Ծովային խոզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովային խոզեր
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Վերնակարգ Paraxonia
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ենթակարգ Whippomorpha
Ինֆրակարգ Կետանմաններ (Cetacea)
Վերնաընտանիք Delphinoidea
Ընտանիք Ծովային խոզեր (Phocoenidae)
Gray, 1825

Ծովային խոզեր, (լատին․՝ Phocoenidae), ծովային կաթնասուն, պատկանում է ատամնավոր կետերի ընտանիքին։ Ավելի վաղ դասակարգված էր դելֆինների ընտանիքում։

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք դելֆիններից տարբերվում են գանգի և ատամների կառուցվածքով, որոնք ունեն ոչ թե կոնաձև, այլ հարթեցված ատամնապսակ։ Ծովային խոզերը ավելի փոքր են, քան իսկական դելֆինները. մարմնի երկարությունը 1,5—2,5 մ է և կշռում է շուրջ 120 կգ, ավելի ամուր և ձիգ կառուցվածք ունեն։ Գլուխները շատ մեծ չեն, ժամանականից տեսակները տափակ են և զրկված են կտուցից։ (Semirostrum ceruttii վերացած ծովային խոզը ուներ զարգացած կտուց և արտահայտիչ առաջ եկած ներքին ծնոտ[1]): Մեջքի լողաթևը բացակայում է, կամ փոքր է և եռանկյունաձև. շատ ամուր են Phocoena dioptrica տեսակի արուները։ Առջևի լողաթևերը բանականին կարճ են` գլխին տեղակայված։ Առջևի լողաթևերը բավականին կարճ են, մոտեցած գլխին։ Պոչի լողաթևը գտնվում է մարմնի արանքում։ Մարմնի գունավորումը համահունչ է` սև, սպիտակ, մոխրագույն հատվածներով կամ միատոն։ Հանդիպում են լիարժեք և ոչ լիարժեք ալբինոսներ։

Ծովային խոզերի գանգը լայն է,հավասար մի փոքր ավելի կարճ, քան ուղեղի տուփը։ Ատամները բազմաթիվ են, փոքր, քանակը 30-ից 60, սովորական հարթեցված են և ունեն 2 կամ 3 բրգաձև ուռուցիկ ատամնապսակներ։ Տարիքի հետ ատամները կարող են մաշվել և անգամ թափվել։

Կյանքի պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք հիմնականում բնակվում են Հյուսիսային կիսագնդի օվկիանոսների և ծովերի, ինչպես նաև Հարավային Ամերիկայի և հարավարևելյան Ասիայի ափերում։ Phocoena և Neophocaena սեռերի տեսակները նախընտրում են պահել ծոցերում, խորշերում, ֆյորդերում, գետաբերաններում։ Նրանք համեմատաբար դանդաղաշարժ են։ ճանապարհորդում են մինչև 6 անձով ստեղծված փոքր խմբերում (հազվադեպ՝ մինչև 20)։ Սպիտակ-թևավոր ծովային խոզերը հայտնաբերել են բաց ծովերում, հանդիպում են մի քանի հարյուր հազար մարդու գլուխներով. սրանք արագ և շարժական լողորդներ են ՝ զարգացնելով մինչև 55 կմ/ժամ արագություն (15մ/վ)։ Ունակ են էխոլոկացիայի. կապի համար օգտագործում են մի շարք կտտոցներ և սուլիչներ։ Ջրից ցատկելը շատ հազվադեպ է։ Սննդակարգը բաղկացած է հիմնականում ձկներից, ինչպես նաև գլխոտանիներից, երկփեղկանի խեցեմորթներից և խեցգետնանմաններից։ Սննդի որոնման ժամանակ նրանք սուզվում են 50–75 մ խորության վրա և ոչ ավելի, քան 6 րոպե։ Նրանք սովորաբար ծննդաբերում են մեկ, հազվադեպ երկու ձագ, սովորաբար ամռան ամիսներին։ Դժվար են ընտելանում. օվկիանոսներում հազվադեպ են հանդիպում։ Շատ երկրներում որսում են մսի համար, որն օգտագործվում է որպես սնունդ, ինչպես նաև, որպես խայծ ձկնորսության համար։

Տեսակների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային խոզ

Ընտանիքը ներառում է 6 տեսակ, պատկանող 3 ցեղի[2]։

  • Անփերուր ծովային խոզերի ցեղ (Neophocaena)
    • Անփետուր ծովային խոզ (Neophocaena phocaenoides)
  • Ծովային խոզերի ցեղ (Phocoena)
    • Սովորական ծովային խոզ (Phocoena phocoena)
    • Կալիֆորնեական ծովային խոզ (Phocoena sinus)
    • Արգենտինական ծովային խոզ (Phocoena spinipinnis)
    • Աչկերով ծովային խոզ (Phocoena dioptrica)
  • Սպիտակաթև ծովային խոզերի ցեղ (Phocoenoides)
    • Սպիտակաթև ծովային խոզ (Phocoenoides dalli)

Ռուսաստանի ջրերում կա ծովային խոզերի 3 տեսակ`սովորական ծովային խոզ (երեք ենթատեսակով), անփետուր և սպիտակաթև ծովային խոզ։

Հետազոտությունների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելֆիններին համեմատած, ծովային խոզերը վաղ ժամանակներում հասանելի են դարձել ափամերձ մարզերի բնակիչների համար։ Նրա տարածվածության մասին վկայում են քարանձավային նկարները, որոնք գտնվել են նորվեգական բնակավայրերում Քարե դարում՝ Ռոդում (նորվ.՝ Roddoy) և Ռեպպայում (նորվ.՝ Reppa):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rachel A. Racicot, Thomas A. Deméré, Brian L. Beatty & Robert W. Boessenecker Unique Feeding Morphology in a New Prognathous Extinct Porpoise from the Pliocene of California(անգլ.) // Current Biology : journal. — Нп3, 2014. — Т. 24. — № 7. — С. 774—779. — doi:10.1016/j.cub.2014.02.031 — PMID 24631245.
  2. Книга:Пятиязычный словарь названий животных. Млекопитающие|страницы=114—115
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային խոզեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային խոզեր» հոդվածին։