Չորս շատրվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շատրվան
Չորս շատրվան
Quattro Fontane
Quattro Fontane.jpg
Հռոմի Չորս շատրվանը
Երկիր Իտալիա
Տեղագրություն Իտալիա Հռոմ, Իտալիա
Շինարար Դոմենիկո Ֆոնտանա և Պիետրո դա Կորտոնա
Հիմնադիր Սիքստոս V
Շինարարության սկիզբ 1588 թվական
Շինարարության վերջ 1593 թվական
Կարգավիճակ գործող շատրվան
Կոորդինատներ: 41°54′7.06″ հս․ լ. 12°29′26.65″ ավ. ե. / 41.9019611° հս․. լ. 12.4907361° ավ. ե. / 41.9019611; 12.4907361
Չորս շատրվանը Վիքիպահեստում

Չորս շատրվան (իտալ.՝ Quattro Fontane), չորս նախառենեսանսյան շատրվաններից կազմված խումբ, տեղադրված Հռոմում, Չորս շատրվանների (իտալ.՝ Via delle Quattro Fontane) և Կվիրինալե փողոցների հատման վայրում (իտալ.՝ Via del Quirinale

Չորս շատրվան

Ստեղծվել են Հռոմի պապ Սիքստոս V-ի որոշմամբ և տեղադրված խաչմերուկում 1588-1593 թվականներին։ Շատրվանների արձանները իրենցից ներկայացնում են Տիբեր գետի (Հռոմի խորհրդանիշը), Առնո գետի (Ֆլորենցիայի խորհրդանիշը), ինչպես նաև Դիանա աստվածուհուն (անարատության խորհրդանիշը) և Յունոնա աստվածուհուն (կանացի ուժի խորհրդանիշը)։ Առնո, Տիբեր և Յունոնա շատրվանները ստեղծվել են ճարտարապետ Դոմենիկո Ֆոնտանայի կողմից, իսկ Դիտանայի շատրվանը նախագծվել և կառուցվել է նկարիչ և քանդակագործ Պիետրո դա Կորտոնի կողմից։

Խաչմերուկից բացվում է տեսարան անմիջապես երեք կոթողի վրա՝ Սանտա Մարիա Մաջորե եկեղեցու, Տրինիտա դեի Մոնտի եկեղեցու և Կվիրինալ բլրի։ Շատրվանների հարևանությամբ տեղակայված է նրանից անվանում ստացած քանդակագործ Ֆրանչեսկո Բորոմինիի Սան Կարլո ալլե Կուատրո Ֆոնտանե (իտալ.՝ San Carlo alle Quattro Fontane) ուշբարոկկոյական եկեղեցին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]