Քվիրինալյան պալատ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Քվիրինալյան պալատ Palazzo del Quirinale | |
|---|---|
պալատի ճակատային մաս | |
| Երկիր | Իտալիա |
| Քաղաք | Հռոմ Կվիրինալ |
| Նախագծի հեղինակ | Դոմենիկո Ֆոնտանա Կառլո Մադերնա |
| Հիմնադիր | Գրիգոր XIII |
| Շինարարության սկիզբ | 1573 թ. |
| 🌐 | quirinale.it և quirinale.it/qrnw/statico/palazzo/palazzo.htm |
| 41°54′0″N 12°29′15″E / 41.90000°N 12.48750°E | |
![]() | |
![]() | |
Քվիրինալյան պալատ (իտալ.՝ Palazzo del Quirinale), 16-րդ դարի պալատ Քուիրիլյան բլրի վրա Հռոմում։ Մեր օրերում պալատը Իտալիայի նախագահի նստավայրն է։ Պալատը նախագծել է Դոմենիկո Ֆոնտանան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պապական նստավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատը կառուցվել է 1573 թ. որպես Գրիգորի XIII պապի ամառային նստավայր։ Քուիրինալյան պալատում անց են կացվել չորս գաղտնի ժողով՝ 1823 թ.գաղտնի ժողովը, 1829 թ.գաղտնի ժողովը, 1830-1831 թթ գաղտնի ժողովը և 1846 թ. գաղտնի ժողովը։ XX դարի առաջին կեսին պալատում ապրում էր թագավոր Վիկտոր Էմանուիլ III:
Ինտերիեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահի աշխատասենյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջ այս սենյակը եղել է պապի ամառային ննջարանը։ Ավելի ուշ սենյակը օգտագործվում էր որպես ճաշասենյակ։ Հիմա այն օգտագործվում է նախագահի կարևոր հանդիպումների համար (այլ երկրների նախագահների կամ սենատի ներկայացուցիչների հետ)։ Այդ սեղանի մոտ նախագահը ամանորյա շնորհավորանք է անում ժողովրդին։
Հայելիների սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին տարիներին պալատի պատերը դատարկ էին։ Շքեղ դեկորը հայելիներով պատված ստեղծվել է դեռ Նապոլեոնի տիրապետության տակ գտնվելու ժամանակ։ Սրահը պետք է լիներ թագավորական, այդ իսկ պատճառով պատված է հայելիներով։ 1877 թվականից սրահը օգտագործվել է որպես հանդիսությունների սրահ։
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվիրինալյան պալատ» հոդվածին։ |
| ||||||

