Մուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուտ
Mut.svg
Տեսակհին եգիպտական աստվածություն
Սեռիգական
ԱմուսինԱմոն
ԶավակներԽոնսու և Monthu?
Mut Վիքիպահեստում
Տասնիններոնդ դինաստիային պատկանող Մուտի արձանը, մ.թ.ա. 1279–1213

Մուտ, հայտնի է նաև որպես Մաուտ և Մոուտ, մայր աստվածուհի էր, ում երկրպագում էին Հին Եգիպտոսում: Նրա անունը բառացիորեն նշանակում է մայր հին եգիպտերենում [1]: Մուտն ուներ բազմաթիվ կերպարանքներ և հատկանիշներ, որոնք փոփոխվել և զարգացել են հին եգիպտական մշակույթի հազարամյակների ընթացքում:

Նա համարվում էր նախնական աստվածություն, որը կապված էր Նունի նախնադարյան ջրերի հետ, որից ծնունդ է առել ամեն ինչ: Երբեմն ասվում էր, որ Մուտն ծնունդ է տվել աշխարհին կուսածնության միջոցով, բայց ավելի հաճախ ասվում էր, որ նա ունեցել է ամուսին՝ արևի աստված Ամոնը: Չնայած նրա հետևորդները հավատում էին, որ Մուտն աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչի մայրն է, նա մասնավորապես կապված էր, որպես լուսնային երեխա- աստծու՝ Խոնսուի մայր: Եգիպտոսի մայրաքաղաքի՝ Թեբե քաղաքի, Կարնակի տաճարում,Ամուն-Ռայի, Մուտի և Խոնսուի ընտանիքը միասին երկրպագվում էր որպես Թեբանական տրիադ:

Արվեստում նա պատկերվում էր որպես մի կին, ով կրում էր եգիպտական արքաների կրկնակի թագը՝ ներկայացնելով իր իշխանությունը երկրի ամբողջ տարածքի վրա:

Մուտի պաշտամունքի բարձրակետի ժամանակ եգիպտոսի տիրակալներն աջակցում էին նրա երկրպագությունը իրենց սեփական ձևերով՝ ընդգծելով իրենց սեփական իշխանությունը և իշխելու իրավունքը՝ Մուտի հետ միավորվելու միջոցով: Մուտը ներգրավված էր շատ հնագույն եգիպտական փառատոներում, ինչպիսիք էին Օփեթ փառատոնը և Հովտիի գեղեցիկ փառատոնը: Նրա ամենամեծ տաճարը գտնվում էր Թեբե քաղաքում՝ Կարնակում:

Մուտի բազմաթիվ տիտղոսներից մի քանիսը ներառում են՝ Աշխարհ-մայր, Ռայի աչք, Աստվածուհիների թագուհի, Երկնքի տիրուհի, Աստվածների մայր և Նա, ով ծննունդ է տալիս, բայց նա ինքը ծնունդ չի առել ոչ ոքից:

Առասպելաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուտը համարվում է Ամոնի՝ փարավոնների հովանավոր աստվածության կինը, Միջին թագավորության (մ.թ.ա. 2055–1650 ) և Նոր թագավորության (մ.թ.ա.1550–1070) ընթացքում: Ամունեթը և Վոսրեթը հավանաբեր եղել են Ամոնի կանայք վաղ Եգիպտոսի պատմության մեջ, սակայն Մուտն, ով տեքստերում և արվեստում չի հայտնվել մինչև ուշ Միջին թագավորությունը, փոխարինել է նրանց: Նոր թագավորությունում, Ամոնը և Մուտը համարվում էին Թեբեի՝ խոշոր քաղաք Վերին Եգիպտոսում, հովանավոր աստվածությունները և ձևավորեցին կրոնական եռամիասնություն իրենց որդու՝ Խոնսուի հետ միասին: Նրա մյուս հիմնական դերը եղել է որպես էգ առյուծի աստվածություն, որը Ստորին Եգիպտոսի զարհուրելի աստվածուհի՝ Սեխմետի, երկնմանակն էր Վերին Եգիպտոսում [2]:

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատված մի քանդակաբեկորից, որը ցույց է տալիս Ամունին գահակալված: Մուտը, կրելով կրկնակի թագը, կանգնած է նրա հետևում: Երկուսն էլ առաջարկվում են Ռամզես I- ի կողմից, որն այժմ կորսված: Եգիպտոսից. Եգիպտոսի հնագիտության Պետրիի թանգարան, Լոնդոն

Արվեստում՝ Մուտը պատկերված էր, որպես անգղի թևերով կին, որը պահում էր իր ձեռքում անխ, կրում էր Վերին և Ստորին Եգիպտոսի միավորված թագը և հագին ուներ վառ կարմիր և կապույտ զգեստ՝ Մաատ աստվածուհու փետուրը իր ոտքերի մոտ: Բայցի այդ, Մուտը ՝առնմանման արդյունքում, պատկերվում է որպես կոբրա, կատու, կով, էգ առյուծ, ինչպես նաև անգղ:

Մուտ Աստվածուհու ցայտաքանդակը մ.թ.ա. 1336-1213, Բրուկլինի թանգարան

Նախքան Նոր Թագավորության ավարտը, Վերին և Ստորին Եգիպտոսի կրկնակի թագը կրող կանացի կերպարանքերի բոլոր պատկերները Մուտ աստվածուհու պատկերներն էին, որոնք անվանվում էին «Երկնքի տիկին, բոլոր աստվածների սիրուհի»: Այս էջի վերջին պատկերը ցուցադրում է աստվածուհու դիմագծերը, որոնք մատնանշում են, որ այս աշխատանքը կատարվել է XVIII դինաստիայի ուշ և Ռամզես II-ի (մ.թ.ա. 1279–1213) գահակալության համեմատաբար վաղ ինչ-որ մի շրջանում [3]:

Կարնակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեբել Բարկալ Մուտի տաճարը: Ամոնը Մուտի ուղեկցությամբ՝ Ջեբել Բարկալի ներսում
Մուտի շրջակայքը Կարնակի տաճարային համալիրում

Կան տաճարներ նվիրած Մուտին, որոնք դեռ կանգուն են մերօրյա Եգիպտոսում և Սուդանում՝ արտացոլելով նրա համատարած երկրպագությունը: Նրա պաշտամունքի կենտրոնը Սուդանում դարձել է Մուտի տաճարը, Ջեբել Բարկալում, իսկ Եգիպտոսում՝ մի տաճար Կարնակում: Այդ տաճարը ուներ արձան, որը համարվում էր նրա իրական հոգու կոնցեպցիայի մարմնավորում: Նրա նվիրաբերությունները ներառում էին ամենօրյա ծիսակարգեր, որոնք իրականացնում էին փարավոնն և նրա քրմուհիները: Ներքին ցայտաքանդակները պատկերում են քրմուհիներիերի տեսարաններ, ներկայումս Հին Եգիպտոսի միակ հայտնի մնացած երկրպագության օրինակը, որը բացառապես ղեկավարվում էր կանանց կողմից:

Սովորաբար թագուհին, ով միշտ կրում էր արքայական ծագումը Եգիպտոսի տիրակալների շրջանում, ծառայում էր որպես գլխավոր քրմուհի՝ տաճարի ծիսակարգերում: Փարավոնը նույնպես մասնակցում էր և մահվանից հետո պետք է դառնար աստավածություն: Այն դեպքում, երբ փարավոնը իգական սեռի էր, մի օրինակի արձանագրույունը ցույց է տալիս, որ նրա դուստրը ծառայել է իր փոխարեն, որպես քրմապետուհի: Հաճախ քրմերը ծառայում էին տաճարների և մարգարեների կառավարման գործերում, որտեղ քրմուհիները իրականացնում էին ավանդական կրոնական ծեսեր: Այս ծեսերն իրենց մեջ ներառում էին երաժշտություն և խմիչք:

Հետշեպսուտ փարավոնը ուներ հնագույն տաճար նվիրված Մուտին, Կարնակում, որը վերակառուցվեց նրա գահակալության՝ Ութերորդերորդ դինաստիայի ընթացքում: Նախորդ պեղումներ կատարողները կարծում էին, որ Ամանհոտեպ III-ն է կառուցել տաճարը, քանի որ այնտեղ գտնված հարյուրավոր արձանները կրում էին նրա անունը: Այնուամենայնիվ, Հետշեպսուտ, ով ավարտին էր հասցրել հսկայական թվով տաճարներ և հասարակական շենքեր, ավարտել էր հասցրել աշխատանքը յոթանասունհինգ տարի առաջ: Նրանից էր սկսվել, Մուտին Վերին և Ստորին Եգիպտոսի թագով պատկերելու սովորույթը: Համրվում է, որ Ամանհոտեպ III-ը վերացրել է Հետշեպսուտի նշաններից շատերը՝ միաժամանակ ստանձելով նրա կառուցած նախագծերի համբավը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. te Velde, Herman (2002), "Mut", in Redford, D. B. (ed.), The Ancient Gods Speak: A Guide to Egyptian Religion, New York: Oxford University Press, p. 238
  2. Wilkinson, Richard H. (2003). The Complete Gods and Goddesses of Ancient Egypt. Thames & Hudson. pp. 153–155, 169
  3. "Relief of the Goddess Mut". Brooklyn Museum. Archived from the original on 7 March 2016. Retrieved 17 June 2014.