Աթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթոն
Տեսակհին եգիպտական աստվածություն, գերագույն աստված և արևի աստված
Սեռարական
 Aten Վիքիպահեստում

Աթոն, արևային սկավառակ, աստվածություն, Ռայի կամ Ռա Հորախտեի տեսանելի ձևը[1][2]։ XVIII դինաստիայի փարավոն Էխնաթոնը իր կառավարման ժամանակ հռչակել է Աթոնի պաշտամունքը։

Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

հատված բեռլինյան 10499 պապիրուսից, որում գրված է Սինուհեթի պատմության սկիզբը

Աթոն աստծո մասին առաջին տեղեկությունները վերաբերում են XII դինաստիայի ժամանակաշրջանին՝ հին եգիպտական «Սինուհեթի պատմությունը» ստեղծագործության մեջ[3]։ Դրանում մահացած արքան նկարագրվում է իբրև աստված, որը բարձրանում է դեպի երկինք, ապա միավորվում է արևային սկավառակի հետ, և նրա աստվածային մարմինը միաձուլվում է նրա արարչի հետ[4]։ Նմանատիպ ձևով՝ «Աթոնի արծաթ» եզրույթը երբեմն օգտագործվում է լուսինը նշելու համար[5]։ Արևի աստված Աթոնին երկրպագում էին Ամենհոտեպ III-ի կառավարման ժամանակ, երբ նրան պատկերում էին որպես մարդ՝ բազեի գլխով, այնպես, ինչպես Ռային։ Էխնաթոնի (Ամենհոտեպ III-ի ժառանգ) կառավարման տարիներին Աթոնը դարձավ եգիպտացիների պետական կրոնի գլխավոր աստվածը։ Դրանից հետո Ամենհոտեպ IV-ը փոխեց անունը՝ դարձնելով Էխնաթոն, որպեսզի ցույց տա իր սերտ կապը նոր գերագույն աստվածության հետ[3]։

Պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթոնի պատկերը Թութանհամոնի և Անհեսենամոնի արքայական զույգի գլխավերևում: Բազկաթոռը KV62 դամբարանից, Կահիրեի եգիպտական թանգարանի ցուցանմուշ

Ի տարբերություն մյուս աստվածների՝ Աթոնը անթրոպոմորֆ (մարդակերպ) չէր[6]։ Նրան պատկերել են ճառագայթներ տարածող արևային սկավառակի տեսքով։ Այդ ճառագայթներն ավարտվում էին ձեռքերի դաստակով[7], որոնք երբեմն ձգում էին կյանքի իմաստ անխը[6]։

Աստծո ամենահայտնի նկարներից մեկը գտնվում է Թութանհամոնի ոսկե գահի հետևի մասում։

Պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթոնի պաշտամունքի կենտրոնը եղել է Թեբեն, իսկ ավելի ուշ՝ Ախեթաթոնը[1][8]։

Աթոնիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էխնաթոնը սֆինքսի տեսքով խոնրահվում է Աթոնին: Ձախից Աթոնի և Էխնաթոնի անվամբ կարտուշներ են:

Աթոնի պաշտամունքը մտցվեց Ամենհոտեպ IV-ի կողմից նրա կառավարման հինգերորդ տարում (մ. թ. ա. 1348-1346 թվականներ), և Աթոնի կարգավիճակը բարձրացավ՝ հասնելով գերագույն աստծո կարգավիճակի, բայց դրանից հետո դեռևս շարունակվում էր ավանդական աստվածների պաշտամունքը[9]։ Մյուս աստվածություններին զգալիորեն քիչ ուշադրություն էր դարձվում, որն էլ փոխեց երկրի տնտեսական դրությունը, մանավանդ Ամոնի պաշտամունքային կենտրոն Թեբեում։ Այստեղ Ամոնի անունը մաքրվում էր որմնանկարներից, ինչը զայրացնում էր Ամոնի երբեմնի հզոր քրմերին[6]։

Իր կառավարման հինգերորդ տարում փարավոնը անվանափոխվեց Ամենհոտեպից («Ամոնը գոհ է») Էխնաթոնի («Օգտակար՝ Աթոնի համար»)[10] և սկսեց նոր մայրաքաղաք Ախեթաթոնի շինարարությունը («Աթոնի հորիզոն»), որը դարձավ նաև Աթոնի պաշտամունքի կենտրոնը։ Այստեղ Աթոնին նվիրված էին տաճարներ, որոնք հնէաբանների կողմից անվանվել են Աթոնի մեծ տաճար (Պեր-Աթոն «Աթոնի տուն»)[11] և Աթոնի փոքր տաճար («Թոնի դղյակ»)` փարավոնի անձնական օգտագործման համար[12][13]։ Ամառնյան ճարտարապետության տարբերակիչ առանձնահատկությունը Gem-Pa-Aten-ն («Գտնված Աթոն») էր, հրաժարումը բազմաթիվ սյուներով ամրացված տանիքից, որպեսզի արեգակնային աստվածության հետ շփումը լինի ավելի բաց և ուղղակի։ Դրա հետ մեկտեղ, սրբավայրերով Աթոնի մեծ տաճարը այդպես էլ մինչև վերջ չի կառուցվել[12]։

Աթոնը համատեղում է իր մեջ տղամարդկային և կանացի աստվածությունների գծերը միաժամանակ։ Ինչպես կարծում էին, ստեղծված ամեն ինչ ծագել է աստծուց և միևնույն ժամանակ գոյություն ունի նրա ներսում։ Նրա անունը գրառում էին կարտուշի ներսում, ճիշտ այնպես, ինչպես գրառում էին փարավոնի անունը, ինչը նկատելի չէր այլ աստվածների դեպքում։ «Աթոնի հիմնում» Ռան, Շուն և Աթոնը միավորված են միասնական արարիչ-աստծո կերպարում[4]։

Էխնաթոնի մահից հետո նրա մտցրած պաշտամունքը արգելվեց, և պաշտամունքի գերագույն աստվածություն կրկին դարձավ Ամոնը։ Բայց, հավանաբար, Աթոնի պաշտամունքը միանգամից չի վերացել, Էխնաթոնի գաղափարները աջակցում էին մի շարք մարդիկ ևս մեկ սերնդի ժամանակահատվածում[2]։

Մոնոթեիզմի հարց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտողները կարծում են, որ Էխնաթոնի կրոնական բարեփոխումներով առաջացավ առաջին միաստվածությունը[3][14]։

Զիգմունդ Ֆրոյդը իր «Մովսես և միաստվածություն» աշխատության մեջ արտահայտել է այն միտքը, որ Աթոնի պաշտամունքը խորը հետք է թողել հուդայական միաստվածության ձևավորման ու զարգացման վրա և նախորդել է նրա առաջացմանը, քանի որ Հին Կտակարանի մարգարե Մովսեսը, որն ապրել է Հին Եգիպտոսի տարածքում մոտավորապես Էխնաթոնի կառավարման ժամանակ, կարող էր ընդունել տեղի կրոնական պաշտամունքի շատ գաղափարներ (Ադոնայ)[15]։

Մյուսները կարծում են, որ Էխնաթոնը փորձում էր Աթոնի միապաշտամունքը (հենոթեիզմ կամ մոնոլատրիա) ոչ թե այն պատճառով, որ չէր հավատում մյուս աստվածների գոյությանը, այլ այն պատճառով, որ ձեռնպահ էր մնում ցանկացած աստծո երկրպագելուց, բացի Աթոնից[16]։ Էխնաթոնի բարեփոխումները ոչ միայն կրոնական էին, այլև մշակութային, համապարփակ, ստեղծված հենց Էխնաթոնի նախաձեռնությամբ[6]։

Արքայական տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էխնաթոն փարավոնն ու Նեֆերտիտին նվիրաբերություն են կատարում Աթոնին: Կահիրեի եգիպտական թանգարան

Ամառնայի ժամանակաշրջանում Աթոն անունը համարվում էր արքայական տիտղոս (քանի որ նա հանդիսանում էր բոլորի արքան) և գրվում էր կարտուշի վրա։ Գոյություն ուներ այդ տիտղոսի երկու ձև. առաջինում մյուս աստվածների անուններն էին, իսկ երկրորդում ավելի շատ «առանձնահատկություններ» կային, որոնք բնորոշ էին Աթոնին։ Վաղ ձևը եղել է Ռա-Հորախտի անունն էր, որը նշանակում է՝ «նա, ով վայելում է հորիզոնը»։ Շու անունը նույնպես կապ ուներ Աթոնի հետ։ Ուշ ձևը եղել է Ռա անունը. նա, ով ղեկավարում էր երկու հորիզոնները, և նա, ով վայելում է հորիզոնը, նրա անվան մեջ լույսը Աթոնն էր։

Թարգմանության տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարձր և ցածր ռելիեֆներ, որոնց վրա պատկերված է Աթոնը, ներկայացնում էին նրան կորացած մակերեսով, այդ պատճառով, ավելի ուշ գիտնական Նիբիլ Հյուն առաջ քաշեց այն կարծիքը, որ իրական թարգմանությունը կարող է լինել ոչ թե սկավառակը, այլ գունդը կամ սֆերան, այսինքն՝ «արևային գունդ»՝ արևային սկավառակի փոխարեն։
  • Հնարավոր է, որ Աթոնի եռաչափ սֆերային ձևը պատկերել է Գորայի կամ Ռայի աչքը։ Այլ միաստվածական կրոնի՝ զրադաշտականության մեջ արևն անվանում էին Ահուրա Մազդայի աչք։

Այս երկու տեսությունները համատեղելի են, քանի որ աչքն ունի գնդաձև տեսք։

Աթոնից ծագած անուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ախեթաթոն, «Աթոնի հորիզոն», մայրաքաղաք՝ կառուցված Էխնաթոնի կողմից։ Գտնվում է Ամառնա մարզում։
  • Էխնաթոն, «Աթոնին հարմար»։
    • Մերիտաթոն, «Աթոնի սիրուհին»։
    • Մակետաթոն, «Աթոնին նայող» կամ «Աթոնի կողմից պաշտպանված»։
    • Անանքսունամոն, «Նա ապրում է Աթոնի համար»։
    • Նեֆերնեֆրուաթոն, «Աթոնի հրաշալի կատարելություն»-կրտսեր։
  • Բակետաթոն, «Աթոնի ծառա» (կին)։
  • Նեֆերնեֆրուաթոն, «Աթոնի հրաշալի կատարելություն»։
  • Հորեմհեբ, «Աթոնի տոնակատարություն»։
  • Թութանհաթոն, «Աթոնի կենդանի տեսքը»։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Margaret Bunson Encyclopedia of Ancient Egypt. — Infobase Publishing, 2014. — С. 59. — 481 с. — ISBN 9781438109978
  2. 2,0 2,1 Robert Hari New Kingdom Amarna Period: The Great Hymn to Aten. — BRILL, 1985. — С. 3. — 90 с. — ISBN 9004070311
  3. 3,0 3,1 3,2 Wilkinson, Richard H. The Complete Gods and Goddesses of Ancient Egypt. — Thames & Hudson, 2003. — С. 236—240.
  4. 4,0 4,1 M. Lichtheim Ancient Egyptian Literature. — 1980. — Т. 2. — С. 96, 223.
  5. Fleming, Fergus, and Alan Lothian (1997). The Way to Eternity: Egyptian Myth. Duncan Baird Publishers. p. 52
  6. 6,0 6,1 6,2 6,3 Kathryn A. Bard An Introduction to the Archaeology of Ancient Egypt. — John Wiley & Sons, 2015. — С. 232, 240, 247. — 508 с. — ISBN 9781118896112
  7. Lyla Pinch Brock Egyptology at the Dawn of the Twenty-first Century: Proceedings of the Eighth International Congress of Egyptologists, Cairo, 2000. — American Univ in Cairo Press, 2003. — С. 516. — 654 с. — ISBN 9789774247149
  8. Richard H. Wilkinson The Complete Temples of Ancient Egypt. — Thames & Hudson Publication, 2000. — С. 83. — 256 с.
  9. Rosalie David Handbook to Life in Ancient Egypt. — Facts on File Inc., 1998. — С. 124.
  10. Н. Петровский, В. Матвеев Египет - сын тысячелетий. — М.: Рипол Классик, 2013. — С. 76. — 291 с. — ISBN 9785458391450
  11. Eric P. Uphill Tell el-Amarna, city / Kathryn A. Bard. — Encyclopedia of the Archaeology of Ancient Egypt. — London: Routledge, 1999. — С. 763. — ISBN 0-415-18589-0
  12. 12,0 12,1 Jessica Joyce Christie, Jelena Bogdanovic, Eulogio Guzmán Political Landscapes of Capital Cities. — University Press of Colorado, 2016. — С. 39—40, 49-53. — 425 с. — ISBN 9781607324690
  13. David P. Silverman, Josef W. Wegner, Jennifer Houser Wegner Akhenaten and Tutankhamun: Revolution and Restoration. — UPenn Museum of Archaeology, 2006. — С. 43, 48-50. — 226 с. — ISBN 9781931707909
  14. Jan Assmann Religion and Cultural Memory: Ten Studies. — Stanford University Press, 2005. — С. 59.
  15. Зигмунд Фрейд Моисей и монотеизм.
  16. Dominic Montserrat Akhenaten: History, Fantasy and Ancient Egypt. — Routledge, 2000. — С. 36, 40. — ISBN 0-415-18549-1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Атон // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.

Գերմաներեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dieter Arnold: Die Tempel Ägyptens. Götterwohnungen, Baudenkmäler, Kultstätten. Bechtermütz, Zürich 1992, ISBN 3-86047-215-1.
  • Jan Assmann: Ägypten. Theologie und Frömmigkeit einer frühen Hochkultur. 2. Auflage, Kohlhammer, Stuttgart/ Berlin/ Köln 1991, 3-17-011768-8.
  • Jan Assmann: Theologie und Weisheit im alten Ägypten. Fink, München 2005, ISBN 3-7705-4069-7.
  • Hans Bonnet: Lexikon der Ägyptischen Religionsgeschichte. 3. unveränderte Auflage, Nikol, Hamburg 2000, ISBN 3-937872-08-6.
  • Emma Brunner-Traut: Die Stifter großer Weltreligionen. Herder, Freiburg i.B. 2007, ISBN 3-451-05937-1.
  • Sir Alan Gardiner: Geschichte des Alten Ägypten. Eine Einführung. Weltbild, Augsburg 1994, ISBN 3-89350-723-X.
  • Wolfgang Helck: Politische Gegensätze im alten Ägypten. Ein Versuch. In: Hildesheimer ägyptologische Beiträge. (HÄB) Bd. 23, Gerstenberg, Hildesheim 1986.
  • Erik Hornung: Monotheismus im pharaonischen Ägypten. In: O. Keel (Hrsg.): Monotheismus im Alten Israel und seiner Umwelt (= Biblische Beiträge. Bd. 14). Fribourg (Schweiz) 1980.
  • Erik Hornung: Echnaton. Die Religion des Lichts. 2. Auflage, Artemis & Winkler, Düsseldorf/ Zürich 2001, ISBN 3-7608-1223-6.
  • Manfred Lurker: Lexikon der Götter und Symbole der alten Ägypter. Scherz, Frankfurt a.M., ISBN 3-502-19420-3.
  • Dominic Montserrat: Akhenaten. History, Fantasy and ancient Egypt. Routledge, London 2000, ISBN 0-415-18549-1.
  • Nicholas Reeves: Echnaton. Ägyptens falscher Prophet (Kulturgeschichte der antiken Welt. Bd. 91). von Zabern, Mainz 2002, ISBN 3-8053-2828-1.
  • Hermann A. Schlögl: Echnaton. Beck, Frankfurt a.M. 2008, ISBN 3-406-56241-8.