Այծ
Այծ (լատ.՝ Capra hircus), առաջին ընտանի կենդանիներից։ Մերձավոր Արևելքում ընտելացվել է 9000 տարի առաջ։ Ընտանի այծի նախնին վայրի բեզոարյան այծն է (Capra hircus aegagrus) և մինչ օրս հանդիպում են հունական կղզիներում, Հայկական լեռնաշխարհում, Հարավ-արևելյան Ասիայի և Կենտրոնական Ասիայի տարածքներում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էգ և արու այծերի մեծամասնությունը ունի մորուք, իսկ մարմինը ծածկված է մազերով։ Դրա երկարությունը և որակը կախված է ցեղատեսակից։ Օրինակ անգորական այծի մորթին երկար է և փափուկ, իսկ Քաշմիրը հայտնի է իր հաստ փափկափետուր մորթով։ Մորթու գույնը տատանվում է սպիտակից մուգ շագանակագույն, սև։ Ունի եղջյուրներ։
Ենթատեսակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներառում է 6 ենթատեսակ[1]։
- Բեզոարյան այծ (Capra hircus aegagrus)- տարածված է Հայաստանում, Փոքր Ասիայում և Աֆղանստանում։
- Չիլտանական այծ (Capra hircus chialtanensis)- ապրում է Պակիստանում։ Գտնվում է ոչնչացման ծանր սպառնալիքի տակ, պահպանվել է միայն 500 անհատ։
- Կռի-կռի (Capra hircus cretica)- հանդիպում է Կրետե կղզում և հարակից կղզիներում։
- Capra hircus hircus- Հիմնական, տարածված ձևը, որը հանդիպում է ողջ աշխարհում։
- Capra hircus jourensis- հանդիպում է հյուսիսային Սպորադներում։
- Capra hircus picta- ապրում է Կիկլադական կղզու տարածքում։
Այծ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այծից ստացված հիմնական արտադրանքը՝ կաթ, միս, մորթի, բուրդ, կաշի։ Անգորական այծը տալիս է աճեցված բուրդ։
Զինանիշագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այծ պատկերված է մի շարք քաղաքների զինանշանների վրա։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.diclib.com/cgi-bin/d1.cgi?l=ru&base=colier&page=showid&id=5543#.VIq9dSusXDs
- http://mirzhivotnih.ru/category/275
- https://www.youtube.com/watch?v=mIOv3za_OnA
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|