույցի[32] համար անցկացված մրցույթի մի շարք նախագծեր այդպես էլ մնացին Ուֆիցի պատկերասրահում, Ֆլորենցիայում։ Ընտրվեց Դոնատո Բրամանտեի նախագիծը, որի հիմնադրումը սկսեց 1506 թվականին։ Տաճարի հատակագիծն ուներ հսկայական հունական խաչի տեսք, իսկ գմբեթի ձևը վերցված էր հռոմեական հսկայական շրջանաձև տաճարի՝ Պանթեոնի գմբեթից[32]։ Բրամանտեի դիզայնի և Պանթեոնի հիմնական տարբերությունն այն էր, որ վերջինիս գմբեթը հենված էր շարունակական պատի վրա, իսկ նոր բազիլիկի գմբեթը պետք է պահեին միայն չորս խոշոր կամարակալներ։ Այս առանձնահատկությունը պահպանվել է վերջնական նախագծում։ Բրամանտեի գմբեթը պետք է ամբողջանար լապտերով, վերջինս՝ իր փոքր գմբեթով, որն այլ կերպ շատ նման կլիներ Ֆլորենցիայի մայր տաճարի գմբեթին[33]։

Բրամանտեն նախատեսում էր, որ կենտրոնական գմբեթը շրջապատված լինի չորս ցածրադիր գմբեթներով, անկյունաձև առանցքով։ Հավասար պրեսբիտերիումը, նավը և տրանսեպտային թևերը պետք է լինեին երկկողմանի, որոնք կավարտվեին աբսիդում։ Շենքի յուրաքանչյուր անկյունում պետք է կանգնեցվեր աշտարակ, այնպես, որ ընդհանուր պլանը լիներ քառակուսի[34]։

1513 թվականին, երբ Հուլիոս պապը մահացավ, Բրամանտեին փոխարինեցին Ջուլիանո դա Սանգալլոն, Ջովաննի Ջոկոնդոն և Ռաֆայել Սանտին։ Սանգալլոն և Ջոկոնդոն 1515 թվականին մահացան։ Ռաֆայելը փոխեց նախագիծը՝ փոխարինելով հինգ որմնախորշերով նավով, յուրաքանչյուր ենթակողմերում՝ աբսիդային մատուռներով։ Ըստ Ռաֆայելի նախագծի պրեսբիտերիումը և տրանսեպտը արտաքին պատերը դարձնում էին ավելի հստակ, նվազեցնում աշտարակների չափերը, իսկ կիսաշրջանաձև աբսիդները առավել ընդգծում՝ յուրաքանչյուրը շրջապատելով ճեմավայրով[35]։

1520 թվականին 37 տարեկան հասակում մահանում է Ռաֆայելը, և նրա հաջորդ Բալդասսարե Պերուցցին պահպանեց այն փոփոխությունները, որոնք առաջարկել էր Ռաֆայելը, սակայն վերադառնում է Բրամանտեի «հունական խաչ» ունեցող հատակագծին և այլ առանձնահատկություններին[36] Այս ծրագիրը չիրագործվեց Եկեղեցու և պետության տարբեր դժվարությունների պատճառով։ 1527 թվականին Կառլոս V կայսր թալանում և կողոպտում է Հռոմը, իսկ 1536 թվականին Պերուցցին մահանում է, և նրա նախագիծը մնում է անկատար[32]։

Այս պահին Անտոնիո դը Սանգալլո Կրտսերը ներկայացրեց մի ծրագիր, որը միավորում է Պերուցցիի, Ռաֆայելի և Բրամանտեի առանձնահատկությունները։ Ըստ այդ նախագծի կառույցը ընդարձակում է, ունենում մեկ կարճ նավ՝ լայն ճակատամասով և կամարակապ սրահով։ Գմբեթի համար նրա առաջարկը կառուցվածքով և ձևավորմամբ շատ ավելի բարդ էր, քան Բրամանտեի պլանում, և ընդգրկում էր կամարաջիղեր արտաքին մասում։ Բրամանտեի պես Սանգալլոն առաջարկել էր, որ գմբեթն ունենա լապտեր, որը նրա վերափոխմամբ ավելի մեծ էր և շատ ավելի վարպետորեն մշակված[37]։ Սանգալլոյի հիմնական գործնական ներդրումն էր ամրապնդել Բրամանտեի խաչքարերը, որոնք սկսում էին ճաքել[21]։

1547 թվականի հունվարի 1-ին Պողոս III պապի օրոք Միքելանջելոն Սանգալլոն կրտսերին աջակցելով, ղեկավարեց Սուրբ Պետրոսի տաճարի կառուցումը[38]։ Նա հաճույքով չէր զբաղվում աշխատանքով։ Նրան ստիպել է Պողոս III-ը, որի ընտրած թեկնածուն՝ Ջուլիո Ռոմանոն մահացել էր, իսկ Ջակոպո Սանսովինոն հրաժարվել էր՝ մեկնելով Վենետիկ։ Միքելանջելոն գրեց. «Ես դա անում եմ միայն Աստծո սիրո համար և ի պատիվ Առաքյալի»: Նա պնդեց, որ իրեն պետք է ազատություն տրվի վերջնական նպատակին հասնելու համար[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Banister Fletcher, the renowned architectural historian calls it "the greatest creation of the Renaissance" and "... the greatest of all churches of Christendom" in Fletcher 1996, էջ. 719 .
  2. 2,0 2,1 Claims made that the Basilica of Our Lady of Peace of Yamoussoukro in Côte d'Ivoire is larger appear to be spurious, as the measurements include a rectorate, a villa and probably the forecourt. Its dome, based on that of St. Peter's Basilica, is lower but carries a taller cross, and thus claims to be the tallest domed church
  3. James Lees-Milne describes St. Peter's Basilica as "a church with a unique position in the Christian world" in Lees-Milne 1967, էջ. 12 .
  4. «St. Peter's Basilica (Basilica di San Pietro) in Rome, Italy»։ reidsitaly.com 
  5. 5,0 5,1 5,2 Baumgarten 1913
  6. Papal Mass (accessed 28 February 2012)
  7. Fletcher 1975
  8. 8,0 8,1 8,2 Pio V. Pinto, pp. 48–59
  9. «St. Peter's Square – Statue of St. Paul»։ saintpetersbasilica.org։ Վերցված է 22 December 2010 
  10. Helen F. North, quoted in Secrets of Rome, Robert Kahn, (1999) pp. 79–80
  11. Ralph Waldo Emerson, 7 April 1833
  12. Benedict XVI's theological act of renouncing the title of "Patriarch of the West" had as consequence that Catholic Roman Rite patriarchal basilicas are today officially known as Papal basilicas.
  13. The Treaty of the Lateran by Benedict Williamson; London: Burns, Oates, and Washbourne Limited, 1929; pages 42–66). This is in contrast to the other three Papal Major Basilicas, which are within Italian territory and not the territory of the Vatican City State. (Lateran Treaty of 1929, Article 15 (Ibidem)) However, the Holy See fully owns these three basilicas, and Italy is legally obligated to recognize its full ownership thereof (Lateran Treaty of 1929, Article 13 (Ibidem)) and to concede to all of them "the immunity granted by International Law to the headquarters of the diplomatic agents of foreign States" (Lateran Treaty of 1929, Article 15 (Ibidem)).
  14. «St. Peter's Basilica — Interior of the Basilica»։ Internet Portal of the Vatican City State։ էջ 2։ Արխիվացված օրիգինալից-ից 26 February 2009-ին։ Վերցված է 2 January 2009 
  15. Centre UNESCO World Heritage։ «Vatican City»։ whc.unesco.org (անգլերեն)։ Վերցված է 2016-08-09 
  16. «St. Peter's - The Nave»։ Saintpetersbasilica.org։ Արխիվացված օրիգինալից-ից 16 July 2012-ին։ Վերցված է 9 August 2016 
  17. Wikisource-logo.svg «Basilica of St. Peter»։ Catholic Encyclopedia։ Նյու Յորք: Robert Appleton Company։ 1913 
  18. Ellis Edward Robb (21 December 2004)։ The Epic of New York City: A Narrative History։ Basic Books։ էջ 413։ ISBN 978-0-7867-1436-0։ Վերցված է 2016-08-09։ (subscription required (help)) 
  19. Fodor's Travel Guides (2014)։ Fodor's Italy 2015։ Travel Distribution։ ISBN 0-8041-4291-2 – via Google Books 
  20. «Catholic Encyclopedia: St. Peter, Prince of the Apostles»։ New Advent։ 1 February 1911։ Վերցված է 28 March 2011 
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 Lees-Milne 1967
  22. Frank J. Korn, Hidden Rome Paulist Press (2002)
  23. Hijmans Steven։ «University of Alberta Express News»։ In search of St. Peter's Tomb։ Արխիվացված օրիգինալից-ից 25 January 2006-ին։ Վերցված է 25 December 2006 
  24. Cunningham Lawrence (2010)։ «Cultures and Values»։ USA: Clark Baxter։ էջ 671Կաղապար:Inconsistent citations 
  25. Dietz Helen (2005)։ «The Eschatological Dimension of Church Architecture»։ Sacred Architecture Journal 10Կաղապար:Inconsistent citations 
  26. Boorsch Suzanne (Winter 1982–1983)։ «The Building of the Vatican: The Papacy and Architecture»։ The Metropolitan Museum of Art Bulletin 40 (3): 4–8 
  27. Quarrying of stone for the Colosseum had, in turn, been paid for with treasure looted at the Siege of Jerusalem and destruction of the temple by the emperor Vespasian's general (and the future emperor) Titus in 70 AD., Claridge, Amanda (1998). Rome: An Oxford Archaeological Guide (First ed.). Oxford, UK: Oxford University Press, 1998. pp. 276–282. 0-19-288003-9.
  28. Betts 1993, էջեր. 6–7
  29. Julius II's tomb was left incomplete and was eventually erected in the Church of St Peter ad Vincola.
  30. "Johann Tetzel", Encyclopædia Britannica, 2007: "Tetzel's experiences as a preacher of indulgences, especially between 1503 and 1510, led to his appointment as general commissioner by Albrecht, archbishop of Mainz, who, deeply in debt to pay for a large accumulation of benefices, had to contribute a considerable sum toward the rebuilding of St. Peter's Basilica in Rome. Albrecht obtained permission from Pope Leo X to conduct the sale of a special plenary indulgence (i.e., remission of the temporal punishment of sin), half of the proceeds of which Albrecht was to claim to pay the fees of his benefices. In effect, Tetzel became a salesman whose product was to cause a scandal in Germany that evolved into the greatest crisis (the Reformation) in the history of the Western church."
  31. Hillerbrand, Hans J. "Martin Luther: Indulgences and salvation," Encyclopædia Britannica, 2007.
  32. 32,0 32,1 32,2 Fletcher 1975
  33. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Hartt անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  34. Bramante's plan, Gardner, Kleiner & Mamiya 2005, էջ. 458
  35. Raphael's plan, Fletcher 1996, էջ. 722 Կաղապար:Clarify
  36. Peruzzi's plan, Fletcher 1996, էջ. 722 Կաղապար:Clarify
  37. Sangallo's plan, Fletcher 1996, էջ. 722 Կաղապար:Clarify
  38. Goldscheider 1996

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]