Խոնսու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խոնսու
Khonsu.svg
Տեսակհին եգիպտական աստվածություն
ԴիցաբանությունԵգիպտական դիցաբանություն
Սեռարական
ՀայրԱմոն
ՄայրMut?
Khonsu Վիքիպահեստում

Խոնսու (եգիպտերեն՝ Ḫnsw — «Երկնային ճամփորդ»), լուսնի աստվածը Եգիպտոսում: Թեբեում համարվում է Ամոնի և Մուտի կամ Սեբեկի և Հեթորի տղան: Իր ծնողների հետ Խոնսուն ստեղծել է թեբեդական աստվածային երրորդությունը` լուսնի աստվածությունը: Հաթորը նրան մտերմացրեց Թոթի հետ, արդեն Միջին Թագավորության ժամանակ, երբ նրան երբեմն անվանում էին Ճշմարտության դպիր (հետագայում հաճախ է հանդիպում բարդ աստվածություն Խոնսու-Թոթը)։ Խոնսուն երբեմն հանդես էր գալիս ուրիշ աստվածությունների հետ, օրինակ՝ որպես Շուի որդի։ Սա պատճառ դարձավ հունական Հերակլեսի հետ մերձեցման համար:

Տարբերում են Խոնսուի երկու ձևեր՝ Նեֆերհոթեփ («Գեղեցիկ շնորհով») և Ար-սերհու («Կառավարիչ»)։ Խոնսուն նաև համարվել է բուժող աստված։ Մեզ հասել է հեքիաթ նրա հրաշք արձանի մասին, որը կատարել էր Մեսոպոտամիայի արքայի մոլեգին աղջկա վրա (այսպես է անվանվում Բենտրեշտի արձանագրությունը)։

Թեբեում՝ Ամոնի և Մուտի տաճարների միջև, կա Խոնսուի մեծ տաճար։ Այն շատ էին մեծարում և զարդարում Ռամեսիդները, ինչպես նաև XXI և XXVI գինաստիաները։ Այս ժամանակներից պատերին պահպանում են Խոնսուի պատվին օրհներգ: Խոնսուի պաշտամունքի վայրերը եղել են Մեմփիս, Հիբիսը և Էդֆունը[1]:

Նա պատկերվում է մարդ՝ կիսալուսնով և գլխին սկավառակ, ինչպես նաև գլխին ոտնաթաթերով և լուսնային նշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. This incident is mentioned in the opening of chapter one of Bolesław Prus' 1895 historical novel Pharaoh (novel)#Plot|Pharaoh.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]