Օկտավիայի սյունասրահ

Օկտավիայի սյունասրահ (լատին․՝ Porticus Octaviae), անտիկ կառույցի ավերակներ Հռոմում։ Շինությունը կառուցվել է Օգոստոսի օրոք Ք.ա. 33-23 թվականներին Մետելլի սյունասրահի տեղում, որը կառուցել էր Ցեցիլիուս Մակեդոնացին Ք.ա. 131 թվականին[1] և նվիրել կայսեր քրոջը՝ Օկտավիային։ Կառույցն իրենից ներկայացնում էր ուղղանկյուն հրապարակ՝ 118 մ. լայնությամբ, ցածր ամբիոնի վրա, շրջապատված էր կրկնակի գրանիտե սյունաշարով և զարդարված էր մարմարով ու բազմաթիվ արձաններով։ Դրանցից էին Լիսիպոսի հեծյալների 34 բրոնզե արձանները, որոնք ներկայացնում էին Ալեքսանդր Մակեդոնացուն և իր զորապետներին։ Օկտավիայի սյունասրահը տուժել է 80 թվականի հրդեհից և վերականգնվել է Դոմիցիանոսի օրոք[2]։ Սյունասրահն ներառում էր Յուպիտեր Ստատորի և Յունոնա Ռեգինայի տաճարները, գրադարանը և Օկտավիայի կուրիան։ 10-րդ դարում սյունասրահն ու Մարցելլա թատրոնը դարձել են կրպակներ և արհեստանոցներ, ինչպես նաև սյունասրահում էր գտնվում ձկան շուկան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://penelope.uchicago.edu/Thayer/E/Gazetteer/Places/Europe/Italy/Lazio/Roma/Rome/_Texts/PLATOP*/Porticus_Octaviae.html
- Piranesi, Le antichità Romane. Firmin Didot Freres, Paris, 1835. T. 4 tav. XXXIX — XLV
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկտավիայի սյունասրահ» հոդվածին։ |
|