Էշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էշ
Էշ
Ընտանի ավանակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ [[Քորդավորներ]]
Ենթատիպ [[Ողնաշարավորներ]]
Դաս [[Կաթնասուններ]]
Կարգ [[Միասմբակավորներ]]
Ընտանիք [[Ձիեր]]
Ցեղ [[Իսկական ձիեր]]
Տեսակ [[Վայրի ավանակ]]
Ենթատեսակ '''Ընտանի ավանակ'''
Լատիներեն անվանում
Equus asinus asinus

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Էշ, (լատ.՝ Asinus), ձիերի սեռի միասմբակ կենդանի։ Վայրի տեսակներ հանդիպում են Աֆրիկայում (նուբիական և սոմալիական էշեր) և Ասիայում (կուլան, օնագր և այլն)։ Ընտանիները տարածված են գրեթե բոլոր հարավային երկրներում և կազմում են երեք խումբ.

  1. Աֆրիկայի և Ասիայի փոքր էշեր (դրանց են պատկանում նաև Անդրկովկասի, Դաղստանի, Ղազախստանի և Միջին Ասիայի ցեղերը)
  2. Աֆրիկայի և Ասիայի խոշոր էշեր, որոնցից նախկին ԽՍՀՄ երկրներում տարածված են մարիական և Համադանի ցեղերը
  3. բուծարանային ցեղեր, առավել տարածվածներից են չինական, ֆրանսիական, իսպանական և ամերիկյան էշերը

Էշերը սեռահասուն են դառնում 3 տարեկանում։ Հղիությունը տևում է մոտ 12 ամիս։ Ապրում է 13—20 տարի։ Օգտագործում են որպես բանող կենդանի և ջորի ստանալու համար։ Հայկական լեռնաշխարհում վայրի էշը տարածված է եղել դեռևս միջին քարի դարում, հատկապես Վայքի և Ուրծի անտառային շրջաններում։ Երևանից 7 կիլոմետր հարավ-արևելք տուֆաշերտերի տակ և այլ վայրերում գտնվել են էշերի ոսկորներ։ Կենդանաբանները դրանք վերագրում են նշված դարաշրջանին։ Հայաստանում էշը ընտելացվել է սկսած էնեոլիթից։ Օգտագործվել է որպես մսատու, ապա՝ միայն բանող կենդանի։ Կաշվից պատրաստել են թմբուկ և տրեխ։ Կաթով բուժում են թոքերի և շնչուղիների հիվանդությունները։

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էշ հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png