Եգիպտոսի նոր թագավորություն
Եգիպտոսի նոր թագավորություն | |
---|---|
![]() | |
Կարգավիճակ | era? և պատմական պետություն |
Մայրաքաղաք | Թեբե |
Կրոն | Եգիպտական դիցաբանություն |
Հիմնադրված է | Մ․թ․ա․ 1580 թ. |
Նոր Կայսրություն, սովորաբար անվանվում է նաև Եգիպտական կայսրություն, Եգիպտոսի այս շրջանը տևում է մ.թ.ա. 16-րդ դարից մինչև մ.թ.ա. 11-րդ դար: Պատմական այս շրջանը երեք կարևոր դինաստիաների թագավորություն է`18, 19, 20, որը բնութագրվում է Եգիպտոսի տնտեսական, քաղաքական և մշակութային վերելքով[1]։ Հնագույն եգիպտական պետականության ամենաբարձր ծաղկման դարաշրջանն է, որոնք հիմք են հանդիսանում փարավոնների քաղաքակրթության ամբողջ ժառանգության համար: Հիմնադրել է փարավոն Ահմոս I-ը[2]:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր կայսրության վերելքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր կայսրության շրջանի առաջին՝ 18-րդ դինաստիայի ամենանշանավոր փարավոններն էին՝ Թութանհամոն, Էխնաթոն, Ամենhոտեպ III, Թութմոս III, Խատշեպսուտ: Նրանք կենտրոնացան Եգիպտոսի արտաքին առևտրի ընդլայնման վրա: Թութմոս I, Թութմոս III ու Ամենհոտեպ II փարավոնները Եգիպտոսին միացրել են Պաղեստինն ու Ասորիքը՝ մինչև Եփրատ գետը, և Քուշը՝ մինչև Նեղոսի 4-րդ սահանքը։ Առևտրական և դիվանագիտական աշխույժ հարաբերություններ են հաստատվել Միտանիի, Բաբելոնի և Խեթական թագավորությունների հետ։
Թութմոս III-ը (մ.թ.ա. 1479-1425 թթ.) ընդլայնել է Եգիպտոսի բանակը և մեծ հաջողություններ ունեցել, ամրապնդել է իր նախորդների կողմից ստեղծված կայսրությունը: Իր կառավարման շրջանում սկսեց լայնածավալ զավթումների նախաձեռնություններ:
Իշխանության վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր Թագավորության վերջին «մեծ» փարավոնը հիմնականում համարվում է Ռամզես III-ը, որը 20-րդ դարաշրջանի նշանավոր փարավոններից էր[3]: Իր կառավարման ութերորդ տարում ծովափնյա շրջաններում բնակվող մարդիկ ներխուժեցին Եգիպտոս: Ռամզեսը հաղթանակ տարավ նրանց դեմ պատերազմներում (Ջահի ճակատամարտ և Դելտայի ճակատամարտ): Նա նրանց հպատակեցրեց և բնակեցրեց Քանանում: Նրանց այստեղ բնակեցումը կարող էր նպաստել Եգիպտոսի փլուզումից հետո նոր պետությունների առաջացման: Նա ստիպված է եղել պայքարել Լիբիայի ցեղերի ներխուժման դեմ` իր կառավարման 6-րդ տարում և տասնմեկերորդ տարում Եգիպտոսի արևմտյան Դելտայում երկու խոշոր արշավանքներում:
Այս արշավանքներից ու պատերազմներից հետո Եգիպտոսի գանձարանը դատարկվել էր, որը նպաստում էր Եգիպտոսի դանդաղորեն անկմանը: Ամենը ավելի է սրվում Ռամզեսի կառավարման 29-րդ տարում կատարված առաջին մեծ գործադուլի ժամանակ:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրուքլինի թանգարան մ. թ. ա. 1295–1070 թթ.
Էխնաթոն (Ամենհոտեփ IV)
Էխնաթոն (Ամենհոտեփ IV)
Նեֆերտիտիի կիսանդրին` Էխնաթոնի գլխավոր կինը
Թութանհամոնի դիմակը
Նեֆերտիտիի տաճարը Աբո Սիմբելում
Ռամզես II-ի տաճարը
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Christopher Bronk Ramsey et al., Radiocarbon-Based Chronology for Dynastic Egypt, Science 18 June 2010: Vol. 328, no. 5985, pp. 1554–1557.
- ↑ Shaw Ian, ed. (2000)։ The Oxford History of Ancient Egypt։ Oxford University Press։ էջ 481։ ISBN 0-19-815034-2
- ↑ Eric H. Cline and David O'Connor, eds. Ramesses III: The Life and Times of Egypt's Last Hero (University of Michigan Press; 2012)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bierbrier, M. L. The Late New Kingdom In Egypt, C. 1300-664 B.C.: A Genealogical and Chronological Investigation. Warminster, England: Aris & Phillips, 1975.
- Freed, Rita A., Yvonne Markowitz, and Sue H. d’Auria, eds. Pharaohs of the Sun: Akhenaten, Nefertiti, Tutankhamun. London: Thames & Hudson, 1999.
- Freed, Rita E. Egypt's Golden Age: The Art of Living In the New Kingdom, 1558-1085 B.C. Boston: Museum of Fine Arts, 1981.
- Kemp, Barry J. The City of Akhenaten and Nefertiti: Amarna and Its People. London: Thames & Hudson, 2012.
- Morkot, Robert. A Short History of New Kingdom Egypt. London: Tauris, 2015.
- Radner, Karen. State Correspondence In the Ancient World: From New Kingdom Egypt to the Roman Empire. New York: Oxford University Press, 2014.
- Redford, Donald B. Egypt and Canaan In the New Kingdom. Beʾer Sheva: Ben Gurion University of the Negev Press, 1990.
- Sadek, Ashraf I. Popular Religion In Egypt During the New Kingdom. Hildesheim: Gerstenberg, 1987.
- Spalinger, Anthony John. War In Ancient Egypt: The New Kingdom. Malden, MA: Blackwell Pub., 2005.
- Thomas, Angela P. Akhenaten’s Egypt. Shire Egyptology 10. Princes Risborough, UK: Shire, 1988.
- Tyldesley, Joyce A. Egypt's Golden Empire: The Age of the New Kingdom. London: Headline Book Pub., 2001.
- Wood, Jonathan. R. and Hsu Yi-Ting, An Archaeometallurgical Explanation for the Disappearance of Egyptian and Near Eastern Cobalt-Blue Glass at the end of the Late Bronze Age, Internet Archaeology 52, 2019. Internet Archaeology
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Եգիպտոսի նոր թագավորություն Վիքիպահեստում |
---|
|
|
- Երկրներ այբբենական կարգով
- Պատմական երկիրներ
- Հին աշխարհի պատմական երկրներ
- Եգիպտոս
- Եգիպտոսի պատմություն
- Մ.թ.ա. 16-րդ դարում հիմնադրված պետություններ և տարածքներ
- Մ.թ.ա. 11-րդ դարում կազմալուծված պետություններ և տարածքներ
- Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի հիմնադրումներ Եգիպտոսում
- Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կազմալուծումներ Եգիպտոսում