Կադեշ (արաբ․՝ النبي مندو), քաղաքԱսորիքում, Օրոնտես գետի ափին (այժմ՝ Սիրիայի Հոմս քաղաքի մոտ)։ Եղել է Կադեշ աստվածուհու պաշտամունքի կենտրոնը։ Բնակվել են սեմական ցեղեր։
Մ. թ. ա. 16-17-րդ դարերում եղել է Կադեշ պետության կենտրոնը, որը գլխավորել է Ասորիքի մանր թագավորությունների դաշինքը Եգիպտոսի դեմ։ Մ. թ. ա. XV դ. ենթարկվել Է Խեթական պետությանը։ Մ. թ. ա. 1297 թ․-ին Կադեշի մոտ (ըստ Վ. Վ. Ստրուվեի՝ մ. թ. ա. 1312 թվականին) տեղի Է ունեցել ճակատամարտ Եգիպտոսի փարավոն Ռամզես II-ի և խեթական թագավոր Մուվատալլիի զորքերի միջև։ Հավանաբար մ. թ. ա. 12-րդ դարի սկզբին ավերել են «ծովի ժողովուրդները»։ Կրկին հիշատակվում է մ. թ. ա. 565 թվականին՝ իբրև Նոր բաբելոնյան թագավորության համանուն մարզի կենտրոն։
Maurice Sartre, D'Alexandre à Zénobie. Histoire du Levant antique, IVe siècle av. J.-C. - IIIe siècle ap. J.-C., Fayard, 2001, 1194 էջ
Sergey Ignatov, "Dardanians, Moesians and Phrygians in the Qadesh Inscriptions of Ramses II," Thracia, 11, 1995 (= Studia in honorem Alexandri Fol, Sofia, 1995).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 153)։