Ամոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Amun.svg

Ամոն, Հին Եգիպտոսում աստվածություն, սկզբում՝ Եգիպտոսի Թեբե քաղաքում, Միջին թագավորության շրջանից հետո՝ արևի աստված: Հունաստանում և Հռոմում կոչվում էր Ամմոն և նույնացվում Զևս-Յուպիտերի հետ: Ամոնի տաճարներ կային Սպարտայում, Թեբեում, Հռոմում և այլ քաղաքներում: Եգիպտոսում Ամոնին պատկերել են ոչխարի գլուխ ունեցող մարդու կերպարանքով. այստեղից էլ հելլեները Ամոնին պատկերել են Զևսն հիշեցնող չափահաս տղամարդու կերպարանքով, բայց ոչխարի եղջյուրներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դիցաբանական բառարան, Ե., «Լույս», 1985, էջ 161: