Jump to content

Ալ-Մինյա (մուհաֆազա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուքսոր (այլ կիրառումներ)
ալ-Մինյայի մարզ
արաբ․՝ المنيا‎
Դրոշ Զինանշան


ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Կարգավիճակմուհաֆազա
Մտնում էԵգիպտոս
Վարչկենտրոնալ-Մինյա[1]
ԲԾՄ130 մետր
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2006)4 607 000[2]
Խտություն142,72
Տարածք32 279
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 130 մ
Սահմանակցում էԲենի Սուեյֆ, Կարմիր ծով, Ասյութ, Նոր Հովտի նահանգ և Ալ-Գիզա
Ժամային գոտիUTC+2
ISO 3166-2 կոդEG-MN
28°07′N 30°07′E / 28.11°N 30.11°E / 28.11; 30.11
minia.gov.eg(արաբ.)

Ալ-Մինյայի մարզ (արաբ․՝ المنيا), Եգիպտոսի Արաբական Հանրապետության 29 մուհաֆազաներից մեկը[3]։ Ալ-Գիզայի մաուֆազայի վարչական կենտրոնը համարվում է համանուն քաղաքը, որը հանդիսանում է նաև վարչական միավորի ամենախոշոր բնակավայրը։ Մուհաֆազան դեպի ծով ազատ ելք չունի։ Համարվում է մարդկային քաղաքակրթության և հնագիտության կարևոր օբյեկտ։

Մաուֆազան զբաղեցնում է 32 279 կմ² տարածք և համարվում է խոշորագույն վարչական միավորներից մեկը երկրի ներսում։ Համարվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջային գլխավոր մարզերից մեկը։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաուֆազան իր հերթին բաժանված է 9 շրջանների, որոնցից մի քանիսը ունեն քաղաքային կարգավիճակ։ 9 շրջաններն իրենց հերթին բաժանված են 346 գյուղական և 1429 այլ փոքր բնակավայրերի.

  • Նոր Մինյա (արաբ․՝ المنيا الجديدة)
  • Աբու Կուրկաս (արաբ․՝ أبو قرقاص‎)
  • Կիրդասի (արաբ․՝ إيثاكا)
  • Յենի Մազար (արաբ․՝ بني مزار)

և այլն

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի տվյալներով մաուֆազայի ընդհանուր բնակչությունը կազմում է 4 607 000 մարդ։ Այդ ցուցանիշով այն գրավում է 5-րդ տեղը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մարզերի շարքերում։ Բնակչության միջին խտությունը կազմում է 32 279 մարդ/կմ²։

Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք իսլամի դավանողներ են։ Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են բեդվիններն[Ն 1] ու նուբիացիները։

Ալ-Մինյայի մուհաֆազայի պաշտոնական լեզուն արաբերեն է, որը աֆրասիական ընտանիքի սեմական լեզվախմբին պատկանող լեզու է։

  1. Բեդվին են կոչում արաբական այն ցեղերին, անկախ ազգությունից և կրոնական պատկանելիությունից անմիջականորեն առնչվում են անասնաբուծությունն ու անասնապահությունը երկրագործության հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում Մարզեր և շրջաններ
  2. Եգիպտոսի Արաբական Հանրապետության մասին Որոշում Եգիպտոսի վարչատարածքային բաժանման վերաբերյալ և տվյալներ բնակչության թվերի մասին
  3. Եգիպտոսի մուհաֆազաներ և բնակչության թիվ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում և վիճակագրական տվյալներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Մինյա (մուհաֆազա)» հոդվածին։