Թագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անգլիական թագ

Թագ (լատ.՝ corona  - պսակ, թագ), գլխի զարդարանք, որը համարվում է միապետական ​​իշխանության խորհրդանիշ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագերի հայտնվելը վերագրվում է հին աշխարհի պետություններին[1] (Հին Եգիպտոս, Հին Հռոմ, Շումեր), ավելին՝ մ․թ․ա 1-ին դարում Հռոմում իշխանության այս պարագան վերափոխվել էր մականվան[2][3][4]։

Զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում (11-րդ դարից) թագերը շատ տարածված էին եվրոպական երկրներում։ Ռուսիայում որպես Մեծ իշխանի, հետագայում՝ թագավորի թագ, օգտագործվել է Մոնոմախի գդակը, իսկ կայսրերի դեպքում՝ Մեծ կայսերական թագը։ Այժմ, որպես կանոն, միապետները թագ կրում են միայն խիստ հանդիսավոր դեպքերում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագերը պատրաստվել են տարբեր թանկարժեք մետաղներից (սովորաբար՝ ոսկուց կամ արծաթից) և զարդարվել թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով։

Կարող են ունենալ տարբեր ձևեր՝ գլխարկի, պսակի, օղակապի տեսքով, տերևներով, ատամիկներով կամ թիթեղյա։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարատեսակ թագեր

Կախված կրողի կոչումից՝ թագերը կարող են լինել․

  • կայսերական
  • թագավորական
  • իշխանական
  • դքսական
  • կոմսական

Կա նաև պապական թագ՝ տիարա։

Ռուսաստանի պատմական թագեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Գտնվելու վայր Թվագրում Ծանոթագրություն Պատկեր Հերալդիկա
Մոնոմախի գդակ Զինագործական պալատ 13-14-րդ դարեր 18-րդ դարից՝ Մեծ, Փոքր և Սպիտակ Ռուսիայի թագավորությունների հերալդիկ թագը։ Armoury-flickr09.jpg Monomakh hat.svg
Կազանի թագ Զինագործական պալատ 16-րդ դարի կեսեր 18-րդ դարից՝ Կազանի խանության հերալդիկ թագը։ Drevnosti RG v2 ill003 - Kazan Cap.jpg Kazan Cap - vector version.svg
Մոսկովյան թագ Չի պահպանվել 1610 թվական Թագը պատրաստվել է Վլադիսլավ 4-րդի թագադրման համար։ New Muscovy Crown.JPG
Միխայիլ Ռոմանովի թագ Զինագործական պալատ 1627 թվական 18-րդ դարից՝ Աստրախանի խանության հերալդիկ թագը։ Russian regalia.jpg Astrahan hat.png
Երկրորդ հանդերձանքի Մոնոմախի գլխարկ Զինագործական պալատ 1682 թվական 18-րդ դարից՝ Ղրիմի խանության հերալդիկ թագը։ Monomakh's Cap of second order - by shakko 01.JPG Drevnosti RG v2 ill010 - Monomakh's Cap of second order.jpg
Երրորդ հաներձանքի թագավորական գլխարկ Զինագործական պալատ մոտ 1682 թվական 18-րդ դարից՝ Սիբիրյան թագավորության հերալդիկ թագը։ Altabas cap - photo by M.M.Panov (1885-7).jpg Drevnosti RG v2 ill007 - Altabas cap.jpg
Իվան V-ի ադամանդյա գլխարկ Զինագործական պալատ 1682 թվական Drevnosti RG v2 ill009 - Ivan V's diamond cap.jpg
Պետրոս I-ի ադամանդյա թագ Զինագործական պալատ 1682 թվական Drevnosti RG v2 ill012 - Peter I's diamond cap.jpg
Եկատերինա I-ի և Պետրոս II-ի թագ Զինագործական պալատ 1724 -1727 թվականներ Պահպանվել է միայն կմախքը։ Catherine I of Russia's crown framework 03by shakko.JPG Sketch of demolished Russian crown (early 18 c.).JPG
Աննա Յոհանովնայի և Ելիզավետա Պետրովնայի թագ Զինագործական պալատ 1730, 1742 19-րդ դարից՝ Լեհական թագավորության հերալդիկ թագը։ Anna of Russia's crown (1730, Kremlin museum) by shakko 04blackened.jpg Crown of Russian Empress Anna Ivanowna.svg
Մեծ կայսերական թագ Ադամանդի ֆոնդ 1762, 1797 Ի սկզբանե պատրաստվել է Պետրոս III-ի համար (չի ապրել մինչև թագադրումը)։ Russian Imperial Crown (engraving).jpg Russian Imperial Crown.svg
Մալթայական թագ Զինագործական պալատ մոտ 1798 թվական Հերալդիկ թագ մինչև 1803 թվականը։ Paul I of Russia's malt. crown. 1798.jpg
Վրացական թագ Անհայտ մոտ 1798 թվական Պատրաստվել է Քարթլի-Կախեթական թագավոր Գեորգի XII-ի համար։ 1801 թվականից Վրաստանի թագավորության հերալդիկ թագն էր։ Crown of George XII of Georgia.jpeg Georgian golden crown with pearls and cross.svg
Փոքր կայսերական թագ Ադամանդի ֆոնդ 1856 (Զեֆտիգեն) Ի սկզբանե կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի անձնական թագն էր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Самая древняя в мире корона найдена в 1961 году в израильской пещере, наряду с другими ценными артефактами
  2. Плутарх. Сравнительные жизнеописания. Марк Юний Брут, Гл. XXVII;
  3. Аппиан Александрийский. Римская история. Гражданские войны, Кн. III, Гл. XCV;
  4. Луций Кассий Дион. Римская история, Кн. XLVI, Гл. XLIX, § 5.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «թագ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։