Jump to content

Պիացցա դել Պոպոլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
իտալ.՝ Piazza del Popolo
Պիացցա դել Պոպոլո
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՄունիսիպիո I[1]
Միանում էVia di Ripetta?, via del Corso? և Via del Babuino?
Ստեղծում1818
ՃարտարապետGiuseppe Valadier?
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

«Պիացցա դել Պոպոլո» (իտալ.՝ Piazza del Popolo) ընդարձակ հրապարակ Հռոմում։ Անվանումն իտալերենով նշանակում է «Ժողովրդական հրապարակ», սակայն պատմականորեն այն կապվում է Սանտա Մարիա դել Պոպոլո եկեղեցու հետ, որը գտնվում է հրապարակի հյուսիսարևելյան անկյունում։

Ճարտարապետությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպպե Վալադիեի ձևավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հռոմի ժամանակաշրջանում այն կոչվել է Պորտա Ֆլամինիա, իսկ այժմ՝ Պորտա դել Պոպոլո։ Այն Վիա Ֆլամինիա ճանապարհի սկզբնակետն էր՝ դեպի Ռիմինի և դեպի հյուսիս գնացող ամենակարևոր մայրուղու։ Միևնույն ժամանակ այն Հռոմ այցելողների առաջին կետն էր՝ նախքան երկաթուղիներ կառուցելը։ Դարեր շարունակ Պիացցա դել Պոպոլոն հասարակության մահապատիժների տեղ էր, որոնցից վերջինը տեղի ունեցավ 1826 թվականին։

Հրապարակը ձևավորվել է 1811-1822 թվականներին (որոշ աղբյուրներում՝ 1815-1816) ճարտարապետ Ջուզեպպե Վալադիեի[2] կողմից։ Նա հեռացրել է 1572 թվականին Ջակոմո Դելլա Պորտայի կողմից կառուցած շատրվանը[3], քանդել որոշ աննշան շենքեր և բարձր պատեր կառուցել, որպեսզի կազմեր երկու կիսաշրջաներ, ինչպես Լորենցո Բերնինիի նախագծով Սուրբ Պետրոսի հրապարակում։ Վալադիեն ընդգրկել է ծառերը որպես հիմնական տարր և երեք անգամ ավելի ընդյալնել տարածքը՝ նրան տալով օվալաձև տեսք։

Ֆլամինիո (Պոպոլո) սյունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եգիպտական Ֆլամինիո (Պոպոլո) սյունը Պիացցա դել Պոպոլո հրապարակում

1589 թվականին Սիքստիուս V Պապը Սեթիուս I սյունը տեղափոխեց Մեծ Կրկեսից դեպի Պիացցա դել Պոպոլո։ Կանգնեցվեց ճարտարապետ Դոմենիկո Ֆոնտանայի կողմից հրապարակի կենտրոնում։Սյան երեք կողմերը կերտվել էին Սեթիոսի կառավարման շրջանում, իսկ չորրորդ կողմը՝ Ռամզես II-ի։ Կառուցվել է մ.թ.ա. 1300 թվականին և կանգնեցված է եղել Հելիպոլիսի Արևի Տաճարում։ Այն հնագույներից երկրորդն է և ամենաերկարներից մեկը (24 մ բարձրություն, 34 մ՝ պատվանդանով հանդերձ)։ Բերվել է Հռոմ մ.թ.ա. X դարում Օգոստոս Օկտավիանոս կայսեր պատվերով և տեղադրվել Մեծ Կրկեսում՝ հավերժացնելով Եգիպտոսի գրավումը։ Հրապարակում եղել է նաև կենտրոնական շատրվան, որը 1818 թվականին տեղափոխվել է Նիկոսիա հրապարակ[4]։

Փողոցներ և այլ շինություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորտա դել Պոպոլո դարպասը

Հրապարակից սկիզբ են առնում երեք փողոցներ՝ Վիա դել Կորսոն կենտրոնից, Վիա դել Բաբուինոն ձախ կողմից և Վիա դի Ռիպետան՝ աջից։ Կենտրոնական փողոցը, որ հայտնի է որպես Վիա դել Կորսո, հնագույն Վիա Լատան է, և հյուսիսային կողմից այն հատվում է Հին Հռոմի Վիա Ֆլամինիա ճանապարհի հետ, որն էլ տանում է դեպի Սան Մարկո հրապարակ, Կապիտոլիում և Հռոմի ֆորում։ Վիա դի Ռիպետան անցնում է Օգոստոսի դամբարանի կողքով դեպի Տիբր գետ։ Վիա դել Բաբուինոն ուղղվում է դեպի Իսպանական հրապարակ։ Փողոցն իր անունը ստացել է Սիլենտիուսի քանդակից, որը հայտնի է որպես «Բաբուն»։ Հրապարակի հյուսիսային կողմում է գտնվում Պորտա դել Պոպոլո (կամ Պորտա Ֆլամինիա) դարպասը։ Այն կառուցվել է 1562 թվականին ճարտարապետ Նաննի դե Բաչչիո Բիջիոյի կողմից,Պիուս 4-րդ Պապի պատվերով, որպեսզի Հռոմ եկող ուխտավորների համար տպավորիչ լինի։ Նրա ներկայիս արտաքին տեսքը ստացել է Լորենցո Բերնինին 1655 թվականին Ալեքսանդր 7-րդ Պապի պատվերով։ Վերակառուցման շարժառիթը Շվեդիայի թագուհի Քրիստինայի այցն էր Հռոմ[5]։

Ջուզեպպե Վալադիեն Պիացցա դել Պոպոլո հրապարակում կանգնեցրել է մի քանի շատվաններ։ Եգիպտական սյան պատվանդանի մոտ է գտնվում եգիպտական ոճով կերտված 4 առյուծներով շատրվանները (1818-1824 թվականներին), իսկ հրապարակի արևմտյան մասում է գտնվում Նեպտունի շատրվանը իտալ.՝ Fontana del Nettuno[6], որտեղ կանգնեցված է Նեպտունը՝ եռաթևը ձեռքին, տրիտոնների և երկու դելֆինների հետ։ Նրա դիմաց է գտնվում իտալ.՝ Fontana della dea di Roma շատրվանը։ Կենտրոնական մասում կանգնեցված է Հռոմի Աստվածուհին, ներքևում Կապիտոլիական գայլի՝ Հռոմի հիմնադրի արձանիկը[7]։

Պիացցա դել Պոպոլոյի եկեղեցիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակի հարավային մասում գտնվում է 2 համաչափ կառուցված եկեղեցիներ։ Նրանց միջով անցնում է Վիա դել Կորսո փողոցը, որը ձգտվում է դեպի Պիացցա Վենեցիա հրապարակ։ Եկեղեցիները՝ Սանտա Մարիա դեյ Միրակոլին և Սանտա Մարիա ին Մոնտեսանտոն պատվիրել է Ալեքսանդր VII Պապը 1658 թվականին։ Դրանք երկուսն էլ նախագծվել են Կառլո Ռեինալդիի կողմից։ Եկեղեցիները թեև արտաքնապես նման են, սակայն դրանցում կան մակերեսային տարբերություններ։ Պորտա դել Պոպոլո դարպասի մոտ է գտնվում մեկ այլ եկեղեցի՝ Սանտա Մարիա դել Պոպոլոն։ Այն կառուցվել է 1477 թվականին։ Նրանում կան շատ արվեստի գործեր, ինչպիսին են Կարավաջջիոյի 2 հայտնի կտավներ և հռոմեական հնագույն ապակուց պատրաստված պատուհաններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Valadier published his first proposal for the Piazza del Popolo in 1794; the final proposal as built appeared in 1816, when the works were already in progress.
  3. Della Porta's fontana dello trullo has been cleaned and re-erected in piazza Nicosia.
  4. This obelisk was originally a set of two but the 'mate' has not been found with a degree of certainty.
  5. Whereas such festive structures elsewhere were built of weather-resistant plaster,this structure was more permanently executed in stone.See the festive tradition of the royal entry.
  6. This fountain should not be confused with the Fountain of Neptune in the Piazza Navona.
  7. M.G. Tolomeo, "Le fontane del piazza del Popolo e la mostra del nuovo aquedotto Vergine elevato", Il Trionfo dell'acqua (Rome, 1986:240-43).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիացցա դել Պոպոլո» հոդվածին։