Անգղներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անղգներ
Անգղներ
Գիշանգղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեազգիներ
Ընտանիք Ճուռակներ
Ենթաընտանիք Անգղներ
Լատիներեն անվանում
Aegypiinae
Արեալը
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Անգղեր, ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ։ Հայաստանում հանդիպում է 4 տեսակ՝ սև անգղ, սպիտակագլուխ անգղ, գառնանգղ, գիշանգղ։ Կենդանի զանգվածը 2-12 կգ է։ Հիմնական սնունդը դաշտերում գտնված լեշերն են։ Գիշանգղը և գառնանգղը կարող են որսալ մանր ու միջին չափերի ողնաշարավորներ։ Բաժանվում են 2 խմբի՝ ամերիկյան և իսկական։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է իսկական անգղերի 16 տեսակ՝ տարածված Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Կենտրոնական և Հարավային Ասիայում։ ՀՀ-ում հանդիպում է իսկական անգղերի 4 տեսակ՝ գառնանգղը, գիշանգղը, սև անգղը և սպիտակագլուխ անգղը։ Անգղերն ապրում են տափաստաններում և լեռնային շրջաններում։ Սովորաբար բույն են դնում ժայռերի մեջ, ժայռաքիվերին, ծառերի կատարներին և փչակներում։ Ամենախոշոր անգղերը՝ պասկուճները (կոնդորներ), ապրում են Ամերիկայի լեռներում՝ մինչև 7 կմ բարձրության վրա։ Օդում ճախրելիս, հաճախ՝ մի քանի կիլոմետր բարձրությունից, նրանք սրատես աչքերով ուշադիր զննում են իրենց տիրույթները և լեշը նկատելուն պես անմիջապես իջնում վրան։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգղերը հիմնականում սնվում են լեշով, բացառությամբ արմավենային անգղի, որը սնվում է պտուղներով։ Այլ լեշակերների համակարգում անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թռչուններին և քանդել նրանց բները։ Սև անգղն ու սպիտակագլուխ անգղը պաշտպանության կարիք ունեն և գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Պատկերը որպես եգիպտական հիերոգլիֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

G1

Նշանակել է կոկորդային [ա] հնչյունը։
m
Նշանակել է [մ] հնչյունը։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png