Հին Եգիպտոսի Փարավոն
|
Սեթի I
|
|
Մերնեպտահ
|
Ռամզես II (Մեծ)
|
XIX դինաստիա 1279 — 1213 թթ. մ.թ.ա. (66 տարի)
|
Դինաստիական շրջան, Նոր թագավորություն |
---|
 | Հին Եգիպտոսի փարավոն |
---|
Պատմական ժամանակաշրջան | Դինաստիական շրջան, Նոր թագավորություն |
---|
Դինաստիա | XIX դինաստիա |
---|
Կառավարման տարիներ | 1279 — 1213 թթ. մ.թ.ա. (66 տարի) |
---|
Նախորդող | Սեթի I |
---|
Հաջորդող | Մերնեպտահ |
---|
| . |
---|
Ամուսին |
- Նեֆերտարի
- Մերիթամոն
- Իսիտնոֆրետ I
- Բենտ-Անատ
- Նեբեթաուի
- Հենութաուի
|
---|
Երեխաներ |
- Аменхерхепешеф[փա՞ստ]
- Խաեմուաս
- Մերնեպտահ
|
---|
Հայր | Սեթի I |
---|
Մայր | Թույա |
---|
Ծնվել է | մ.թ.ա. 1303 |
---|
Մահացել է | մ.թ.ա. 1213 |
---|
Թաղման վայր | Թագավորների հովիտ, KV7 դամբարան |
---|
|
Ռամզես II[1][2]- Հին Եգիպտոսի XIX դինաստիայի 3-րդ փարավոն, կառավարել է մոտավորապես մ․թ․ա․ 1279-1213 թթ․։ Հաճախ հիշատակվում է որպես Հին Եգիպտոսի մեծագույն, ամենահզոր և առավել նշանավոր փարավոն[3]։
Ռամզես II-ը մանուկ ժամանակ
Ռամզես II-ը գահ բարձրացավ շեմուի (երաշտ) սեզոնի 3-րդ ամսվա 27-րդ օրը։
Այդ ժամանակ երիտասարդ թագավորը մոտ քսան տարեկան էր[4]։
Չնայած արձանների և փաստաթղթերի ահռելի քանակությանը, որոնք իրենց մեջ ունեն Ռամզես II անունը, իր ավելի քան 66-ամյա թագավորությունը պատմական աղբյուրներում բավականին անհավասարաչափ է լուսաբանված։
Թվագրված փաստաթղթերը առկա են իր թագավորության յուրաքանչյուր տարվա համար, բայց դրանք խիստ տարբեր են՝ կրոնական ծիսակարգերի համար նախատեսված արձաններից մինչև անգամ մեղրի համար նախատեսված տարրաները։
Հաղթանակ նուբիացիների և լիբիացիների նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռամզես II-ի կառավարման առաջին ամիսներից պահպանվել են քանանացիների գերեվարման պատկերները։
Փարավոնը անձամբ է մասնակցել Նուբիայի ապստամբությունը ճնշելու համար մղվող պայքարին։ Այս արշավանքի ընթացքում, ընդամենը մեկ, նոսր բնակեցված շրջանում 7000 մարդ է զոհվել։ Պահպանվել են նաև արևմտյան հարևանների՝ լիբիացիների դեմ տարած հաղթանակի պատկերներ[5]։
Ավելի ուշ, կառավարման 2-րդ տարում, Ռամզես II-ը հաղթանակ է տանում Շերդանի ծովահենների նկատմամբ[6](արդյունքում նրանք բնակություն են հաստատում Սարդինիայում[7])։
Շերդանի գերիներով համալրում են եգիպտական զորքերի շարքերը, որոնք հետագայում փարավոնին ծառայելով, մարտնչում են Սիրիայի և Պաղեստինի դեմ մղվող մարտերի առաջին շարքերում։
Ամրապնդելով պետության հիմքերը, Ռամզես II-ը սկսում է պատրաստվել Խեթերի դեմ պատերազմին։
Կառավարման 4-րդ տարում, ձեռնարկում է առաջին արշավը Հարավարևմտյան Ասիա` Փյունիկիայի և Պաղեստինի ուղղությամբ։ Այս արշավի արդյունքում Ռամզես II-ը գրավում է Բեյրութը։
Կառավարման 5-րդ տարվա գարնանը հավաքելով ավելի քան 20-հազարանոց զորք, իր երկրորդ արշավն է սկսում՝ սահմանամերձ Չիլու ամրոցից։ 29 օր անց, եգիպտական 4 ռազմական միավորներ, որոնք կոչվել էին Ամոնի, Ռայի, Պտահի և Սեթի պատվին (յուրաքանչյուրում հինգ հազար ռազմիկ) վրաններ են խփում Կադեշի մոտակայքում։
Դրանից ավելի վաղ, ռազմական միավորներից մեկը, որը կազմել էր փարավոնը (հավանաբար ընտրյալ ռազմիկներից), ուղարկվել էր ծովի ափի երկայնքով հետագայում Կադեշի մոտ հիմնական ուժերի հետ միավորման համար։
Հաջորդ օրն առավոտյան եգիպտական հազարավոր զորքը սկսում է Օրոնտով գետնանցումը։ Շփոթմունքի մեջ հայտնվելով՝ եգիպտական ճամբարներ ուղարկված խեթական հետախույզների կողմից, որոնք վստահեցնում էին, որ խեթերը նահանջել են հեռավոր հյուսիս՝ Հալեպի մոտ, Ռամզեսի զորքը միայն «Ամոն»-ով միավորվելով և չսպասելով մնացած զորքերի ջրանցմանը, շարժվում է դեպի Կադեշ։
Եգիպտական պատմական աղբյուրների համաձայն խեթական բանակը կազմված էր 3500 մարտակառքից (յուրաքանչյուրում երեք ռազմիկ) և 17 հազար հետևակից։ Զինվորների ընդհանուր քանակը մոտավորապես 28 հազար էր։ Խեթական զորքը համալրված էր այլ թագավորությունների զորքերով ինչն էլ խեթերի արքա Մուվաթալլի II-ին դժվարեցնում էր այդ խառնամբոխի ղեկավարումը։
Անձամբ ղեկավարելով զորքը, բացառապես նրա կամքի ուժի ու զորավարական տաղանդի շնորհիվ, եգիպտական բանակը ոչ միայն գլխովին չի ջախջախվում, այլև հարաբերական հաղթանակ է գրանցում խեթական բանակի նկատմամբ։ Այս ճակատամարտի նկարագրության մեջ առաջին անգամ հանդիպում է «շտռաֆբատի» սկզբունքը, երբ խուճապը բացառելու համար նետաձիգները նետահարում էին առանց հրաման նահանջած ցանկացած եգիպտացու։
Ճակարտամարտը նկարագրող պատմական աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կադեշի ճակատամարտը խորը տպավորություն է թողնում Ռամզես II-ի վրա, որն էլ հրամայում է պատմություններ գրել այդ իրադարձությունների մասին և մարտերի համայնապատկերները «նկարազարդել» տաճարների պատերին, այդ թվում Աբիդոսում, Կառնակում, Լուքսորում և Աբու Սիմբելում։
Եգիպտոսի և Խեթական թագավորության միջև կնքված խաղաղության պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուվաթալլի II-ի մահը բավականին հանդարտեցնում է Եգիպտոսի և Խեթիայի հարաբերությունները։
Ռամզես II-ի գահակալման 21-րդ տարվա ձմռանը[8] Հաթթուսիլիս III-ի դեսպանը ժամանում է Եգիպտոսի մայրաքաղաք և իր թագավորի անունից եգիպտական թագավորին է հանձնում արծաթե հուշատախտակը՝ պայմանագրի սեպագիր գրությամբ՝ կնիքներով հաստատված, ըստ որի Հյուսիսային Սիրիան մնում է խեթերին, իսկ Հարավային Սիրիան, Պաղեստինը և Փյունիկիան անցնում է Եգիպտոսի իրավասությանը։ Խեթա-եգիպտական այդ դաշինքը նախատեսում էր նաև 22 փոխօգնության պայմաններ (ավելի ուշ դաշինքն ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ. Ռամսես II-ը կնության է առնում խեթական արքայադստերը)։ Պայմանագիրը թարգմանվում է[9] եգիպտերեն և հավերժացվում է Կառնակի և Ռամզեսեումի պատերին։
Պատասխան պայմանագիրը, որը փարավոնը ուղարկում է Հաթթուսիլիս III-ին, նույնպես սեպագիր էր և գրված էր աքքադերենով։ Այս տարբերակի պատառիկները պահպանվել են Բողազքյոյի արխիվում։
Այսպիսով մոտ երկու դար ընթացող Եգիպտոսի և Խեթական տերության հետ հակամարտությունը, որի ընթացքում տեղի էին ունեցել հին աշխարհի մի շարք խոշորագույն ճակատամարտեր, այդ թվում Ք.Ա. 1274թ. տեղի ունեցած Քադեշի ճակատամարտը, լուծվում է, երբ ինչպես եգիպտացիներին, այնպես էլ խեթերին սկսում են սպառնալ այլ ազգեր, և Ք.Ա. 1258 թվականին Ռամզես II-ը ու խեթերի արքա Հաթթուսիլիս III-ը կնքում են պատմական քրոնիկներում արձանագրված առաջին հաշտության պայմանագրերը, որով սահմանվում է, որ հին աշխարհի այս երկու գերտերությունները ոչ միայն կդադարեցնեն թշնամանքը, այլև կսատարեն միմյանց՝ երրորդ կողմի ներխուժման դեպքում։ Պայմանագրում նշվում էր նաև, որ «Եթե որևէ մեկը փախչի Եգիպտոսից և գնա խեթերի երկիր, ապա խեթերի թագավորը նրան չի պահի իր երկրում և կվերադարձնի Ռամզես II-ի երկիր»։ Փախուստի հանգամանքն ինքնին եղել է հանձնման հիմք։ Պայմանագիրն ապահովել է նաև հարցման ենթակա անձանց անվտանգությունը. «Նրանց մահապատժի ենթարկելիս չեն վնասի նրանց աչքերը, շրթունքները և ոտքերը»։
Այս պատմական պայմանագրի կրկնօրինակը պահպանվում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի սրահում։
Խեթական պատերազմից հետո Ռամսես II-ը ևս 45 տարի կառավարում է Եգիպտոսը։ Ստորին Եգիպտոսում, Դելտայի արևելքում նա հսկայական շինարարություն է ծավալում[10]։ Այստեղ անցկացվում են ջրանցքներ, կառուցվում քաղաքներ, ինչպես նաև մայրաքաղաք Պեր-Ռամզեսը (Ռամզեսի տուն)[11]։ Շինարարական աշխատանքներից հետո Նեղոսի ողջ արևելյան դելտան կոչվում է Ռամսեսի երկիր։ Հայտնի են նաև փարավոնի մեծածավալ շինարարական աշխատանքները Նուբիայում, Թեբեում, Կառնակում, Աբիդոսում։
Տաճարներ է կառուցել Մեմփիսում, Աբիդոսում ավարտին է հասցրել հոր՝ Սաթի I-ի հոյակերտ տաճարը, ընդլայնել է Լուքսորի տաճարը, այնտեղ կառուցելով լայնարձակ պալատներ և քանդակազարդ սյուներ։
Տաճարներ է կառուցում Նուբիայում, Նեղոսի արևմտյան ափին՝ Աբու Սիմբելում[12], Ասուան քաղաքից 280 կմ դեպի հարավ։ Ժայռերի մեջ փորված երկու տաճարներից մեծը նվիրված Է Ամոն, Պտահ և Հարախտի աստվածներին ու իրեն՝ փարավոնին, փոքրը՝ Հաթոր աստվածուհուն և փարավոնի կնոջը՝ Նեֆերտարիին։ Մեծ տաճարի շքամուտքի երկու կողմում քանդակված են մոտ 20 մ բարձրությամբ հսկա արձաններ, բոլոր աստվածներին պատկերում է իր կերպարով։ Փարավոնի հայացքն ուղղված է դեպի արևելք, դեպի ծագող արևի կողմը։ Ռամզեսի ոտքերի մոտ իր ընտանիքի անդամներից ոմանց անձաններն են, մասնավորապես կնոջ՝ Նեֆերտարիի, մոր և մի քանի երեխաների, նա ավելի քան 200 երեխա ուներ։
1979 թ-ին այն դասվել է Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։
Մոտ 90 տարեկան հասակում տառապել է ատամնաբուժական ծանր խնդիրներով, արթրիթիով և զարկերակների քրոնիկ հիվանդությունով[13]։
Այսպիսով Եգիպտոսը հարստացրել է նաև տարբեր բուժ պարագաներով դրանք ներկրելով մյուս կայսրություններից։
Ունեցել է շատ կանայք և երեխաներ, կառուցել է բազմաթիվ հուշարձաններ, տաճարներ, արձաններ որոնցից նվիրել է և իր սիրելի թագուհուն` Նեֆերտարիին։
Ռամսես II–ին փոխարինում է նրա 13-րդ որդին` Մեր-Նե-Պտահը։
Հետագայում ավելի քան 9 փարավոն վերցրել են Ռամզես անունը` ի պատիվ նրա։
Ռամզես II-ի մարմինը սկզբնապես թաղվում է Թագավորների հովտում, KV7 դամբարանում, բայց դամբարաներ թալանողների պատճառով, վերաթաղվում է չորս անգամ։ Սկզբում տեղափոխում են հոր՝ Սեթի I-ի դամբարան, որը հետագայում թալանվում է, հետո վերաթաղում են Իմհալի թագուհու դամբարանում, սակայն այն ևս թալանում են, հետո տեղափոխում են Ամենհոտեպ I-ի դամբարան։
Հետագայում քուրմերը Ռամզեսի մումիան, թալանված մյուս փարավոնների մումիաների հետ, թաքցնում են Հերիհոր ժայռափոր թաքստոցում այժմյան Դեյր էլ-Բահարիում[14]։
XIX դարի կեսերին այդ թաքստոցը հայտնաբերվում է արաբական դամբարաններ թալանողների կողմից, որոնք այդտեղի հարստությունը մաս–մաս սկսում են վաճառել եվրոպացի զբոսաշրջիկներին[14], ինչն էլ գրավում է եգիպտական իշխանությունների ուշադրությունը։
Արդյունքում փարավոնի լավ պահպանված մումիան հայտնաբերվում է 1881 թվականին և հասանելի է դառնում գիտությանը։
1975 թվականին Փարիզում Ռամզես II–ի մումիան ենթարկվում է յուրահատուկ հետազոտման գործընթացի[15]։
2008 թվականի սեպտեմբերին եգիպտացի և գերմանացի հնագետների խումբը Եգիպտոսի հյուսիսում՝ Կահիրեից 85 կմ դեպի հյուսիս, պեղումներ անելիս հայտնաբերում են Ռամզեես II փարավոնի տաճարի փլատակները։ Այդտեղ հայտնաբերում են նաև փարավոնի արձանը։
Եգիպտոսի հնագույն ժառանգության հարցով նախարար Մուհամեդ Իբրահիմը իր ուղերձում ներկայացրել է, որ գտնված արձանը պատկանում է մ.թ.ա. երկրորդ հազարամյակին։ Այն ունի 1.95 մետր բարձրություն և 1.60 մետր լայնություն և պատրաստված է կարմիր գրանիտից։ Ավելի ուշ արձանի վրա հայտնաբերվում են փորագրված հիերոգլիֆներ, որոնք մատնանշում են Ռամզես II անունը[16]։
Դիոդորոս Սիկիլիացին Ռամզես II-ին անվանում է Օսիմանդի (հին հունարեն՝ Ὀσυμανδύας)[17]:
Անվան տեսակ
|
Հիերոգլիֆային գրելաձև
|
Գրադարձություն — Թարգմանություն
|
|
«Հորային անուն» (ինչպես Հոր)
|
|
|
|
kȝ-nḫt mrj-Mȝˁt — «Ճշմարտություն սիրող հզոր ցուլ»
|
|
|
նույնական է նախորդին
|

 | C177 | |
|
|
նույնական է նախորդին
|
|
|
kȝ-nḫt mrj-Mȝˁt nb-ḥȝbw-sd-mj-jt.f-Ptḥ-Tȝṯnn — «Հզոր ցուլ, տոների տիրակալ, հար և նման իր հայր Պտահին»
|
|
|
kȝ-nḫt mrj-Rˁ
|
|
|
kȝ-nḫt mrj-Rˁ ptpt-ḫȝst-nb(t)-ḫr-ṯbwj.f
|
|
|
kȝ-nḫt ḥˁj-ḥr-Mȝˁt
|
|
|
kȝ-nḫt sqȝj-Wȝst
|
|
|
kȝ-nḫt sḫm-pḥtj
|
|
|
kȝ-nḫt wsr-pḥtj
|
|
|
kȝ-nḫt wr-pḥtj
|
|
|
kȝ-nḫt zȝ-Jtm
|
|
|
kȝ-nḫt ˁḥȝ-ḥr-ḫpš.f
|
|
|
kȝ-nḫt wr-nḫtw ˁḥȝ-ḥr-ḫpš.f
|
|
|
kȝ-nḫt ˁȝ-nsyt
|
|
|
kȝ-nḫt ˁȝ-šfjt
|
|
|
kȝ-nḫt wṯz-Mȝˁt
|
|
|
kȝ-nḫt wsr-ḫpš
|
|
|
kȝ-nḫt spd-ˁbwj
|
|
|
kȝ-nḫt qȝj-ḥḏt
|
|
|
kȝ-nḫt ḥwj-tȝ-nb
|
|
|
kȝ-nḫt ṯz-tȝwj
|
|
|
kȝ-nḫt mn-jb sḫm-pḥtj
|
|
|
kȝ-nḫt wr ḥȝbw-sd mrj-tȝwj
|
|
|
kȝ-nḫt sḏ-Sṯtjw
|
|
|
kȝ-nḫt n-Rˁ sḏ-Sṯtjw
|
|
|
kȝ-n-ḥqȝw
|
|
|
wr-ḥȝbw(-sd)-mj-Tȝtnn
|
|
«Նեբտիյան անուն» (ինչպես կրկնակի թագի Տեր)
|
|
|
|
mk-Kmt wˁf.-ḫȝswt
|
|
|
mk-Kmt wˁf.-ḫȝswt Rˁ-msj-nṯrw grg-tȝwj — «Храбрец Египта, который унаследовал чужеземные страны, порождение богов, приведший в порядок две земли»
|
|
|
šzp-nṯrj-n-Ḫprj
|
|
|
wr-šfjt mk-Kmt — «Многоуважаемый защитник Египта»
|
|
|
smnḫ-mnw-m-Jpt-rsj(t)-n-jt.f-Jmn-dj-sw-ḥr-nst.f
|
|
|
ḥˁj-ḥr-Mȝˁt-mj-ȝḫtj
|
|
|
ˁḥȝ-n-ḥḥw mȝj-sḫm-jb
|
|
|
ˁḥȝ-ḥr-ḫpš.f mk-mšˁw.f
|
|
|
sḫr-pḥw-sw jnj-pḥwj-tȝ
|
|
«Ոսկե անուն» (ինչպես ոսկե հոր)
|
|
|
|
wsr-rnpwt ˁȝ-nḫtw — «Сильный годами, великий победами»
|
|
|
նույնական է նախորդին
|
|
|
ˁȝ-ḫpš mry-tȝwj«Инициативный и возлюбленный в Обеих странах»
|
|
|
wsr-ḫpš mrj-tȝwj
|
|
|
wḫȝ-mj-jmj-Wȝst
|
|
|
ḥḥ-ȝḫwt-n-msj-sw
|
|
|
sḫm-ḫpš dr-pḏt-9
|
|
|
wr-nḫtw-ḥr-ḫȝst-nbt
|
|
|
wr-fȝw sḫm-pḥtj
|
|
|
wˁf.-ḫȝswt dr-bšṯw
|
|
«Անձնանուն» (ինչպես Ռաի որդի)
|
|
|
|
Rˁ-msj-sw mrj-Jmn — «Рождённый Ռա, возлюбленный Ամոնом»
|
|
|
նույնական է նախորդին
|
|
|
ss(j)-sw mrj-Jmn
|
|
|
ss-sw
|
|
|
s-sw
|
Ռամզես II-ը մանուկ ժամանակ
Նեֆերտարի, պատկեր դամբարանի պատից
Ռամզես II–ի աղջիկը, Բենթանատ
- Г. М. Бонгард-Левина. — М., 2, История Древнего Востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации (Главная редакция восточной литературы издательства «Наука»), Եգիպտոս, 1988 — 623 էջ. — 25 000 հատ։
- Стучевский И. А., Рамсес II и Херихор, М., 1984։
- В. В. Эрлихман, Древний Восток и античность. // Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт.։
- Сергей Шаповалов, «Сыновья Черной земли»։[18]
- Balout, L., Roubet, C. and Desroches-Noblecourt, C., La Momie de Ramsès II: Contribution Scientifique à l'Égyptologie, 1985։
- Capital of the Hyksos - Recent Excavations, «British Museum Press», 1995, ISBN 0-7141-0968-1։
- Peter J., The Monuments of Seti I: Epigraphic, Historical and Art Historical Analysis, NV Leiden, «Brill», 2000, ISBN 90-04-11770-9։
- Dyan Hilton, The Complete Royal Families of Ancient Egypt (Thames & Hudson), 2004, ISBN 0-500-05128-3։
- Nicolas, Grima, A History of Ancient Egypt, Oxford, 1992, ISBN 0-631-17472-9։
- Pharaoh Triumphant: The Life and Times of Ramesses II, King of Egypt, London, «Aris & Phillips», 1983, ISBN 0-85668-215-2։
- RPO Editors, Percy Bysshe Shelley: Ozymandias (խմբ. University of Toronto Department of English), «University of Toronto Libraries, University of Toronto Press», 2006։
- Tyldesley, Joyce, Ramesses: Egypt's Greatest Pharaoh, London, «Viking/Penguin Books», 2000։
- ↑ «Rameses»։ Webster's New World College Dictionary։ Wiley Publishing։ 2004
- ↑ «Ramses»։ Webster's New World College Dictionary։ Wiley Publishing։ 2004
- ↑ Putnam (1990)
- ↑ Rice (1999), p. 165.
- ↑ R. Gabriel, The Great Armies of Antiquity, 6.
- ↑ Grimal (1992), pp. 250–253.
- ↑ Tyldesley (2000), pp. 53.
- ↑ Grimal (1992), p. 257.
- ↑ Kitchen (1983), pp. 73–79 & 62–64.
- ↑ Amelia Ann Blandford Edwards։ «Chapter XV: Rameses the Great»։ Վերցված է 2008-04-23
- ↑ Kitchen (1982), p. 119.
- ↑ Kitchen (1982), pp. 64–65.
- ↑ «La momie de Ramsès II. Contribution scientifique à l'égyptologie.»։ Վերցված է փետրվարի 27, 2015
- ↑ 14,0 14,1 Эрих Церен, 2-րդ, Библейские холмы (Терра), М, 2003 — 464 էջ, ISBN 5-275-00797-3։
- ↑ John Ray։ «Ramesses the Great»։ BBC։ Վերցված է 2008-05-15
- ↑ Храм фараона Рамсеса II обнаружен в Каире // Взгляд. — 16 сентября 2008
- ↑ Դիոդորոս Սիկիլիացի. Историческая библиотека. Книга I, 47 (1)
- ↑ «Сыновья Черной Земли»։ Magru։ Վերցված է 2016-04-13