Մակեթաթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մակեթաթոն
Դիմանկար
Ծնվել էմոտ. մ. թ. ա. 1348
ԾննդավայրԹեբե, Լուքսոր, Եգիպտոս
Մահացել էմոտ. մ. թ. ա. 1338
Մահվան վայրԷլ–Ամառնա, Էլ Մինյա, Եգիպտոս
ՔաղաքացիությունՀին Եգիպտոս
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Էխնաթոն, մայր՝ Նեֆերտիտի
Maketaten Վիքիպահեստում

Մակեթաթոն (եգիպտերեն՝ Mˁkt Jtn՝ «Աթոնի պահած», մոտ. մ. թ. ա. 1348, Թեբե, Լուքսոր, Եգիպտոս - մոտ. մ. թ. ա. 1338, Էլ–Ամառնա, Էլ Մինյա, Եգիպտոս), եգիպտական փարավոն Էխնաթոնի և Մեծ թագուհու՝ Նեֆերտիտիի վեց դուստրերից երկրորդը։ Հնարավոր է, որ նա ծնվել է իր հոր՝ Էխնաթոնի թագավորության չորրորդ տարում[1]։ Թեև նրա մասին քիչ բան է հայտնի, սակայն Էխնաթոնի թագավորության 17-րդ տարվա առաջին երկու երրորդներում նա հաճախ իր քույրերի հետ պատկերվել է թագակիր ծնողներին ուղեկցելով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակեթաթոնը առաջին անգամ պատկերվել է իր մոր՝ Նեֆերտիտիի Հուտ-բենբեն տաճարի պատերին, որտեղ նա և իր ավագ քույր Մերիթաթոնը պատկերված են թագուհու կողքին[2]։ Նա պատկերվել է նաև սեպագիր արձանագրությունում Ախեթաթոնի՝ Էխնաթոնի կառուցած նոր մայրաքաղաքի սահմանները ցույց տալիս։ Մակեթաթոնն ընտանիքով տեղափոխվել է այնտեղ դեռ մանուկ հասակում։

Մակեթաթոնը մահացել է իր հոր թագավորության 13-րդ կամ 14-րդ տարում։ 12-րդ տարում նա դեռ ողջ էր, քանի որ ծնողների և քույրերի հետ պատկերվել է օտարազգիներից հարկը վերցնելու արարողության տեսարանում, որը կարելի է տեսնել բարձրաստիճան պաշտոնյաների (Ամարնայի կառավարիչ Հույայի և Աթոնի գլխավոր քուրմ Մերիր I-ի) դամբարանների մի քանի պատկերներում[1][2]։

Ամենհոտեպ III-ի և Էխնաթոնի սարկոֆագի բեկորների վրայի կարտուշները համարվում են երկու փարավոնների՝ հոր և որդու երկար կառավարման ապացույցը։

Եգիպտոսում Էխնաթոնի կառավարման 12-15-րդ տարիներին տարածված ժանտախտի համաճարակը համընկնում է թագավորական ընտանիքի շատ անդամների՝ մայր-թագուհի Տիայի, Նեֆերտիտի թագուհու, Էխնաթոնի երկրորդ կին Կիյայի, Մակեթաթոնի և երկու երիտասարդ արքայադուստրերի՝ Նեֆերնեֆրուրայի և Սետեպենրայի վերջին հիշատակումների հետ[1]։ Մակեթաթոնի մահվան մյուս պատճառը կարող է լինել ծննդաբերությունը, որը պատկերված է նրա դամբարանում[3]։

Մակեթաթոնի դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղվել է Էխնաթոնի դամբարանում։ Մարմինը չի գտնվել։

Արքայական ընտանիքի համար ժայռերի մեջ պատրաստված դամբարանի պատին պատկերված է մահացած աղջկա նկատմամբ ամուսինների հուսահատությունը։ Հայրը պատկերված է ճկված ձեռքը գլխավերևում պահած, իսկ մյուս ձեռքով կնոջ ձեռքը բռնած, որը ձեռքը սեղմել է դեմքին՝ կարծես դեռ չհավատալով իր կորստին: Մահացածի ծեր դայակը նետվում է դեպի իր սիրելիի մարմինը, նրան հետ է պահում երիտասարդ սպասուհին։ Մակեթաթոնի մահվան տեսարանը փոխանցած զգացմունքների ուժգնությամբ, անկասկած, պատկանում է եգիպտական արվեստի գլուխգործոցների շարքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Tyldesley, Joyce A. Nefertiti : Egypt's sun queen. — London: Viking, 1998. — 232 с. — ISBN 0670869988
  2. 2,0 2,1 Redford, Donald B. Akhenaten, the heretic king. — Princeton, N.J.: Princeton University Press, 1984. — 255 с. — ISBN 0691035679
  3. Dodson, Aidan, 1962- Amarna sunset : Nefertiti, Tutankhamun, Ay, Horemheb, and the Egyptian counter-reformation. — Cairo: American University in Cairo Press, 2009. — 207 с. — ISBN 9781936190195

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]