Օրոնտես (գետ)
| Օրոնտես | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 571 կմ |
| Ավազանի մակերես | 23 000 կմ² |
| Ջրի ծախս | 30 ± 0,001 մ³/վ |
| Գետաբերանի տեղակայում | Միջերկրական ծով |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Աֆրին |
| Երկիր | |
Օրոնտես[1] կամ Ալ-Ասի[1](արաբ․՝ العاصي; հունարեն՝ Ορόντης; Թուրքիայի տարածքում՝ Ասի[1]), գետ Թուրքիայում, Սիրիայում և Լիբանանում։ Գետը սկիզբ է առնում Անտիլիբանանյան լեռներից (եբրայերեն՝ (Αντιλίβανος) ), Բեքաայի հովտում գտնվող Հելիոպոլիս քաղաքի մոտից, որը գտնվում է 30 կիլոմետր Բեյրութից դեպի արևելք՝ Սիրիական ափամերձ լեռնաշղթային զուգահեռ։
Հոսելով դեպի հյուսիս, այն թափվում է Միջերկրական ծովը։ Հոսանքի ստորին հատվածներում հոսում է ժայռոտ կիրճով, այնուհետև թափվում Հոմս լիճը, որի շրջակայքը բնակելի է եղել դեռևս հին ժամանակներից։ Հասնելով Համա քաղաք, գետը թեքվում է դեպի արևմուտք, հոսելով դեպի Անտիոքի կողմերը։ Օրոնտեսը ունի երկու խոշոր վտակ՝ Աֆրինը և Կարասուն։ Թուրքական Սամանդաղ քաղաքից հարավ թափվում է Միջերկրական ծովը։
Երկարությունը մոտ 571 կիլոմետր է։ Գետը նավարկելի չէ։ Օրոնտեսի ափին է կառուցվել հին հունական Ալ Մինա գաղութը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրոնտես (գետ)» հոդվածին։ |
| ||||||||||