Jump to content

Նեֆերտիտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեֆերտիտի
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 1370
ԾննդավայրԹեբե
Մահացել էմոտ մ. թ. ա. 1330
Մահվան վայրԷլ–Ամառնա, Էլ Մինյա, Եգիպտոս
ՔաղաքացիությունՀին Եգիպտոս
ԿրոնԵգիպտական դիցաբանություն
Մասնագիտությունիշխող թագուհի
ԱմուսինԷխնաթոն[1]
Ծնողներհայր՝ Էյե (Եգիպտոսի փարավոն)
Զբաղեցրած պաշտոններթագուհի և Փարավոն
ԵրեխաներNeferneferuaten Tasherit?, Neferneferure?, Սետեպենրա, Meritaten?, Մակեթաթոն[1] և Անհեսենամոն[1]
 Nefertiti Վիքիպահեստում

Նեֆերտիտի (հին եգիպտերեն՝ «գեղեցկուհին եկավ», լրիվ անունը՝ Նեֆեր-Նեֆերու-Ատոն Նեֆերտիտի, հին եգիպտերեն Nfr-nfr.w-Jtn-Nfr.t-jty, «Աթոնի գեղեցկուհիներից ամենագեղեցիկը, գեղեցկուհին եկավ», մոտ մ. թ. ա. 1370, Թեբե - մոտ մ. թ. ա. 1330, Էլ–Ամառնա, Էլ Մինյա, Եգիպտոս), հին եգիպտական տասնութերորդ արքայատոհմի թագուհի, փարավոն Էխնաթոնի (կամ Ամենհոթեփ IV, մոտ մ.թ.ա. 1351—1334 թթ.) Մեծ կինը (հին եգիպտերեն՝ հեմետ-ուրտ (hmt-wr.t)), որի կառավարման ժամանակաշրջանը նշանավորվել է արմատական կրոնական բարեփոխումներով։ Եգիպտական հիերոգլիֆներով`

X1
N35
N5
M17F35F35F35F35
 
F35M18X1
Z4
B1

Նեֆերտիտիի ծագումը պարզ չէ։ Ըստ մի կարծիքի Ամենհոթեփ III-ի դուստրն էր և իր ամուսնու խորթ քույրը։ Մի շարք եգիպտաբաններ գտնում են, որ Նեֆերտիտին իր ամուսնու քեռու աղջիկն էր։ Մեկ այլ վարկածով Նեֆերտիտին ուներ օտար ծագում՝ Միտանի պետության թագավոր Թուշրատայի դուստրն էր։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեֆերտիտին մոլեռանդորեն աջակցել է ամուսնուն կրոնական բարեփոխման անցկացման և միաստվածության հաստատման գործում։ Նրա հետ երկրպագել է Աթոն աստծուն, որի խորհրդանիշն էր արևի սկավառակը։ Հետևելով ամուսնուն՝ թողել է Թեբե քաղաքը՝ տեղափոխվելով Ախեթաթոն նորակառույց մայրաքաղաքը (ներկայումս՝ Թել-էլ-Ամարնա

Ամուսնու մահից հետո ապարդյուն փորձել է Աթոնի հավատի բերել նոր փարավոն Թութանհամոնին (որը հավաբար նրա խորթ եղբայրն էր)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնուց ունեցել է 6 դուստր։ Հայտնի է եղել իր գեղեցկությամբ և հաճախ պատկերվել է ամուսնու հետ՝ երեխաներով շրջապատված։

Նեֆերտիտին մահացել է մոտ մ.թ.ա. 1354 թվականին: Նրա թաղման տեղը հայտնի չէ։

Նեֆերտիտին պատկերված է Եգիպտոսի Էլ-Մինյա քաղաքի զինանշանի վրա

1912 թվականին գերմանացի հնագետ Լյուդվիգ Բորխարդտը էլ-Ամարնայում հայտնաբերել է Նեֆերտիտիի ունիկալ կիսանդրին, որը դրանից հետո դարձել է հին եգիպտական մշակույթի գեղեցկության և նրբաճաշակության խորհրդանիշներից մեկը։

1913 թվականին տարվել է Գերմանիա և մինչև հիմա պահվում է Բեռլինի եգիպտական թանգարանում։

1933 թվականից Եգիպտոսը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից պաշտոնապես պահանջում է վերադարձնել այնտեղ գտնվող Նեֆերտիտիի կիսանդրին։

Աստղագիտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեֆերտիտիի անունով կա միանգամից երկու աստերոիդ։ Այդ առումով նա մարդկության պատմության մեջ եզակի անձնավորություն է։ Այդ երկու աստերոիդներից մեկի անունը Նեֆերտիտիի անվան անգլերեն գրելաձևով է՝ (3199) Նեֆերտիտի, մյուսը՝ գերմաներեն (1068) Նոֆրետետե։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 268
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեֆերտիտի» հոդվածին։
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #11858846X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.