Ծովախոզուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծովախոզուկ
Ծովախոզուկներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ (Chordata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Կրծողներ (Rodentia)
Ընտանիք Խոզայիններ (Caviidae)
Ցեղ Խոզուկներ (Canis)
Տեսակ Ծովախոզուկ
Լատիներեն անվանում
Cavia porcellus
Հոմանիշներ
  • Mus porcellus
  • Cavia cobaya
  • Cavia anolaimae
  • Cavia cutleri
  • Cavia leucopyga
  • Cavia longipilis

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Ծովախոզուկ (լատ.՝ Cavia porcellus) (հաճախ անվանվում է գվինեական խոզուկ կամ կեյվի) ընտելացված կրծողների կարգի խոզայիններ ընտանիքի խոզուկների ցեղի ներկայացուցիչ է։ Չնայած անվանը՝ նրանք կապ չունեն խոզերի ընտանիքի և Գվինեայի հետ։ Ընտելացվել են ինկերի կողմից և օգտագործվել են որպես մսի աղբյուր և դեկորատիվ նպատակներով[1]։ Ըստ վարկածներից մեկի այն ծագում են Cavia cutleri–ից[1], իսկ ըստ մյուսի՝ Cavia aperea tschudii–ից[2]։ Ենթադրվող երկու նախնիներն էլ ապրում են Պերուում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովախոզուկներն ընտելացվել են մ․ թ․ ա․ 5 հազարամյակ առաջ Հարավային Ամերիկայի Անդերի շրջանի ցեղերի կողմից (այժմյան հարավային Կոլումբիայի, Էկվադորի, Պերուի և Բոլիվիայի տարածք) սնունդում օգտագործելու համար[3][4]։ Պերուի և Էկվադորի տարածքում անցկացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են մ.թ.ա. 500 թվականից մինչև մ․ թ․ հ․ 500 թվականների ծովախոզուկներ պատկերող քանդակներ[5]։ Մոչե քաղաքակրթության ներկայացուցիչները երկրպագում էին ծոզախոզուկներին և նրանց պատկերում արվեստի գործեր վրա[6]։ 1200 թվականից մինչև 1532 թվականի իպանական զավթումը իրականացվել են սելեկցիոն աշխատանքներ, արդյունքում ի հայտ եկան ծովախոզուկների նոր բազմաթիվ ցեղատեսակներ, որոնցից շատերը ժամանակակից ընտանի ծովախոզուկներն են[7]։ Նրանք այդ տարածաշրջաններում շարունակում են օգտագործվել սնունդում․ Անդերի տարածքի շատ ընտանիքներ բուծում են հենց այս կենդանիներին[8]։ Ծովախոզուկների հետ առնչվող ժողովրդական բանահյուսությունները շատ են․ նրանց մարդիկ նվիրում են, օգտագործում տարատեսակ հասարակական և դավանական արարողություններում, հաճախ հիշատակում փոխաբերական խոսքում[8]։ Նրանք լուրջ դերակատարում ունեն նաև ավանդական բուժման մեջ, քանի որ նրանց օգտագործում են այնպիսի հիվանդությունների հայտնաբերման համար, ինչպիսիք են դեղնախտը, ռևմատիզմը, հոդաբորբը և բծավոր տիֆը[8]։ Նրանց դնում են մարմնի ցավոտ մասերում և համարվում են գերբնական դեղամիջոցներ[8]։ Սև ծովախոզուկները ավելի նախընտրելի են ախտորոշում կայացնելու համար[8]։ Կենդանիներին նաև հեևձում են և ուսումնասիրում նրա ներքին օրգանները, որ պարզեն բուժման արդյունավետ լինելը[8]։ Այս մեթոդները լայն տարածում ունեն Անդերի բազմաթիվ շրջաններում, որտեղ արևմտյան բժշկությունը հասանելի չէ կամ թերագնահատված է[8]։

Իսպանացի, հոլանդացի և անգիացի վաճառականները ծովախոզուկներին Եվրոպա են բերել, որտեղ նրանք շատ արագ հռչակ ձեռք բարձր դասի ներկայացուցիչների, այդ թվում նաև Եղիսաբեթ I թագուհու շրջանում՝ որպես էկզոտիկ ընտանի կենդանիներ[8]։ Առաջին հայտնի գրավոր տեղեկագիր ծովախոզուկների մասին իրականացվել է 1547 թվականին Սանտո Դոմինգոյի կենդանու նկարագրությունում[9]։ Ըստ հյուսիսային հնդկական ավելի հին հիշատակությունների կենդանուն Կարիբյան ծով են բերել մ․ թ․ ա․ 500 թվականին Հարավային Ամերիկայի խեցեգործների կողմից[10]։ Ծովախոզուկներն առաջին անգամ նկարագրվել են 1554 թվականին շվեդ բնագետ Կոնրադ Հեսների կողմից[11]։ Նրանց կենսաբանական անվանում առաջին անգամ օգտագործվել է 1777 թվականին Էրկսլեբենի կողմից։

Առաջին հիշատակությունները Կոլումբիան գրավելիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիայի տարածքում ծովախոզուկների ամենատարածված cori ցեղատեսակի տարածվածության մասին հարուստ տեղեկություն է հասել թագավորական բյուրոկրատներ Խուսան դե Սան Մարտին և Անտոնիո դե Լեբրիխ կողմից, որոնք մասնակցություն են ունեցել 1539 հուլիսի զավթիչ Գոնսալո դե Կեսադի Կոլումբիա արշավանքին․

․․․այս տարածքը, այն ամենը, ինչ այստեղ տեսել ենք, այս վայրը չափից դուրս առողջ է, քանի որ ինչ մենք այստեղ ենք՝ մոտ երկու տարի է, մեր մոտ հիվանդություններից ոչ ոք չի մահացել։ Այն լավ է ապահովված եղջերուի, որոնց սպանում են մեծ քանակությամբ, և նապաստակների մսով, որոնց անվանում են cori։

— Խուան դե Սան Մարտին և Անտոնիո դե Լեբրիխ, Նոր Թագավորական Գրանդի գրավման և Բոգոտա քաղաքի հիմնման մասին հաշվետվություն (1539 թվականի հուլիս)։

Առաջին հիշատակությունները Պերուն և Բոլոնիան գրավելիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կեչուական ծովախոզուկը «կույ» կամ «կուի» (կեչուա՝ Quwi; Saka icha Haka > իսպ.՝ cuy, coi, cui, coy) անուններով հիշատակվել է 1554 թվականին Պեդրո Սյեսա դե Լեոնի «Պերուի խրոնիկա» աշխատության մեջ[12]։ Դիեգո Գոնսալես Օլգինի բառարանում (1608 թվական) «Ccoui», «Ccuy», «Ccoy» բառերը նշվում են որպես «տեղի փոքրիկ նապաստակներ», «Հնդկաստանի նապաստակ» բացատրություններով[13]։

Դերը Անդերի ժառանգության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարում Կոնկիստայի ժամանակ Անդերի բնակիչների կողմից ծովախոզուկներն օգտագործվում էին հիմնականում գյուղատնտեսության (որպես մսի աղբյուր) և դավանաբանության մեջ (կենդանիների զոհաբերություն, գուշակություններ ներքին օրգանների միջոցով)[14]։

Կենտրոնական Անդերում Վամաչուկոյի (Պերու) հնդիկների մոտ գոյություն ուներ ծովախոզուկների կուռք։

Իրավաբան Խուան Պոլո դե Օնդեգարդոն, «Հնդիկների մոլորությունները և սնահավատ ծիսակատարությունները» տրակտատում նկարագրելով 1559 թվականին Պերուում հնդիկների արարողությունները, նշել է․

Իններորդ ամիսը կոչվում էր «Յապակիս»։ Այդ ժամանակ վառում էին հարյուրավոր շագանակագույն ոչխարներ, հազարավոր «կույեր», որ սառույցը, օդը, ջուրը, արևը արտերը չվնասեն։ Այդ ամիսը, կարծես, համապատասխանում է Օգոստոսին․․․ Նրանք զոհաբերում էին նաև Կույերի, սրանք փոքրիկ կենդանիներ էին (unos animalejos), որոնց բուծում էին տանը, չափերով սրանք մկներից մեծ են։ Այս կենդանիներին օգտագործում էին կանխագուշակություններ անելու և գործերի ելքը իմանալու համար։ Նրանք չէին օգտագործում վայրի կենդանիների, քանի որ ասում էին, թե առողջության և հաջողության համար մատուցված զոհաբերությունների համար պետք է օգտագործել միայն սեփական քրտինքով աճեցված կենդանիների։ Պետք է ուշադրություն դարձնել նաև այն փաստին, որ ներկայումս շատ տարածված է Կույերի զոհաբերությունը ինչպես լեռնաբնակների, այնպես էլ նրանց շրջանում, ովքեր ապրում են հարթավայրերում։

— «Revista histórica; órgano del Instituto Histórico del Perú, Volume 1. – Lima, 1906, էջ 216, 226[14]։

Մինչ օրս ծովախոզուկները մսի հիմնական աղբյուրներից մեկն են Անդերում։ Նրանցից պատրաստված կերակրատեսակներ կարելի է հանդիպես Պերուի և Էկվադորի ռեստորաններում։

Տարածումը Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ աշխարհագրական հայտնագործությունների ժամանակաշրջանում իսպանական, հոլանդական և անգլիական վաճառականները ծովախոզուկներին բերում են Եվրոպա, որտեղ վերջիններս դառնում են իշխող վերնախավի ընտանի կենդանիներ (ներառյալ նաև Ելիզավետա I թագուհուն)։

Անվան ծագումնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական անունը Cavia porcellus է, որտեղ porcellus լատիներենից թարգմանաբար նշանակում է «ծովախոզուկ», իսկ сavia նորլատինական տերմին է, որն առաջացել է сabiai–ից, որը կենդանու անունն է Գալիբի ցեղերի մոտ, որոնք ապրում էին ֆրանսիական Գվիանայի տարածքում։ Ընդհանրապես վաճառականները հիմնականում օգտագործում էին կրճատ Cavy (Կևի կամ կեյվի, լատիներենից կրճատած) տերմինը, մինչդեռ ավելի տարածված էր գվինեական խոզուկ անունը։ Ռուսաստանում կենդանուն ընդունված է կոչել ծովախոզուկ։ Այս անունը ենթադրաբար փոխառնվել է չեխական świnka morska անունից, իսկ վերջինսէ գերմանական Meerschweinchen–ից, ինչը բառացիորեն նշանակում է ծովախոզուկ։

Guinea pig stable.jpg

Խոզուկներին խոերի հետ համեմատելն անհասկանալի է։ Հնարավոր է, պատճառը նրանց համաբատասխան ձայներ արձակելն էր և գլխի ու մարմնի համամասնությունը, գեր վիզը և կոնքերի բացակայությունը։ Բացի այդ նրանք անընդհատ ուտում են և կարող են ամրեպ փոքրիկ անասնանոցներում, որոնք հիմնականում օգտագործում էին նավերում՝ կենդանիներին փոխադրելու համար։ Ծովախոզուկների հայրենիքում հնդիկները նրանք օգտագործում էին սննդում։ Ներկայումս այդ ավանդույթը շարունակվում է գրեթե ողջ Հարավային Ամերիկայում։ Համով և սննդային արժեքով դրանք մոտ են նապաստակներին և հավերի, այսինքն՝ դիետիկ են։

Այս կենդանունը անունը շատ լեզուներով հղում էկատարում խոզերին։ Օրինակ, ֆրանսերեն cochon d’Inde (հնդկական խոզ), նիդեռլանդերեն՝ Guinees biggetje (գվինեական խոզուկ), պորտուգալերեն՝ porquinho da Índia (փոքրիկ հնդկական խոզ), չինարեն՝ 荷蘭豬 hélánzhū (հոլանդական խոզուկ)։ Սակայն կան նաև նմանություններ այլ կենդանիների հետ, օրինակ, ճապոներեն モルモット (մորումոտտո) անգլերեն marmot (արջամուկ), իսպաներեն՝ conejillo de Indias (փոքրիկ նապաստակ Հնդկաստանից), գերմանական մի քանի բարբառներով merswin (դելֆին) (առավել հնարավոր է merswin=Meerschweinchen), հավանական է ձայների նմանության համար։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Брэм А. Э. Жизнь животных. — М.: Олма-Пресс, 2001. — С. 240. — 1192 с. — 5000 экз. — ISBN 5-224-04422-7
  2. Альтман, 1991, էջ 5
  3. Morales, 1995, էջ` 3
  4. Chazan M. World Prehistory and Archaeology: Pathways through Time. — Allyn & Bacon, 2008. — P. 272. — 544 p. — ISBN 0-205-40621-1
  5. Morales, 1995, էջ` 3-4
  6. The Spirit of Ancient Peru: Treasures from the Museo Arqueologico Rafael Larco Herrera. — Thames & Hudson, 1997. — 216 p. — ISBN 0500018022
  7. Nowak Ronald M. (1999)։ Walker's Mammals of the World (6th ed.)։ Baltimore, Md.: Johns Hopkins University Press։ էջեր 1667–1669։ ISBN 0-8018-5789-9 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Morales, 1995
  9. Weir Barbara J. (1974)։ «Notes on the Origin of the Domestic Guinea-Pig»։ in Rowlands I. W., Weir Barbara J.։ The Biology of Hystricomorph Rodents։ Academic Press։ էջեր 437–446։ ISBN 0-12-613333-6 
  10. Newsom and Wing, 2004, cited in Fitzpatrick, S.M., Keegan, W.F. (2007)։ «Human impacts and adaptations in the Caribbean Islands: an historical ecology approach»։ Earth and Environmental Science Transactions of the Royal Society of Edinburgh 98: 29–45։ doi:10.1017/S1755691007000096 
  11. Gmelig-Nijboer C. A. (1977)։ Conrad Gessner's "Historia Animalum": An Inventory of Renaissance Zoology։ Krips Repro B.V.։ էջեր 69–70 
  12. Педро Сьеса де Леон.։ «Хроника Перу. Часть Вторая: Владычество Инков.»։ www.kuprienko.info (А. Скромницкий)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-05-ին։ Վերցված է 2009-10-05 
  13. Диего Гонсалес Ольгин«Словарь языка кечуа (1608).»։ www.kuprienko.info (А. Скромницкий)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-21-ին։ Վերցված է 2009-10-13 
  14. 14,0 14,1 Источники инков, 2013