Jump to content

Սուրբ Պետրոսի հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
իտալ.՝ Piazza San Pietro
Սուրբ Պետրոսի հրապարակ
Երկիր Վատիկան[1]
ՏեղագրությունՎատիկան
Անվանվել էՀռոմի Սուրբ Պետրոս տաճար
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. Սուրբ Պետրոսի հրապարակ (իտալ.՝ Piazza San Pietro), ընդարձակ հրապարակ Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի դիմաց։ Ունի երկու համաչափ կիսաշրջանների տեսք։ Այստեղ հավատացյալների մեծ բազմություն է հավաքվում, որպեսզի լսի Հռոմի պապին։ 1930–ական թվականներին Մուսոլինիի ջանքերով կառուցվել է Հռոմի կենտրոնից մինչև Սուրբ Պետրոսի հրապարակ ձգվող ընդարձակ փողոց, որն ստացել է «Հաշտության փողոց» անվանումը (իտալ.՝ Via della Conciliazione

Հրապարակը շրջապատում են Բերնինիի նախագծած տոսկանյան կիսաշրջանաձև սյունաշարերը, որոնք տաճարի հետ կազմում են բանալու խորհրդանշական ձև։ Կենտրոնում եգիպտական կոթողն է, որը Հռոմ է բերել կայսր Կալիգուլան։ Ավանդությունը վկայում է, որ այն զարդարել է Ներոնի կրկեսը, որտեղ գլխատվել է Պետրոս առաքյալը։ Հենց այդ տեղում էլ վեր է խոյացել Սուրբ Պետրոսի տաճարը։ Հրապարակի կոթողը միակն է, որ անփոփոխ կանգնած է եղել մինչև Վերածննդի շրջանը։ Միջնադարում հռոմեացիները կարծում էին, որ կոթողի վերին մասի գնդաձև մասում պահվում է Հուլիոս Կեսարի աճյունի մոխիրը[2]։

Կոթողի մոտից սալահատակին տրավերտինից ճառագայթներ են ձգվում այնպես, որ կոթողը գնոմոնի դեր է կատարում։

Համայնապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Պետրոսի հրապարակ
Սուրբ Պետրոսի հրապարակ


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Touring Club Italiano, Roma e Dintorni, which furnishes the statistics in these notes.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Պետրոսի հրապարակ» հոդվածին։