Էխնաթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եգիպտոսի պատմություն։

Հին Եգիպտոսի Փարավոն
Ամենհոտեպ III HekaNemesNechacha PioMs.svg Սմենխքարա
Էխնաթոն
XVIII դինաստիա
  • 1355—1337/36 гг. (18/19 лет) — по Ю. фон Бекерату
  • 1364—1347 гг. (17 лет) — по Э. Хорнунгу
  • 1366—1349 гг. (17 лет) — по Р. Паркеру
  • 1350—1336 гг. (14 лет) — по Э. Ф. Венте
  • 1356—1340 гг. (16 лет) — по K. A. Kитчену
  • 1353—1336 гг. (17 лет) — по Р. Крауссу
  • 1340—1324 гг. (16 лет) — по W. Helck
Հին Եգիպտոսի փարավոն
Դինաստիա

XVIII դինաստիա

  • 1355—1337/36 гг. (18/19 лет) — по Ю. фон Бекерату
  • 1364—1347 гг. (17 лет) — по Э. Хорнунгу
  • 1366—1349 гг. (17 лет) — по Р. Паркеру
  • 1350—1336 гг. (14 лет) — по Э. Ф. Венте
  • 1356—1340 гг. (16 лет) — по K. A. Kитчену
  • 1353—1336 гг. (17 лет) — по Р. Крауссу
  • 1340—1324 гг. (16 лет) — по W. Helck
Նախորդող Ամենհոտեպ III
Հաջորդող Սմենխքարա
.
Ամուսին Նեֆերտիտի,կիյա,Մումիյա KV35YL (հնարավոր է, Նեբեթախ կամ Բակեթաթոն)[1]
Երեխաներ Մերիթաթոն, Մակեթաթոն, Անաքսինամոն, Նեֆերնիֆրուաթոն-Թաշերիթ, Նեֆերնիֆրուրա, Սեթեպեներա, Կիյա-
Հայր Ամենհոտեպ III
Մայր Թեյա
Թաղման վայր Արքաների հովիտ (դամբարան KV62)

Էխնաթոն, Ամենհոտեպ IV (հետագայում Էխնաթոն) հին Եգիպտոսի XVIII դինաստիայի փարավոն, կառավարել է մոտավորապես մ․թ․ա․1353-1336 թթ․, ականառու քաղաքական գործիչ, նշանավոր կրոնական բարեփոխիչ, որի կառավարման շրջանում կարևոր փոփոխություններ տեղի ունեցան Եգիպտոսի կյանքում։

Էխնաթոն Ամենհոտեպ IV

Էխնաթոն(Ամենհոտեպ IV)

Իշխանության գալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենհոտեպ IV իր նախորդի՝ Ամենհոտեպ III կրտսեր որդին էր, ով իշխանության եկավ ավագ եղբայր Թութմոսի մահվանից հետո։ Եգիպտագետների մոտ տարբեր մոտեցումներ կան Ամենհոտեպ IV իշխանության գալու հետ կապված։ Մի մասի կարծիքով նա մոտավորապես 12 տարի հոր հետ համատեղ է կառավարել երկիրը, քանի որ վերջինս կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդ էր։ Ժամանակակից եգիպտագետներ Էրիկ Կլայնը, Նիկոլաս Ռիվեսը, Պիտեր Դորմանը և ուրիշներ հակվում են այն մտքին, որ եթե Ամենհոտեպ IV իր հոր հետ համատեղ կառավարեր, ապա ինքը 2 տարեկանից մեծ չէր կարող լինել[2].։ Դոնալդ Ռեֆորդը, Ուիլյամ Մառնեյը, Ալան Գառները, Լոուրենս Բերմանը մերժում են Ամենհոտեպ III և Ամենհոտեպ IV համատեղ կառավարման հավանականությունը[3].։ 2014 թ․ Եգիպտոսի հնագույն հուշարձանների պահպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի չատի (բարձրաստիճան պաշտոնյա)գերեզմանի գրառման ուսումնասիրման ժամանակ Ամենհոտեպ III ապացուցում է իր և որդու ավելի քան 8 տարի համատեղ կառավարման մասին[4][5].։ Անկախ համատեղ կառավարելու հնարավորությունից, Ամենհոտեպ IV չի պատկերված իր հոր կողմից հիմնված հուշարձաններում, որի պատճառը դեռ բացահայտված չէ[6]

Էխնաթոնը և նրա կին Նեֆերտիտին

Իրավիճակը Ամենհոտեպի կառավարման սկզբնական շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենհոտեպի համատեղ կառավարման առաջին տարիներին պետության կառավարման ոլորտում մեծ ազդեցություն ուներ իր մայրը՝ խելացի և ակտիվ թագուհի Թեյեն(Թեյա)։ Ամենհոտեպի կառավարման սկզբնական շրջանում Միտանիի և Բաբելոնի արքաների հետ գոյություն ունեին բարիդրացիական հարաբերություններ։ Միտաննիի արքա Թուշրատտան, խնդրելով նոր փարավոնին ընդլայնել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, խորհուրդ տալով հաղթահարել միջազգային հարաբերություններում իր մոր ազդեցությունը, միաժամանակ խնդրեց նաև քաջարի թագուհուն ազդել որդու վրա դրական որոշում կայացնելու համար։ Բաբելոնի արքա Բուրնա֊Բուրիաշ II նույնպես Ամենհոտեպին ուղարկած շնորհավորական նամակում վստահեցնում էր փարավոնին իր ցանկությունը երկու երկրների միջև բարեկամությունը ընդլայնելու ուղղությամբ։ Խեթական արքա Սուպիլիլիումաս I նույնպես նամակ է գրում նրան այդպես ներկայացնելով նրան իր բողոքը առ այն, որ չի ստացել պատասխան նամակ և պահանջում է Ամենհոտեպից իր հոր նման լինել ընկերասեր՝ կատարելով նախօրոք ձեռք բերված եղբայրական պարտավորությունները։ Սակայն Ամենհոտեպը կառավարման հենց սկզբից դժգոհ էր Սուպիլիլիլումասից և այդ պատճառով չէր պատասխանել նրա առաջին նամակին, որում խեթական արքան ձևականորեն շնորհավորում էր եգիպտական փարավոնին գահին բազմելու առիթով։ Հնարավոր է Խեթական թագավորության և Եգիպտոսի միջև առկա էին լուրջ տարաձայնություններ, որի մասին իր նամակում լռում էր Սուպիլիլիումասը։

Կրոնական բարեփոխման նպատակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Էխնաթոնի(Իխ֊Նե֊Այթի «Աթոնին օգտակար») կառավարումը համարվում է անհավանական կրոնական բարեփոխումների շրջան, որը ցնցեց եգիպտական ավանդական հասարակության հիմքերը, քաղաքականությունն ու մշակույթը։ Էխնաթոնի այս հեղափոխության պատճառը մինչ այժմ պարզ չէ։ Եգիպտական փարավոնների կողմից Առաջավոր Ասիայի և Նուբիայի գրավման հետևանքով հսկայական ունեցվածքի զավթումը առաջ բերեց ստրկավաճառ արիստոկրատիայի աննախադեպ հարստացմանը, հատկապես մեծ ունեցվածք և հարստություն ձեռք բերեցին Թեբեյի քրմապետերը։ Թեբեյի քրմապետերի հզորացումը սերտորեն կապված էր ժառանգական ազնվականության և տեղական կրոնների առկայության հետ, ինչը մեծ վտանգ էր ներկայացնում արքայական իշխանության համար։ Բացի այդ, Ամենհոտեպի ծագումը ըստ գահաժառանգման օրենքի զրկում էր նրան գահին տիրելու ցանկացած հնարավորությունից, որի պատճառը իր մայրն էր՝ թագուհի Թեյան ով չէր պատկանում թագավորական ընտանիքին և անգամ եգիպտուհի չէր։ Ամենհոտեպի հայրը անօրեն ճանապարհով ամուսնանալով և շրջանցելով արքայական ընտանիքի հիմնական ժառանգորդներին, դրանով զրկեց որդուն գահին բազմելու օրինական իրավունքից։ Հետազոտողների մի մասը առաջ է քաշում նաև այն մոտեցումը, համաձայն որի միասնական կրոն ստեղծելու բարեփոխումը անհրաժեշտ էր եգիպտական տերության համար, որտեղ ամեն քաղաք սեփական աստծուն էր երկրպագում։ Աստվածների այդ բազմազանությունը խանգարում էր եգիպտական ժողովրդի միավորմանն ու միասնական նպատակին հասնելու ձգտումներին։ Գոյություն ունի նաև Ալեքսեյ Մորոզովի կողմից առաջ քաշած տեսությունը, ըստ որի կրոնական բարեփոխումը կապված է մոտ․ Ք․ա 1380 թ․Սինտորինի հրաբխի ժայթքման հետ։ Թուխ ամպերը, թունավոր անձրևները, ցուրտը կարող էին առաջ բերել կտրուկ շրջադարձ եգիպտացիների կրոնական պատկերացումներում՝ նպաստելով արևի աստծո պաշտամունքի ամրապնդմանը։

Էխնաթոնի նոր կերպարը։Դիմացից Աթոն աստվածը։

Աթոնի պաշտանմունքի ներդրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձելով ամրապնդել իր կենտրոնաձիգ իշխանությունը, Ամենհոտեպ IV հանդես եկավ քրմապետության դեմ և առաջին հերթին գլխավոր Աստված Ամոն֊Ռաի տաճարի քրմապետերի դեմ։ Քրմապետերի ուժը սերտորեն կապված էր կրոնի վրա հիմնված նրանց գիտելիքների հետ և որպեսզի թուլացներ հակառակորդին, անհրաժեշտ էր զրկել նրանց այդ մտավոր ազդեցությունից։ Սկզբնական շրջանում Ամենհոտեպը համբերատար հաշտվում էր իրերի դասավորման առկա իրավիճակի հետ։ Հետագայում ի հակակշիռ Թեբեյի աստված Ամոնի նա առաջ քաշեց նախկինում քիչ ճանաչում ունեցող Աթոնի պաշտանմունքը, ով մարմնավորում էր արեգակի սկավառակը։ Հռչակելով իրեն նոր աստծո քահանայապետ, Ամենհոտեպը կառավարման երրորդ տարում Թեբեյում սկսեց նոր տաճարի կառուցումը, որտեղ Աթոնը պատկերված էր մարդու մարմնով ու բազեյի գլխով՝ թագադրված արեգակի սկավառակով։ Վերջապես կառավարման չորրորդ տարում կտրուկ շրջադարձ եղավ մի կողմից արքայի և Աթոնի, իսկ մյուս կողմից հին աստվածների հարաբերություններում։ Էխնաթոնը իրեն հռչակեց բացարձակ աստվածություն, անմահ էակ, իսկ արեգակի սկավառակը՝ Աթոնը, համարվեց արքայի երկրային պատկերը։ Այդ իսկ պատճառով փոփոխության ենթարկվեց Աթոնի պատկերը։ Արեգակի սկավառակի մեջ պարփակված բազեի գլխով ու մարդու մարմնով պատկերի փոխարեն Էխնաթոնը արդեն ներկայանում էր արքայական կամ արեգակնային օձերի(ուրեյ) շրջանում, դիմացից դեպի ներքև ձգվող բազում ճառագայթներով։

Ախետ֊Աթոն
Էխնաթոնի ծնողների և զավակների դամբարանների համարները։

Նոր մայրաքաղաքի կառուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար իր կառավարման 6֊-րդ տարում Ամենհոտեպ IV և նրա հակառակորդների միջև պայքարը կտրուկ սրվեց՝ հասնելով իր գագաթնակետին, ինչը կապված էր նրա կողմից իրականացված կրոնական բարեփոխումների հետ։ Այդ պայմաններում արքան ստիպված էր իր ընատանիքով լքել Թեբեն՝ տեղափոխվելով Ամոն֊Ռաի պաշտամունքային կենտրոնից ավելի քն 300 կմ․ հյուսիս, որտեղ էլ իր հրամանով սկսվեց նոր մայրաքաղաքի՝ Ախետ֊Աթոնի «Աթոնի հորիզոն»կառուցումը։Այստեղ սպիտակ քարից կառուցվեց Էխնաթոնի հսկայական պալատը,որը համարվում է հնագույն ամենամեծ կառույցը։Պալատի պատերը զարդարված էին տարբեր սյուժեներով և դեկորատիվ գեղանկարներով, նկարազարդված են եղել նաև հատակը, աստիճաննրը և առաստաղները։ Բացի գլխավոր պալատից, կառուցվեցին նաև մի շարք փոքր պալատներ, իսկ ամենագլխավոր կառույցը «Աթոնի տուն» անունը ստացած Աթոն աստծուն նվիրված տաճարն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թաշերիթ (հնարավոր է անունը հնչի որպես Բակեթաթոն), Թութանհամոն(Թութանխաթոն), Սմենխքարա(հավանաբար)
  2. Nicholas Reeves, Akhenaten: Egypt’s False Prophet, Thames & Hudson, 2000
  3. Berman, Lawrence. 'Overview of Amenhotep III and His Reign,' and Raymond Johnson, 'Monuments and Monumental Art under Amenhotep III' in 'Amenhotep III: Perspectives on his Reign' 1998, ed: David O’Connor & Eric Cline, University of Michigan Press, ISBN 0-472-10742-9
  4. Pharaoh power-sharing unearthed in Egypt Daily News Egypt. February 6, 2014
  5. Proof found of Amenhotep III-Akhenaten co-regency thehistoryblog.com
  6. Donald B. Redford, Akhenaten: The Heretic King. Princeton University Press, 1984