Ընտանի բադեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ընտանի բադ
Ընտանի բադերի բադաքլոր
Ընտանի բադերի բադաքլոր
Գիտական դասակարգում
Միջազգային գիտական անվանում
ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
latin արժեքը նշված չէ
Պահպանման կարգավիճակ
Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում
ITIS  175063
NCBI  8839
EOL  4383553

Ընտանի բադ (լատ.՝ Anas platyrhynchos, երբեմն՝ Anas platyrhynchos f. domestica, Anas platyrhynchos domesticus, Anas domesticus կամ Anas domestica (Anas boschas domestica)[1][2][3], արուները՝ բադեր, ճուտիկները՝ բադիկներ), բուծվում են մարդու կողմից, ջրլող թռչուններ են, ընտանի թռչունի տարածված և բազմաթիվ տեսակներից մեկն է: Թռչում են վատ և ոչ հեռու: Սկիզբ են առել սովորական վայրի բադից կամ կռնչան բադից[1]: Ընտանի դարձնելու երկար պատմության ընթացքում մարդու կողմից ստեղծվել են ընտանի բադերի բազմաթիվ տեսակներ[4]: Բադերին բուծում են մսի, հավկիթի[5] և յուղոտ լյարդի համար (Ֆուա գրա), բացի դրանից նրանցից ստանում են փետուր և բմբուլ:

Ընտանիացնելու պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումը կռնչան բադից[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի եզրահանգում[1], որ անազատության մեջ դաստիարակվող կռնչան բադերի արդեն երրորդ սերնդից հետո նկատելի են դառնում որոշ փոփոխություններ, ընտանի բադերին հատուկ՝ մարմնի չափերի մեծացում, քայլվածքի անճոռնիություն, թռիչքի փետուրների որոշ մասի գույնի փոփոխություն, բադաքլորների սպիտակ վզնոցի լայնացում և այլն: Առավել հայտնի Anas ցեղի վայրի տեսականերից միայն կռնչան բադերի արուների պոչի չորս միջին փետուրներն են թեքված դեպի վերև: Քանի որ նման բան նկատվում է նաև ընտանի բադերի մոտ, և քանի որ հետագայում ներկայում հայտնի ընտանի բադերի բոլոր տեսակներին հատուկ է այս հատկանիշը և կենսաբանորեն ոչնչով չեն տարբերվում կռանչան բադերից և իվերջո քանի որ նրանք բոլորը հերթությամբ խաչասերվում են և տալիս են բեղմնավոր սերունդ, ապա ընտանի բադերի վայրի բադերից՝ հատկապես կռչաններից սերված լինելու կարծիքը պետք է լինի ավելի ճիշտ, քան նրանց մի քանի վայրի տեսակներից առաջանալու տեսակետը[4]:

Բադերը հին աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանի բադերի բազմացումը ըստ երևույթին սկսվել է մոտ 5000 տարի առաջ միջագետքում և հին շումերում: Մ.թ.ա 4-րդ դարի վերջին 3-րդ դարի սկզբին ուրուկի կավե փորագրված տնտեսական փաստաթղթերի՝ տախտակների, վրա բացի այլ ընտանի կենդանիներից մուտքագրված են անև բադերը և սագերը[6]: Հին հռոմեացիները ընտանի բադերի մասին չգիտեին և բազմացնում էին միայն ընտանի սագեր: Նույնիսկ Արիստոտելը (մ.թ.ա 384—322 թվականներին) դեռևս չգիտեր ընտանի բադերի մասին, չնայած որ նրանց մասին հույներին հայտնի էր ավելի հին ժամանակաշրջաններում: Հռոմեացիների ընտանի բադերը դեռևս լավ էին թռչում և հետևաբար ամբողջությամբ ընտանիացված չէինы[1]: Հին հնդկաստանում մոտ 2000 տարի առաջ ընտանիացվել են հարավարևելյան ասիայից բերված սահող բադերի բնօրինակ ցեղատեսակը[7]: Ըստայլ տեղեկությունների[8], բադերի ընտանիացնելը սկսվել է եվրոպայում, ասիայում, հյուսիսային աֆրիկայում և հյուսիսային ամերիկայում դեռևս մ.թ.ա հազար տարի առաջ:

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովարական ընտանի բադը շատ նման է կռնչան բադին: Պետք չէ շփոթել մշկային բադի հետ (Cairina moschata)[2][9]:

Մթերատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանի բադերին հատուկ է վերարտադրության և մթերատվության հետևյալ ցուցանիշերը[8]:

  • սեռական հասունություն՝ 6-7 ամսական տարիքում
  • ածանություն՝ ձու ածելու մեկ ցիկլի ընթացքում՝ (5—6 ամիս) 90—130 ձու,
  • փետրաթափման տևողություն՝ մոտ 4 ամիս, շերտավորված լուսային ռեժիմում՝ մոտ 2 ամիս, որից հետո ձվադիրություն վերսկսվում է,
  • ձվի զանգվածը՝ 85—90 գրամ,
  • Ձվի ինկուբացիայի ժամկետը՝ 27—28 օր,
  • բադաքլորների կենդանի զանգվածը՝ 3—4 կգ, էգ բադերինը՝ 2—3,5 կգ[8]:

Բադերի ցեղատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մթերատվության բադերի տեսակները բաժանվում են մսատուների, մսա-ձվատու կամ ձվա-մսատու և ածանների[8]: բադերի տարբեր տեսակներ ժամանակակից բադաբուծման պայմաններում իրենց տեղը զիջել են բարձր արտադրողական արդյունաբերական տեսակներին:

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային պայմաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանի բադերը օգտակար ընտանի թռչուններ են, հերթ բազմացվող և շատ դիմացկուն[2]:

Արդյունաբերական բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերակա բազմացման արտադրության հիմնական տեսակ համարվում է միսը: Նրա արտադրությունը գլխավորապես իրականացվում է մասնագիտացված տնտեսություններում ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառմամբ: Վերջինս ենթադրում է ծնողական խմբերի կրկնակի կամ եռակի կոմպլեկտավորում և ներառում է փետրաթափում ստիպողական արագացում, ինչն էլ նպաստում է ձվադրման ժամկետների երկաարացմանը և ածան հավերի օգտագործմանը: այս դեպքում տարեկան ծնողական խմբի յուրաքանչյուր բադից ստանում են մոտ 250 ձու[8]: Բադերի արդյունաբերական բազմացման ժամանակ օգտագործում են վանդակային մարտկոցներ կամ թռչնանոցներ (առանց պարարտացման կամ օրգանական պարարտանյութերով), որոնց մեջ կա սննդի մեխանիկական բաժանմում (համակցված՝ տարախառն կեր), ջրում, ծիրտի մաքրում ինչպես նաև միկրոկլիմայի հսկողություն: Մսացու ճտերը կերակրվում են մինչև 50-55 օրական տարիքը և հասնում են 2,5 և ավելի կիլոգրամի[8]: Երբեմն ստեղծում են ձկնաբուծաբադյին տնտեսություններ ձկնաբուծական տնտեսություների տարածքներում, որտեղ բադերին պահում են լճերում և ջրամբարներում[8]: Ըստ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն տվյալների[10] 2006 թվականին ընտանի բադերի թիվը աշխարհւոմ կազմել է ավելի քան 2,6 մլրդ գլուխ, այդ թվում `դրանց բուծման առաջատար երկրները հետևյալն են՝

Ընտանի բադերի բուծում (հազար գլուխ, 2006)
{{{2}}} Չինաստան 2 035 880
{{{2}}} Ֆրանսիա 74 811
{{{2}}} Վիետնամ 71 700
Flag of Thailand.svg Թաիլանդ 56 600
{{{2}}} Հնդկաստան 50 000
{{{2}}} Մալայզիա 40 000
{{{2}}} Մյանմա 37 703
Flag of South Korea.svg Հարավային Կորեա 34 000
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 28 081
Flag of Indonesia.svg Ինդոնեզիա 23 720
Всего 2 636 730

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Вагнер Ю. Н. (1890–1907)։ «Утка»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  2. 2,0 2,1 2,2 Утки // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  3. Неправильное употребление термина (անգլ.՝ misnomer). По современной классификации домашняя утка не является отдельным подвидом кряквы (Anas platyrhynchos) или самостоятельным видом, а рассматривается лишь одомашненной формой вида A. platyrhynchos.
  4. 4,0 4,1 Darwin C. Ducks—Goose—Peacock—Turkey—Guinea-fowl—Сanary-bird—Gold-fish—Hive-bees—Silk-moths // The Variation of Animals and Plants under Domestication. — Կաղապար:L., UK: John Murray[en], 1868. — Ch. VIII. — P. 276—287.; 2nd edn., revised. — New York, NY, USA: D. Appleton & Co.[en], 1883. — Ch. VIII. — P. 290—302.(անգլ.)(Ստուգված է 4 Մարտի 2015) Error in webarchive template: Check |url= value. Empty.
    См. также русский перевод: Дарвин Ч. Утки. Гуси. Павлины. Индейки. Цесарки. Канарейки. Золотые рыбки. Пчелы. Шелковичные черви // Изменение животных и растений в домашнем состоянии = The Variation of Animals and Plants under Domestication / Пер. П. П. Сушкина и Ф. Н. Крашенинникова; под ред. К. А. Тимирязева; вновь пересмотренный проф. Ф. Н. Крашенинниковым и проф. С. Н. Боголюбским. — М.—Л.: ОГИЗ—Сельхозгиз, 1941. — Гл. VIII. — С. 199—206. — 611 с. — (Классики естествознания). — 20 000 экз.(Ստուգված է 10 Մարտի 2015) Error in webarchive template: Check |url= value. Empty.
  5. Утки домашние // Сельскохозяйственный словарь-справочник / Глав. ред. А. И. Гайстер. — М.—Л.: Сельхозгиз, 1934.(Ստուգված է 5 Մարտի 2015) Error in webarchive template: Check |url= value. Empty.
  6. Белицкий Мариан. Шумеры. Забытый мир
  7. Индийские бегунки — древнейшие домашние утки со смешной походкой
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Կաղապար:Источник/БСЭ(Ստուգված է 5 Մարտի 2015) Error in webarchive template: Check |url= value. Empty.
  9. Устаревшее название мускусной утки — шипу́н.
  10. «FAOSTAT: ProdSTAT: Crops»։ Продовольственная и сельскохозяйственная организация ООН։ 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-18-ին։ Վերցված է 2008-01-25