Նուբիացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նուբիացիներ, ժողովուրդ։ Բնակվում են Նեղոսի ափերին, Սուդանի Հանրապետությունում, ինչպես նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում (ընդհանուր թիվը՝ մոտ 1,7 մլն, 1980), մասամբ՝ Կորդոֆանի լեռներում։ Խոսում են նուբիերեն։ Հին Նուբիայի բնակիչների հետնորդներն են։ 6—14-րդ դարեր եղել են քրիստոնյաներ, այնուհետև ընդունել են իսլամ։ Զբաղվում են հողագործությամբ (ցորեն, գարի, բամբակ և այլն), անասնապահությամբ (ուղտ, ձի, էշ և այլն), արհեստներով ու առևտրով, մշակում փյունիկյան արմավենի, աշխատում ձեռնարկություններում ու բամբակի պետական ցանքատարածություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 401 CC-BY-SA-icon-80x15.png